Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ» Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ» «Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ» Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»


«Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

1992 թ.-ին դեկտեմբերի 3-ը հռչակվել է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Հաշմանդամություն ունեցող անձինք տարաբնույթ խնդիրների են բախվում՝ կրթություն ստանալու իրավունքի խախտումից մինչև մատչելի միջավայր չունենալը: Բլոգեր Աշոտ Հովհաննիսյանի հետ, որը սոցցանցի իր էջում խոսում է հաշմանդամության մասին, զրուցել ենք մատչելի միջավայրի կարևորության, հասարակության ներսում դեռևս գոյություն ունեցող կարծրատիպերի և այլ կարևոր հարցերի մասին: Աշոտը նախկինում տեղաշարժվել է հենակներով, քայլակով, հիմա տեղաշարժվում է առանց դրանց՝ երբեմն-երբեմն ունենալով վերջիններիս կարիքը: Հարցնում եմ Աշոտին՝ ո՞րն է ամենամեծ խնդիրը, որին այսօր մեր երկրում բախվում է հաշմանդամություն ունեցող անձը:

«Ինձ համար ամենամեծ խնդիրը, որը պահանջում է պետական լուծում, Հայաստանի բոլոր անկյուններում մատչելիության բացակայությունն է, ընդ որում՝ հաշմանդամության բոլոր տեսակները՝ և՛ տեսողության, և՛ լսողության, և՛ հենաշարժողական, և՛ մտավոր առանձնահատկություններ ունեցող անձանց համար: Մատչելիություն ասելով՝ հասարակությունը հասկանում է թեքահարթակ, բայց մատչելիությունն այն է, որ ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող մարդը կարողանա անխոչընդոտ, առանց ինչ-որ վախերի, դուրս գալ տնից և ինքնուրույն Ա կետից տեղափոխվել Բ կետը: Ինձ համար մատչելիությունը դա է, այն այս պահին բացակայում է մեր երկրում, ինձ համար շատ ցածր մակարդակի վրա է: Սա կարող ենք հասկանալ միայն թեքահարթակների օրինակով, որոնք անգամ մոտ չեն մատչելիության ստանդարտներին:

Գոյություն ունեն թեքահարթակի հատուկ ստանդարտներ, որոնք պետք է ապահովվեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդը կարողանա անխոչընդոտ օգտվել թեքահարթակից: Տեսողության առաձնահատկություններ ունեցող անձանց համար կանգառներն են անհարմար, չկան հատուկ ձայնային հաղորդագրություններ, որպեսզի մարդը հասկանա՝ մոտենում է իքս համարի ավտոբուսը: Լուսացույցերի ձայնային ազդանշաններն առկա են միայն կենտրոնական հատվածներում, բայց մարդիկ միայն կենտրոնում չեն ապրում: Որպես խնդիր կարող ենք նշել հասարակության վերաբերմունքը, որը կարող է փոխել և՛ հասարակությունը, և՛ հաշմանդամություն ունեցող մարդկանց խումբը: Այս խնդիրները համակարգային լուծում չեն պահանջում, իսկ մատչելիությունը պետք է լինի պետական ծրագիր, օրինակ՝ ինչ-որ կազմակերպություն, բիզնես նախագիծ գործարկվելուց առաջ պարտադիր պետք է ապահովի մատչելիություն, հակառակ դեպքում կա՛մ պիտի չբացվի, կա՛մ տուգանվի»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Աշոտը:

Մատչելիության ապահովման հարցը չի լուծվում, որովհետև չկա պետության և հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների միջև համագործակցությո՞ւն: «Հայաստանում մի շարք հասարակական, բարեգործական կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: Անձամբ իմ փորձից եմ ասում՝ տարբեր կազմակերպություններ բազմիցս փորձել են վեր հանել և՛ մատչելիության, և՛ հասարակության վերաբերմունքի հետ կապված խնդիրները, բայց համագործակցությունը չի կայանում, և ոչ այն պատճառով, որ կազմակերպությունները չեն ներդնում իրենց ռեսուրսներն այդ համագործակցության կայացման համար, այլ այս հարցերը պետության համար մղվում են վերջին պլան, դրանց լուրջ չեն վերաբերվում: Կազմակերպությունները փորձում են համագործակցել, բայց պետական տարբեր կառույցներ, որոնք պետք է զբաղվեն այդ խնդրով, չեն ներդնում որևէ ռեսուրս, հետադարձ կապ չկա: Թվում է՝ կա թեքահարթակ (որն ինձ համար «դժոխքի ճանապարհ» է, որովհետև անհարմար է), ուրեմն Հայաստանը մատչելի է, բայց այդպես չէ: Որքան էլ կազմակերպություններն ու անհատները փորձեն ամեն բան անել այս հարցի լուծման համար, եթե այս հարցը չունենա պետական լուծում, իրավիճակը երբեք չի փոխվելու», - հավելում է նա:

Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Սա ամրագրված է մեր Սահմանադրության մեջ: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։ Զրույցը շարունակում ենք այս երկու թեմաների մասին: «Սրա հիմքում էլ է մատչելիությունը: Բուհերը չունեն մատչելիության նշույլ անգամ, եթե չդիտարկենք Ամերիկյան, Ֆրանսիական համալսարանները, որոնք որոշ չափով մատչելի են: Այսպիսով՝ խախտվում է հաշմանդամություն ունեցող անձի կրթություն ստանալու իրավունքը: Ստացվում է, որ պետությունը գրում է Սահմանադրություն և «հակադարձում» դրան: Հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ չեն ստանում կրթություն՝ անմատչելիությունից ելնելով, դրանից էլ բխում է այն, որ քիչ են աշխատատեղերը, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ են:

Ես և իմ մի քանի ընկերները ֆունկցիոնալ ենք, կարողանում ենք դժվարությամբ աստիճաններ բարձրանալ, բայց մեծ մասը ֆունկցիոնալ չէ: Հնարավոր է աշխատել հեռավար տարբերակով, բայց դա նշանակում է չներգրավվել սոցիումում: Գործ ունենք հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացման հետ: Այո, կան կազմակերպություններ, որտեղ մատչելիության ստանդարտները պահպանվում են և դրանց աշխատակիցներից ոմանք ունեն հաշմանդամություն, բայց սա ոչ բոլորին է վերաբերում: Ունեմ ընկերներ, որոնք չեն կարողանում բուհում սովորել, որովհետև իրենց համար խելամիտ հարմարեցում չկա: Այս ամենի արդյունքում ձևավորվում է հաշմանդամություն ունեցող անձանց կարողունակության կարծրատիպը: Մատչելի պայմաններ չկան, հաշմանդամություն ունեցող անձը կրթություն չի ստանում, և մարդկանց մոտ ստեղծվում է կարծրատիպ, որ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող լինել խելացի, չեն կարող լինել սոցիումի մի մաս: Մատչելիության խնդիրը լուծելով՝ կլուծենք բոլոր խնդիրները»:

Աշոտը նշում է՝ վերջին մի քանի ամսում ստեղծվել է մատչելիության թեստավորում: «Տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ անցնում են ֆունկցիոնալության գնահատումը, և պետությունը, չգիտեմ, թե ինչ ստանդարտներով, որոշում է՝ հաշմանդամություն ունեցող անձին որ կարգը պետք է տալ: Այստեղ վերադառնամ կրթությանը: Համալսարաններում զեղչային համակարգը հիմնվում է հաշմանդամության կարգերի վրա: Առաջին կարգի դեպքում կրթությունն անվճար է, բայց առաջին կարգի հաշմանդամություն են ստանում մարդիկ, որոնք ֆունկցիոնալ չեն, գրեթե չունեն մտավոր կարողություններ: Առնվազն տարակուսելի է այս որոշման տրամաբանությունը: 2-րդ և 3-րդ կարգերի դեպքում գործում է զեղչային համակարգ՝ հիմնված մի շարք գործոնների վրա:

«Պետության աջակցությունն» ինձ համար բացակայում է:39 հազար դրամ թոշակը լավագույն դեպքում կարող է բավարարել մեկ շաբաթվա գնումների համար: Շատ դեպքերում անհրաժեշտ է կողմնակի իրեր գնել հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի համար, այստեղ էլ տարբերակում կա: Այս թոշակով հնարավոր չէ հոգալ տարրական ծախսերը: Եթե չլինեն ՀԿ-ները, հաշմանդամություն ունեցող անձինք կապրեն միջինից ցածր սոցիալական կյանքով: Պետպատվերին անդրադառնամ: Տարիներ առաջ պետությունը տարին 3-4 անգամ պետպատվեր էր տրամադրում, վերջին տարիներին այդ աջակցությունը չունենք: Տարեկան հնարավոր է երկու անգամ բուժում ստանալ պետական պատվերի շրջանակում, որը շատ քիչ է: Իմ օրինակը բերեմ:

Պետպատվեր հնարավոր է ստանալ վեց ամիսը մեկ: Առաջին պետպատվերի շրջանակում ստացա վերականգնողական բուժում, հաջորդը կարող եմ ստանալ վեց ամիս անց: Վեց ամսում հաշմանդամություն ունեցող մարդու՝ ավելի ֆունկցիոնալ դառնալու համար կատարած ողջ աշխատանքը դառնում է զրոյական: Եթե պետությունը չի կարողանում ապահովել ֆինանսական աջակցություն, գոնե տարեկան 3-4 անգամ բուժումները լինեն պարտադիր: Վերականգնողական կենտրոնները շատ են, այդ առումով խնդիրներ չեն առաջանա: Բյուրոկրատական քաշքշուկի մասին: Պետպատվերի ուղեգիրը տալիս է տեղամասային պոլիկլինիկան, այս դեպքում ինքս որևէ խնդրի չեմ առնչվել: Բայց օժանդակող միջոցների՝ քայլակների, սայլակների, օրթեզների և այլնի տրամադրման դեպքում առնչվել ու առնչվում եմ քաշքշուկի: Օրինակ՝ թուղթ ես վերցնում հատուկ օրթեզի համար, դա մի կառույցի պիտի ներկայացնես, հետո մեկ ուրիշի և այդպես շարունակ, իսկ վերջում էլ հնարավոր է՝ հավելավճարով ստանաս օժանդակող միջոցը: Սա հեշտացված չէ, ինչո՞ւ հնարավոր չէ մեկ տեղ տանել այդ թուղթը և ստանալ այն, ինչ քեզ անհրաժեշտ է: Ինձ համար անհասկանալի է նաև, որ զինկոմիսարիատը պարբերաբար կանչում է և հաստատում, որ չեմ կարող ծառայել: Սա աբսուրդ է»,-ասում է բլոգերը:

Վստահ է՝ տարիներ շարունակ տարբեր կազմակերպությունների ու անհատների աշխատանքի շնորհիվ մեծ փոփոխություններ եղան մեր հասարակության ներսում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի մասով: «Ուրախ եմ, որ տարիների ընթացքում կարողացել ենք համալիր ջանքերի շնորհիվ իրավիճակը փոխել: Հասարակությունը որոշակի չափով պատրաստ է իր կողքին տեսնել հաշմանդամություն ունեցող մարդ: Կարծրատիպերի մի մասը կոտրվել է: Ցավոք, այո, ունեմ հետևորդներ, որոնք գրում են՝ մեզ տնից դուրս չեն տանում՝ ասելով՝ այս տան ամոթն ես և այլն»: Զրույցն ավարտում ենք լավատեսությամբ և հստակ ձևակերպմամբ, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ:

«Հաշմանդամություն ունենալը մարտահրավեր ու փորձություն է ընտանիքների, ծնողների համար: Վերջիններս անցնում են բարդագույն խնդիրների միջով: Կոչս ծնողներին՝ եթե երեխան ունի առանձնահատկություն, պետք է ընդունել այն որպես կյանքի առաքելություն և քայլել դրա հետ համընթաց: Պետք է հավատանք մեր ուժերին, մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք, չպահանջենք ինքներս մեզանից, օրինակ՝ քայլել ուղիղ, գիտենք, որ դա չենք կարող անել: Ամեն դժվարություն կոփում է մարդուն և ավելի մեծ ուժ տալիս: Հաշմանդամություն ունենալը չի նշանակում, որ կյանքն ավարտված է: Դա նշանակում է ունենալ առանձնահատկություն, դա համարում եմ առաքելություն մյուսներին սովորեցնելու, մյուսներին ցույց տալու, որ ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում ես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Պետք է սովորել երջանիկ լինել, ապրել և ուրախանալ»,- եզրափակում է Աշոտ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփԷդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացումՆարեկի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու պատասխանատուները՝ քննիչը, դատախազն ու դատավորը, ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները. Տիգրան Աբրահամյան 0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին Բանակի դերը պետք է մշտապես բարձր լինի, սակայն այսօր հակառակն ենք տեսնում․ Ավետիք Հարությունյան Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ վեհաժողովի շրջանակներում իմ դիտարկումները ներկայացրեցի համազեկուցողներ Բորիանա Օբերգին և պարոն Ֆասինոյին. Է. ՄարուքյանՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար Սամվել Կարապետյանը 3 տասնամյակ շարունակ շենացրել է Հայաստանը. տեսանյութՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ովՀաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Նույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանԱրևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՀայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անուններըՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ 300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ