Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»


Տարածաշրջանային պայթյունավտանգ իրավիճակը և Հայաստանի «անդարդ» իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի թիվս այլ, մեղմ ասած, ոչ դրական կողմերի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատմության մեջ կմնա նաև որպես ամենաանհաղորդը։ Թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային գործընթացները սահում են Երևանի կողքով, բայց այնպիսի տպավորություն է, որ դրանք չեն հետաքրքրում օրվա իշխանություններին: Դե, ինչ-որ առումով նաև քաղաքական այլ միավորներին ու հենց հանրությանը։ Իրանն ու Իսրայելն իրար ոչնչացնելու շեմին են, Ուկրաինան ներխուժել է Ռուսաստան, Արևմուտքը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, Մերձավոր Արևելքում եզդիների նոր ցեղասպանություն է ծրագրվում, Իսրայելն Ադրբեջանից հետ է կանչում իր զինվորականներին կամ, ընդհակառակը, հրթիռներ տեղակայում Նախիջևանում...

Մի խոսքով, տարածաշրջանը փոթորկվում է, իսկ Հայաստանի իշխանությունները, կարծես, քնած են: Ավելի ճիշտ՝ տևական արձակուրդ էին մեկնել՝ բառիս իսկական ու փոխաբերական իմաստով: Պաշտոնական Երևանն իրեն դուրս է դրել տարածաշրջանային բոլոր զարգացումներից, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զբաղված է հեծանվավազքով, փառատոններով, լոբամաքրման ու այլ «խոհարարական», կենցաղային տեսահոլովակներ տարածելով։ Այսինքն, շոուով: Ասես Փաշինյանի բնակավայրը ոչ թե Հայաստանն է, այլ հեռավոր ինչ-որ երջանիկ մի աշխարհ, որը չի ալեկոծվում։ Մյուս կողմից՝ երևի թե Հայաստանի օրվա իշխանությունը լռում է, քանի որ նրա կարծիքը որևէ մեկին չի հուզում, բոլորը գիտեն, որ Հայաստանում որոշումները Փաշինյանը չէ, որ կայացնում է։ Նրա փոխարեն որոշակի կենտրոններում կայացնում են բոլոր որոշումները:

Օրինակ՝ Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոն մանրամասն բացատրել է, թե ինչ է նշանակում Հայաստանի հետ Եվրամիության համագործակցությունը։ Ի մասնավորի, նշենք երկու պարզ, հասարակ թեզեր, որոնք համառորեն չեն մտնում ո՛չ իշխանության, ո՛չ հանրության մի որոշակի հատվածի ուղեղը։ Առաջին՝ բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Բանակցում են գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնեն, թե որքան հեռու են հայ գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու են պատրաստ գնալ և համապատասխանեցնել փոխադարձ նպատակները։ Եվ երկրորդ՝ ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, դրանք երկու տարբեր բաներ են։ Այլ խոսքով, ԵՄ-Հայաստան բուռն սիրավեպը «ընթացիկ հարաբերությունների» մասին է, «ԶԱԳՍ գնալու» մտադրություն չկա։ Իսկ որո՞նք են ընթացիկ հարաբերությունները:

Թվարկենք մի քանի սկզբունքային գործոններ. Արևմուտքի համար առանցքային հակառուսական դիսկուրսը, ԵՄ դիտորդական առաքելությունը, փոխադարձ առևտուրը։ Առաջին երկու կետով, կարծես, լիակատար փոխըմբռնում կա, երրորդի դեպքում՝ 24 տոկոս անկում։ Փաստացի, ԵՄ-ին այդքանն էլ բավարար է, ինչո՞ւ բացել իր շուկան հայերի համար, եթե առաջին երկու կետերը ձրի էլ անում են։ Իսկ վիզաները չեղարկելու հարցի շուրջ նոր-նոր բանակցում են, տարիներ են պետք թեկուզ կես քայլ անելու համար։ Իսկ ի՞նչ է պահանջվում հայ հանրությունից. ուղղակի ապրել իր «երջանիկ» կյանքով, զվարճանալ, լավ սնվել, բոլոր մեղքերի մեջ մեղադրել ուրիշներին՝ ում կհրամայեն, իսկ սեփական իշխանությանն աջակցել ընտրություններին։ Կենտրոնամետ պոպուլիզմով տառապելն էլ խրախուսվում է, միայն թե հպարտությունն ազգային երանգներ չունենա։ Տիպիկ հոբբիթի կյանք։ Պարզապես այդ հոբբիթները ոչ ոքի պետք չեն, ով հասնի՝ կարող է խլել նրանց հողը, իրենց էլ վռնդել։ Ընդ որում, Գենդալֆն էլ չի օգնելու, նրան նախորդ սերիայում արդեն գլխավոր մեղավոր են հռչակել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ Վարդևանյան