Բրազիլական «Կրուզեյրոն» մերժել է Մադրիդի «Ռեալի» մեկնարկային առաջարկը կիսապաշտպան Լուկաս Սիլվային ձեռք բերելու վերաբերյալ։
Իսպանական «AS» պարբերականի տեղեկություններով, «Արքայական ակումբը» պատրաստ է եղել 21-ամյա բրազիլացու համար 13 մլն եվրո վճարել, սակայն Բելու Օրիզոնտուի ակումբը մերժմամբ է պատասխանել՝ ակնկալելով 2 մլն-ով ավելի ստանալ այդ տեղափոխությունից։
Նշվում է, որ բանակցությունները կշարունակվեն, և կողմերն, ամենայն հավանականությամբ, համաձայնության կգան։
Հիշեցնենք, որ «Ռեալը» մտադիր է Լուկաս Սիլվային ձեռք բերել արդեն հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ Սամի Խեդիրան և Լուկա Մոդրիչը վնասվածքներ ունեն։