Արդեն որքան ժամանակ է թեժ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծ բիզնեսներ ունի Ուկրաինայում, այն էլ ոչ ավել, ոչ պակաս տվյալ պետության նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։
Տեղեկատվությունը ճշտելու եւ պարզելու համար, թե արդյո՞ք ներկայումս խիստ սրվել են Յանուկովիչ-Ծառուկյան հարաբերությունները, փորձեցինք կապ հաստատել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով սակայն հարցը լսելուն պես հանկարծակի հիշեց, որ իրենք Գյումրի են գնում եւ խոսելը հարմար չէ։ Դու մի ասա, դա պարզապես պատճառ էր հարցին չպատասխանելու համար։ Սակայն ինչպես պարզ դարձավ, արդեն երկու օր է, ինչ Իվետա Տոնոյանը խառն է, քանի որ այժմ էլ հեռախոսազանգերին պատասխանում է ինչ-որ մի կին, ով առաջին հերթին փորձում է ճշտել թե ով եւ ինչու է զանգահարում մամուլի խոսնակին։
Փաստորեն ստացվում է, որ բարգավաճողների մոտ ամեն ինչ բարդ է, պաշտոնական տեղեկություն ստանալու համար պետք է հարեւան բարեկամ խառնել իրար կամ ասենք սուրհանդակ ուղարկել նրանց։ Թե ինչու է Տոնոյանն այդքան «թանկացնում» իրեն դժվար է ասել, հավանաբար նրա մոտ այլեւս սպառվել է «կռուտիտի» պաշարը։
Հուսանք, որ տոներին ընդառաջ ամանորյա հրաշքների շարքից կլինի մամլո խոսնակի բարեխիղճ եւ օպերատիվ աշխատանքը լրագրողների հետ։
Սոսե Չանդոյան