«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի` ԲԿՄԱ-ի հետ խաղից ունեցած ակնկալիքներից: Հիշեցնենք, որ մյունխենյան թիմն արդեն ապահովել է իր տեղը 1/8 եզրափակչում, իսկ ահա ԲԿՄԱ-նունի պայքարը շարունակելու հնարավորություն:
«Սովորաբար ԲԿՄԱ-ն պաշտպանությունից է խաղում: Մենք պետք է հենց մեկնարկիվ ճնշում գործադրենք մրցակցի ֆուտբոլիստների վրա, ովքեր բավականաչափ արագ են: Դեռ չգիտեմ, թե «Բայերի» դեմ հանդիպման հետ (Բունդեսլիգա, 14-րդ տուր, «Բավարիա»-«Բայեր»` 1:0) համեմատած, որքան փոփոխություններ կկատարեմ մեկնարկային կազմում:
Նախորդ տարվանից ԲԿՄԱ-ն շատ չի փոխվել, բայց այս մրցաշրջանում մենք արդեն ապահովել ենք փլեյ-օֆֆի ուղեգիրը: ԲԿՄԱ-ն լավ թիմ է, ինչը ցույց է տվել «Մանչեսթեր Սիթիի» և «Ռոմայի» հետ խաղերի ժամանակ: ԲԿՄԱ-ն պայքարը շարունակելու հնարավորությունի ունի. դրա համար չեմ կասկածում` ամեն ինչ կանի, որպեսզի հաղթի:
Մեր երկրպագուներն արժանի են գեղեցիկ ֆուտբոլ տեսնել, բայց չպետք է մոռանալ, որ առաջիկայում մեզ բարդ խաղեր են սպասվում Բունդեսլիգայում»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: