Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»


Ավազակությամբ 38,250կգ. ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2024թ. ապրիլի 10-ին ավազակությամբ առանձնապես խոշոր չափի՝ 38,250կգ. քաշով ոսկյա ձուլակտորների և 293 մլն ՌԴ ռուբլի գումարի հափշտակության դեպքի քրեական վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որոնցից 11-ի ինքնությունը, վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների, ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է:

Ձեռնարկված քննչական գործողություններով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձինք, նախաքննությամբ չպարզված անձի կողմից ստեղծված և այլ անձանց հետ հանցավոր կազմակերպության կազմում, նախապես տեղեկացել են, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարարն իրեն պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1,090,060,000 ՀՀ դրամ արժողությամբ 38,250 կգ քաշով 999 հարգի ոսկյա 3 ձուլակտոր և 298,500,000 ՌԴ ռուբլի գումարը Դ.Ի.-ի միջոցով 2024թ․ ապրիլի 10-ին ՌԴ-ից «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխելու է Հայաստանի Հանրապետություն:

Տեղեկանալով այդ մասին՝ հանցավոր կազմակերպության ինն անդամները՝ Գ.Բ.-ն, Կ.Մ.-ն. Ա.Ս.-ն, Վ.Զ.-ն, Ո.Բ.-ն Ս.Դ.-ն և վերջինիս եղբայր Ա.Դ.-ն, ինչպես նաև Ս.Հ.-ն, Ս.Մ.-ն քննությամբ դեռևս չպարզված մյուս մասնակիցները, նպատակ հետապնդելով Հայաստան փոխադրվող առանձնապես խոշոր չափի գույքը զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելով հափշտակել, նախապես հավաքվել են, պլանավորել և հստակ դերաբաշխել հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները:

Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու, մասնակիցների տեղաշարժն ապահովելու, հնարավոր շարժը քողարկելու և չբացահայտվելու նպատակով խմբի անդամներից մեկը իր ծանոթից, գնելու պատրվակով, վերցրել է վերջինիս որդուն պատկանող «Պորշ» մակնիշի ավտոմեքենան, իսկ դեպքից ժամեր առաջ Երևան քաղաքի Զաքյան և Խորենացի փողոցների հատման խաչմերուկում կայանված այլ անձի անվամբ հաշվառված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրայից հափշտակել են պետհամարանիշները և այն ամրացրել իրենց կողմից ձեռք բերված «Պորշ» մակնիշի ավտոմեքենային:

Որպեսզի վերահսկեն Հայաստան տեղափոխվող ոսկու և գումարի տեղաշարժը, խմբի անդամները «Զվարթնոց» օդանավակայանում թողել են խմբի անդամներից մեկին՝ Ո.Բ.-ին՝ տուժողների շարժի մասին տեղեկացնելու, հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով, իսկ մի քանիսը դարանակալել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Խորհուրդների և Երևանյան փողոցների հատման խաչմերուկում:

ՌԴ–ից ՀՀ օդանավի վայրէջք կատարելուն պես՝ նույն օրը՝ ժամը 06։25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող Ո.Բ.-ն տուժողների շարժվելու մասին տեղեկացրել է հանցավոր կազմակերպության անդամներին։ Ապա Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն և Գ.Բ.-ն, կատարված դերաբշխման համաձայն, «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են նրանց և ժամը 07:15-ից մինչև 07:20-նն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցում արհեստական խոչընդոտ ստեղծելով, ավտոմեքենայի պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են տուժողներին տեղափոխող «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան:

Կանգնեցնելուց հետո Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն և Գ.Բ.-ն, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և մոտենալով «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, դրանում գտնվող երեք անձանց նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով՝ հարվածներ հասցնելով, նրանց դուրս են բերել ավտոմեքենայից և թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու ու նրանց ձերբակալելու պատրվակով ձեռնաշղթաներ են անցկացրել։

Ապա «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ 38,250 կգ քաշով 999 հարգի ոսկյա 3 ձուլակտորները և 298,500,000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, նշված երեք անձանց, բռնություն գործադրելով, նստեցրել «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան և արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ ուղևորվելով Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում գտնվող քարի հանքի տարածք:

Մինչև հանցավոր խմբի անդամների ժամանումը, հանքի պահակը, նախնական համաձայնության գալով հանցավոր կազմակերպության անդամ Ա.Մ.-ի հետ, հանցագործությունը պարտակելու և հանցանք կատարած անձանց աջակցելու նպատակով, խոչընդոտելով հանցագործության բացահայտմանը և քողարկելով նրանց գործողությունները, միասին անջատել են տարածքը տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը և հանքի տարածքում՝ հողում, թաղել այն, որը հետագայում հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ:

Այնուհետև, թաքցնելու նպատակով, հանցագործության միջոց «Պորշ» մակնիշի ավտոմեքենան կայանել են նախապես փորված փոսի մեջ, և հանքի տրակտորիստին հրահանգել տեխնիկայի միջոցով հողով ծածկել այն:

Վերջինս, գիտակցելով իր արարքի հակաիրավական լինելու հանգամանքը, նախնական համաձայնության գալով հանցավոր կազմակերպության անդամների հետ, խմբի կազմում, էքսկավատորի միջոցով հող լցնելով, թաղել է հանցագործության միջոց հանդիսացող ավտոմեքենան, այդ կերպ պարտակել և աջակցել հանցանք կատարած անձանց՝ խոչընդոտելով հանցագործության բացահայտմանը։ Այդ գործողություններով դիտավորյալ վնասել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ:

Հանցակիցների աննկատ փախուստն ապահովելու նպատակով Ս.Դ.-ի եղբայրը՝ Ա.Դ.-ն, տեղեկանալով կատարված հանցանքի բարեհաջող ավարտի մասին, նույն օրը՝ ժամը 08:35-ի սահմաններում, իր քենակալ Կ.Մ.-ից վերցրել է վերջինիս պատկանող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, ապա եղբոր կանչով գնացել է նախապես պայմանավորված վայր՝ Էրեբունի վարչական շրջան, և սպասել հանցակիցներին:

Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն, Կ.Մ.-ն և Գ.Բ.-ն իրենց տեղաշարժը քողարկելու նպատակով, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են Էրեբունի վարչական շրջան, որտեղ նստել են նախապես պայմանավորված վայրում իրենց սպասող Ս.Դ.-ի եղբոր կողմից վարվող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, ով ապահովելով նշված անձանց փախուստը, վերջիններիս տեղափոխել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասում գտնվող իրենց ամառանոց։ Դրանից հետո Ա.Դ.-ն եղբոր՝ Ս.Դ.-ի հրահանգով խմբի անդամներին կրկին տեղափոխել է Երևան քաղաքի Չարբախ թաղամասի տարածք, որտեղից էլ հիշյալ անձինք դիմել են փախուստի:

Ո.Բ.-ի և Կ.Մ.-ի՝ հանք գալուց հետո Վ.Զ.-ի ցուցումով հանքի աշխատակիցն իր անձնական օգտագործման «Գազ 3102» մակնիշի ավտոմեքենայով խմբի 5 անդամներին՝ վերջիններիս կողմից հափշտակված երկու պայուսակներով, տեղափոխել է Երևան քաղաք: Իսկ այդ ընթացքում Վ.Զ.-ն, Ո.Բ.-ն և Ա.Մ.-ն վերջինիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Քննությամբ պարզվել է նաև, որ հանցավոր խմբի անդամներից Ա.Ս.-ն, քննությամբ չպարզված ժամանակահատվածում, իր կնոջն իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել, փոխադրել, և առանց իր մտերիմին տեղյակ պահելու վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում պահել է ինչպես հափշտակված գումարների մի մասը, այնպես էլ՝ խոշոր չափերով՝ ընդհանուր 51,594 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 19.980.000 ՌԴ ռուբլի գումարի հետ միասին հայտնաբերվել է ավտոմեքենայում, իսկ 58,000,000 ՌԴ ռուբլին և համապատասխանաբար 12,78կգ. ու 12,74կգ. քաշով ընդհանուր 726,363,555 ՀՀ դրամ արժողության երկու ոսկյա ձուլակտորը 12.04.2024 թվականին հայտնաբերվել են Ա.Ս.-ի անձնական խուզարկությամբ:

Հետագայում հանցավոր խմբի կողմից հափշտակված գումարներից 570,000 ՌԴ ռուբլի գումարը հայտնաբերվել է Ս.Հ.-ի անվամբ հաշվառված, վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի խուզարկությամբ:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամներից Ա.Դ.-ն, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, չունենալով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու իրավունք, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում ապօրինի պահել է 17 հատ 7,62մմ տրամաչափի «AK» տեսակի ինքնաձիգներից, «РПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկության ընթացքում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա չորս անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,
մեկին՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,
մեկին՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով,
մեկին՝ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 474-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկին՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում մեղադրյալներից չորսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Ութ մեղադրյալի մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննությունն ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Եվս երեք անձի նկատմամբ, ովքեր հանցանքը կատարելուց հետո դիմել են փախուստի, որպես խափանման միջոց կիրառվել է կալանք և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկվում են միջոցառումներ ինչպես վերջիններիս, այնպես էլ հանցավոր կազմակերպության մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով նախաքննության ավարտ է հայտարարվել 7 մեղադրյալների մասով, եւ աղմկահարույց գործը ուղարկվում է դատարան։ Սակայն ուշագրավն այն է, որ աղմկահարույց դեպքից անցել է գրեթե 6 ամիս, բայց հիմնական դերակատարները չկան, իսկ կալանավորվածը՝ մեկ կարեւոր խմբի մասնակիցը, ցուցմունք չի տալիս, գողոնի մեծ մասն էլ չկա ու չկա։ Եվ, մինչ իրավապահները 6 ամիս է նրանց են փնտրում, ու գործը դատարան ուղարկում, ենթադրյալ հանցագործները վայելում են ձեռք բերածը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս գործով իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր. մասնավորապես, քրեական գործի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից:

Այնուհետեւ, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով՝ վերոնշյալ երեք անձանց ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։ Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան:

Ռուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգը