Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»


Եվ դեպի ո՞ւր այդպես անհաղորդ, անկարեկից, անհիշողություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան առանց այդ էլ օրհասի մեջ գտնվող Արցախում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում անհայտ պատճառներով տեղի ունեցավ պայթյուն: Հարյուրավոր մարդիկ, որ հավաքվել էին այդ պահեստի մոտ՝ Հայաստանի Հանրապետության տարածք հասնելու համար որոշ չափով վառելիք ստանալու համար, վայրկենապես հայտնվեցին կրակի ճիրաններում:

Վերջերս շրջանառված տեղեկության համաձայն, միայն այդ պայթյունից զոհվել է 238 մարդ, ևս 22 հոգու ճակատագիրը մինչ օրս անհայտ է ու այդպես էլ, հնարավոր է, անհայտ մնա: Հարյուրավոր մարդիկ էլ ծանր այրվածքներ ստացան, վիրավորներ կան, որ մինչ օրս չեն ապաքինվել: Ինչն է հատկանշական. կատարված ողբերգության հետ կապված սուգ չհայտարարվեց: Կարծես այդ մարդիկ մերոնք չէին, մեր ազգակիցներն ու հայրենակիցները չէին, կարծես միևնույնն էր, թե ինչ է կատարվել: Բայց դա չէ միայն: Աղետներն ու բազմաթիվ մահերը Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարման այս 6 տարիներին, սոսկալի է հնչում, բայց սովորական, առօրեական մի բան են դարձել, ըստ այնմ՝ մարդկային նկարագրից զրկելով թե՛ անհատների, թե՛ հավաքականությանը:

Ո՞վ է հիմա հիշում, որ 2020-ի պատերազմից առաջ առնվազն 11 մարդ մահացավ «տեխնիկական սպիրտից» պատրաստված «օղի» օգտագործելու հետևանքով: Որևէ մեկը հիշո՞ւմ է, տեղյա՞կ է, թե այդ խայտառակ եղելության «գործի» քննությունն ինչով ավարտվեց: Այսպես կոչված՝ «պինցետով, տնական արաղով» հաղթահարելի կորոնավարակի համաճարակից ավելի քան 10 հազար մարդ մահացավ: Մեր այդ հայրենակիցների հիշատակի հավաքական օր հայտարարվե՞ց: Ո՛չ: Կարծես դա մեր հայրենակիցները, մեր հարազատները չէին: Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց տխրահռչակ «կապիտուլյացիոն հայտարարությունը»՝ պատերազմում ավելի քան 5000 զինվորների ու սպաների մահվան մատնելուց հետո:

Մեր այդ լուսավոր տղաների հիշատակը հարգելու համար սգո օր հայտարարվե՞ց: Ո՛չ: Միայն Փաշինյանի «լայվային» բացականչությունները հնչեցին, թե՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը...»: Հիշեք 2021-ի մայիսի սրացումները, 2022-ի սեպտեմբերյան մարտերը: Զոհեր, զոհեր, զոհեր: Ոչ մեկի դեպքում իշխանությունները որևէ կերպ հաղորդակից չեղան, անհաղորդ մնացին: Միանգամից 15 զինվորական այրվեց «զորանոցի» տակ հարմարեցված ինչ-որ կիսաբարաքային շինության մեջ...

Ու էլի՝ ոչ մի խոսք քրեական վարույթի ընթացքի մասին: Եթե մի չորրորդական կարգի երևույթի վերաբերյալ «թեմա» լինի, անմիջապես կտարածեն, կարձագանքեն, կմեկնաբանեն: Կարևորը՝ տակը քաղաքական աստառ լինի: Իսկ մարդկային տասնյակ, հարյուրավոր, հազարավոր կյանքերը... ոչի՞նչ: Լավ, այս իշխանությունը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, ըստ այդմ՝ պիտի լռեն, սգո օր չհայտարարեն, փորձեն մոռացության տալ: Իսկ մե՞նք, մյուսնե՞րս: Իսկապե՞ս անհաղորդ ու անկարեկից ենք դառնում, թե՞ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մահը դարձնել «սովորական մի բան»: Եվ այդպես ո՞ւր ենք գնում: Դեպի ապագա՞:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆը