Reuters-ը հաղորդում է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեկ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, որով խստագույնս դատապարտել է Գազայի սեկտորում հրադադարի խախտումները: ՄԱԿ ԳՔ-ի գրասենյակը նաև տեղեկացրել է, որ Պան Գի Մունը շատ հիասթափված է ռազմական գործողությունների վերսկսմամբ, սակայն և հակամարտող երկու կողմերին էլ հիշեցնում է այն հանձնառության մասին, որը նրանք ստանձնել էին ու պարտավորվել իրավիճակն էլ ավելի չթեժացնել: “Գազայի բնակիչները լուսավոր ապագայի հույսեր ունեն, իսկ Իսրայելի բնակիչները կայուն ու հարատև անվտանգության, որոնք երկուսն էլ կախված են Կահիրեի բանակցություններից”,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ: Պան Գի Մունը նաև կոչ է արել կողմերին շարունակել բանակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք չեն բերվել կայուն հրադադարի պայմանավորվածություններ, մինչ համակողմանիորեն կուսումնասիրվեն ու լուծում կտրվեն այն հարցերին, որոնց պատճառով տառապում է Գազան: