«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերրարդն իր մեկնաբանությունն է տվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրի` «Բազելի» հետ հանդիպման վերաբերյալ: «Էնֆիլդում» կայացած «Լիվերպուլ»-«Բազել» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, և մերսիսայդցիները զրկվեցին պայքարը շարունակելու հնարավորությունից:
«Իհարկե, հասկանում էի, որ անգամ իմ գոլից հետո 10 հոգով խաղալը բարդ է լինելու, բայց ինչ-որ հույս ունեի: Առաջին խաղակեսում լավ հանդես չեկանք և ստիպված եղանք պայքարել: Չեմ կարծում, թե մենք լավագույնին էինք արժանի: Պայքարը թողնում ենք ոչ այս խաղի պատճառով:
Մենք «Բազելի» հետ արտագնա խաղում բավականաչափ լավ չխաղացինք, «Լուդոգորեցի» հետ խաղում բաց թողեցինք հաղթանակը: Խմբային փուլը բաղկացած է 6 խաղից, իսկ մենք բավականաչափ լավ հանդես չեկանք:
Այժմ սպասում ենք Դանիել Սթարիջի վերադարձին, ով պետք է իր գոլերով օգնի թիմին: Կարևոր է, որ նա մարզավիճակ հավաքի, իսկ Բալոտելլին հրաշալի խաղա: Դրա հետ մեկտեղ, այս խաղին մասնակցած տղաներն արժանի չենք քննադատության»,-Ջերրարդի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: