Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի», «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն համոզված է, որ 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու է մադրիդյան թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում Ռոնալդուի մրցակիցներն են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը:
«Ռոնալդուն և Մեսսին շարունակում են բարձրակարգ խաղալ, սակայն միանգամային հասկանալի է` «Ոսկե գնդակը» ստանալու է Ռոնալդուն»,-բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը պարզ կդառնա 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: