Ռուբեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Օրերս ոչ իշխանական ուժերը հրավիրել էին մարդու իրավունքների օրվան նվիրված հանրահավաք –երթ: Այսօր լրահոսից տեղեկանում ենք, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի առաջորդները չեն մասնակցի հանրահավաքին:
Մասնավորապես Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ո՛չ, Գագիկ Ծառուկյանը երթին չի մասնակցելու, բայց կուսակցությունը տարբեր մակարդակներով մասնակցություն ունենալու է: Ընդհանրապես, յուրաքանչյուր ոք ազատ է մասնակցության համար»:
Այս հարցի վերաբերյալ էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանն հայտարարել էր, որ Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու դեկտեմբերի 10-ի հանրահավք- երթին:
Փաստացի, Եռյակից միայն Ժառանգության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն է, որ նախորոք`«քաղաքացիական ժողովների» ժամանակ հայտարարել է իր մասնակցության մասին, ինչպես նաև կոչ էր արել բոլորին իրենց ներկայությունն ունենան դեկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Այսպիսով, հոկտեմբերի 24-ի` Եռյակի հանրահավաքից հետո սա առաջին առիթն էր, որը ոչ իշխանականները կարող էին օգտագործել՝ միասնականություն դրսևորելու համար: Ինչևիցե, Երկյակի խորթ զավակը այսօր նույնպես հարթակում «կգործի» միայնակ: