Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»


Բոլորին «հերոսացնելու» ճանապարհը. իսկ շնչելու հարկը ե՞րբ են մտցնելու. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի «հանճարեղ ու անմոռանալի» կառավարման ներքո Հայաստանում դեռևս ապրողներիս կյանքը, առհասարակ՝ հայաստանյան իրականությունը ավելի ու ավելի է ընկղմվում «հեքիաթի» մեջ: Հարկավ, հեքիաթայի՜ն իրականության մեջ ենք ապրում: Կհիշեք, կարծում ենք, Ռոդարիի՝ Չիպոլինոյի մասին հեքիաթի հատկապես այն դրվագը, երբ շարունակաբար նորանոր հարկեր ու տուրքեր են սահմանվում, իսկ «ժողովրդի» վրա գոռում են. «Հենց օդի հարկը բարձրացրեցինք, սկսեցիք քիչ շնչել...»:

Հիմա՝ մերն է: Ավելի ճիշտ՝ փաշինյանական իշխանությանը:

Գիտեք, իհարկե, որ այդ իշխանության պետեկամուտային խորքերում մշակվել է մի օրինագիծ, որը գործարար աշխարհի ու տնտեսագետների կողմից բնորոշվել է արդեն որպես «հարկային տեռորի» նախագիծ: Խոսքն այն մասին է, որ եթե մինչ այս գործարարը, հարկային խախտում թույլ տալու դեպքում կարող էր վճարել հայտնաբերված խախտմամբ պահանջվող գումարը ու շարունակել իր գործունեությունը, ապա հիմա առաջարկվում է նման գործարարներին կալանավորել (երևի պիտի գոհ լինեն, որ չի առաջարկվում քառատել, տեղում սպանել և ունեցվածքը փոխանցել իշխանամերձների հիմնադրամներին և այդպես շարունակ):

Մինչ դրա վերաբերյալ մեր դիտարկումներին անցնելը, հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ից էլ տաքսիները «ՀԴՄ-աֆիկացնելու» կարգ է սահմանվել: Տաքսիները պիտի էլեկտրոնային ՀԴՄ-ներ տրամադրեն: Պատկան կառույցը հայտարարություն էր տարածել այդ առնչությամբ, որի լեյտմոտիվն այն էր, թե՝ մի՛ վախեցեք, տաքսի վարողնե՛ր, ձեզ շատ չենք ցավացնելու, թեթևակի ենք ցավացնելու, ՀԴՄ-ն թղթով չի լինելու, այլ էլեկտրոնային, ովքեր արդեն ինչ-ինչ հարթակներում են, նրանց փոխարեն իրենց վարձած ընկերություններն են դա անելու, իսկ, այ, լրիվ անհատական կարգով տաքսի վարողները պիտի ընթացակարգեր անցնեն, գրանցվեն և այլն:

Ու ոչ մի խոսք այն մասին, որ այդ լրացուցիչ հարկահավաքությունն անխուսափելիորեն կանդրադառնա տաքսի ծառայությունների ուղեվարձի (ճանապարհավարձի) վրա, որն առանց այդ էլ արդեն «ներքին կարգով» թանկացել է: Ի լրումն, պարզ է, չէ՞, որ տաքսի ծառայություններ մատուցողներն էլ ուղևորների գրպաններին են հարվածելու: Եթե հաշվի առնենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի կտրուկ թանկացման իշխանական ցանկություն-երազանքները, ապա պատկերն ավելի տխրամած կդառնա:

Հանրագումարում, Փաշինյանն ու նրա իշխանությունը որոշել են նաև այդ ուղղությամբ ներխուժել Հայաստանի բնակիչներիս սմքած գրպանները:

Սա, եթե չհաշվենք շարունակաբար ավելացվող նորանոր հարկերը, զանազան-զարմանազան տուգանքները, տույժերը, «աղի տուգանքը», ցելոֆանե տոպրակի «հարկը» ու փաշինյանական իշխանության ներդրած այլևայլ անհեթեթ ու գրպանակտրիչ նորամուծությունները:

Տնտեսագետները, կարծում ենք, էլի ու էլի կխոսեն այս ամենի մասին, բայց նշված մոտեցումները թույլ են տալիս նաև որոշակի այլ դիտարկումներ անել:

Այդ շարքում առաջինն այն է, որ գործարարներին ամեն գնով բանտարկելու մասին նախագծի առանցքային նկատակը քաղաքական է: Փաշինյանն ու նրա թիմը պատրաստվում են ընտրությունների, իսկ իրենց դեպքում տեղին է ասել՝ արհեստական վերարտադրության, ուստի ցանկանում են նման նախագծերով կա՛մ ոչնչացնել գործարար միջավայրը, նաև՝ տեղ ազատելով մեզ թշնամի երկրներից կապիտալա-գործարարական էքսպանսիայի համար, կա՛մ գործարարներին համատարած մտցնել հարկային տեռորի մամլիչի տակ, շարունակաբար «կթել», մինչև այլևս «քերելու» բան չլինի: Ավելին, գործարարներին մտցնելով համատարած մամլիչի տակ՝ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ձգտում են այնպես անել, որ որևէ գործարար հանկարծ մտքով չանցկացնի որևէ կերպ աջակցել հակաիշխանական որևէ ուժի, հակառակ դեպքում կլինի բիզնեսի ոչնչացում, ունեցվածքի խլում, գործարարի ազատազրկում և այլն, և այլն:

Մեկ այլ դիտարկում: Այն, որ Փաշինյանի կառավարությունը հասել է տաքսիստներին, հուշում է, որ բյուջեի գործերը շատ վատ են: Այնքան վատ, որ իշխանությունը փորձում է ամեն մեկից ու ամեն ինչից ինչ-որ բան «քերել», «քերթել», պոկել: Բայց, դատելով փորձագետների վերլուծություններից, դա էլ չի օգնում, և պետական բյուջեում «շողշողում» է մի ահռելի սև խոռոչ, հիմա՝ մոտ 120 միլիարդանոց, իսկ տարեվերջին սպասվում է, այդպես, մի 250-300 միլիարդանոց անդունդ...

Բայց կառավարությունը ոչ թե սեկվեստրի է գնում, ոչ թե իրենց պարգևավճարներն են կրճատում (ի դեպ, ինչի՞ համար են նրանց անընդհատ պարգևավճարում, կարո՞ղ եք ասել, այդ ո՞ր արժանիքի կամ արդյունքի համար), ոչ թե փիարվելու նախագծերն են չեղարկում (ամեն տեսակ ֆեստիվառներ, հեծանվաքշոցիներ, չեղած համերգի համար վճարումներ և այլն), այլ ամեն առիթով օրինականացված «ջեբկիրության» են դիմում, այն է՝ մտնում են հարկատուների գրպանը: «Հերոսացնում» են, էլի:

Ոչ պակաս հատկանշական է, թե այդ ո՛ր իշխանությունը, ո՛ր գործիչն է անում այդ ամենը կամ կանգնած այդ ամենի ետևում: Դա, այո, Նիկոլ Փաշինյանն է: Այն Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիր աշխատելու շրջանում ուղղակի գլուխ էր տանում թալանի, յուրացումների, «խեղճ ժողովրդի», «հարկերի բարձրացման անթույլատրելիության» մասին բոցաշունչ ելույթներով ու հրապարակումներով:

Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում էր, թե «ժողովուրդը (քաղաքացին) տուգանքի մատերիալ չի», բայց իր կառավարությունը մարդկանց տուգանելու առումով ուղղակի աներևակայելի ռեկորդներ է «խփել»: Արդեն ավելի քան 6 տարի է՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակն իշխանության են: Իրենք լեն ու բոլ, առոք-փառոք, չաղ ու բախտավոր կենցաղավարման և ապրելակերպի մեջ են:

Արդեն 4 տարի և ավելի է, ինչ այս իշխանությունը Հայաստանն ու Արցախը մատնում է տարածքային ահռելի, մարդկային՝ անվերականգնելի կորուստների: Անընդհատ զոհեր, ավերածություններ, աղետներ, կորուստներ, համաճարակներ, վարակներ...

Իսկ ի՞նչ են արել, ստեղծել, պրոբլեմներից ու սպառնալիքներից բացի: Ոչի՛նչ:

Միայն հարկե՛ր, տուգանքնե՛ր, գեստապոյական բռնություննե՛ր, քաղաքական հետապնդումնե՛ր, նորանոր հարկե՛ր, եղածների ավելացումնե՛ր, աղքատության խորացո՛ւմ, թանկացումնե՛ր, անվտանգային խայտառակ սպառնալիքնե՛ր...

Ու դրա համար մենք հարկե՞ր ենք մուծում: Դրա համար կերակրում ու մի բան էլ պարգևավճարո՞ւմ ենք նման իշխանությանը: Որ՝ ի՞նչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի