Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ


Անձին առևանգելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով Երևանում կալանավորվել են Հնդկաստանի 6 քաղաքացիներ

Հասարակություն

Քննչական կոմիտեից տեղեկացնում են․

«2024թ. օգոստոսի 23-ին՝ ժամը՝ 00։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության  ծառայողներն Աճառյան 1 հասցեի մոտ կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդ։

Անձին առևանգելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով Ոստիկանության բաժանմունք է տեղափոխել  Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող 6 անձ՝ նրանցից մեկի կողմից վարած նշված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով, և նրանց կողմից նշված վայր կանչված ՀՀ քաղաքացի հանդիսացող, Վայոց Ձորի մարզի 36-ամյա մի տղամարդ՝ վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով։ Անձնական խուզարկությամբ Հնդկաստանի քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել է 9սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ,  «EKOL P 29» գրառմամբ գազային ատրճանակ՝ փամփշտատուփով` լիցքավորված գազային փամփուշտներով:

Դեպքի առթիվ 2024թ. օգոստոսի 23-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերոնշյալ 7 անձինք ձերբակալվել են։ Բեռնախցիկում հայտնաբերված անձը ճանաչվել է տուժող։

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի։

Քննչական բաժնում իրականացված ծավալուն և անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Վայոց Ձորի բնակիչ 36-ամյա տղամարդը 2024թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող իր գրասենյակում վարույթով տուժող, Հնդկաստանի 32-ամյա քաղաքացուց պահանջել է իր կողմից վերջինիս շահագործմանը հանձնված «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան նույն ամսին վթարի ենթարկելու հետևանքով իրեն պատճառած վնասի գումարը։ Սակայն տուժողը, գումար չունենալու պատճառաբանությամբ, մերժել է պահանջը։ Դրանից հետո, 36-ամյա տղամարդը հեռախոսազանգի միջոցով իր մոտ՝ գրասենյակ է կանչել Հանդկաստանի քաղաքացի հանդիսացող, ձերբակալված անձանցից մեկին:

Քիչ անց՝ ժամը 20:00-ի սահմաններում, վերջինս իր կողմից շահագործվող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով իր 5 հայրենակիցների հետ ժամանել է նշված վայր։ 36-ամյա ՀՀ քաղաքացին նրանց հետ քննարկել է տուժողից իրեն վճարվելիք գումարի ստացման եղանակները: Այդ ընթացքում տվյալ հասցե է գնացել նաև տուժողի ընկերուհին:

Քննարկման ընթացքում ՀՀ քաղաքացին, մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքի, վախեցնելու նպատակով, օդ է կրակել՝ նա և մյուս 6 անձինք տուժողից պահանջել են մինչև 1 500 000 ՀՀ դրամ գումար, սպառնացել նաև, որ հակառակ դեպքում վերջինիս կտեղափոխեն այլ վայր, որտեղ կպատճառեն մարմնական վնասվածքներ, կտեսանկարահանեն և այն կտեղադրեն ինտերնետ հարթակում։

Լսելով տուժողի և վերջինիս ընկերուհու՝ գումար չունենալու վերաբերյալ պատասխանը՝ ՀՀ 36-ամյա քաղաքացին պահանջել է առևանգել տուժողին, որից հետո նրա հրավերով ժամանած Հնդկաստանի 6 քաղաքացիները, խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով մեկը մյուսի գործողությունները, տուժողին, իր կամքին հակառակ, նրա մարմնի տարբեր մասերից բռնելով, մտցրել են վերոնշյալ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, իսկ խմբի անդամները նստել են նույն մեքենան և վարել այն՝ այդ կերպ տուժողին ապօրինաբար տեղափոխելով այլ վայր:

Որոշակի տարածություն անցնելուց հետո «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից և զննության արդյունքում Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ձերբակալված ՀՀ քաղաքացի 36-ամյա անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգումը կազմակերպելը), իսկ Հնդկաստանի նշված 6 քաղաքացիներին՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգելը)։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերոնշյալ բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ կալանվորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք ամբողջությամբ բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է»։

Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցմանԻրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԻսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El PaisՍագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերըICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածրՍտորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀամոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ ՊուտինինԻրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԿորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համարԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումԺոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա Սողոմոնյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Բոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ)