Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան


«Նկարի տակի» սերունդը․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ 
 
Մարտի 1-ի՝ վերսկսվող դատավարությունում չկա մեղադրանք, չկա մեղադրյալ, չկա իրավաբանություն, բայց կա մի կարևոր բան՝ դատավոր, որը դրսևորում է ձեռքում ազդեցության լծակ ունեցող դեռահասի վարքագիծ։

Նա բացառություն չէ, հակառակը. Հայաստանում արդեն ձևավորվել է մի առանձին սոցիալական խավ կամ ենթամշակույթ։ Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են գալիս։ Սա ցավոտ, բայց արդեն կայացած փաստ է, որին առնչվելու ենք ավելի ու ավելի հաճախ։
 
Որտեղի՞ց եկան
 
Մենք մոռանում ենք, որ հայտնի մեկ հոգին արդեն 6 տարի է՝ իշխանության է, իսկ դա  բավարար է «մեծարգոների նոր սերունդ» ձևավորելու համար։ Այս 6 տարում գործել է մեծարգոների պատրաստման բնական դպրոց, դարբնոց, և հիմա Նիկոլն ունի սեփական կադրերի՝ իր սեփական լուսանկարի տակ մեծացած կադրերի պաշար։ Ու երբ շվարած հարցնում եք՝ սրանք որտեղի՞ց եկան, ովքե՞ր են, առաջ չկային, կամ՝ սա առաջ նորմալ մարդ էր, մի մոռացեք, որ արդեն 6 տարի է՝ իրենց պատից կախած հայտնի մեկ հոգու նկարի տակ և հայտնի պայմաններում նրանք կազմավորվել են որպես նոր խավ։
 
Այս խավը ձևավորվել է մի սպեցիֆիկ միջավայրում, որտեղ վեց տարի է՝ կարելի է սուտ ասել, վեց տարի է՝ կարելի է ամեն ինչ տապալել։ Նրանք տեսել են, որ կարելի է Արցախ կորցնել ու մնալ իշխանության, որ կարելի է Եռաբլուր կրկնապատկել ու հաջորդ օրը քեֆեր անել։ Վեց տարի տեսել է, որ կարելի է մի օր սա ասել, մյուս օրը՝ լրիվ հակառակը։ Եվ վերջապես, որ կարելի է քննչական կոմիտեից վերցնել ուրիշի նամակագրությունը, բացել կարդալ, բաժանել ու ստիպել թիմակիցներին՝ կարդալ։ Ու տեսել են շատ բաներ, որոնք մենք չենք էլ պատկերացնում, բայց որոնք նրանց դարձրել են հենց այդպիսին։

Այս մարդիկ ձևավորվել են այդ Հայաստանում։ Սա այլասերված ենթամշակույթ է։ Նրանք վստահ են, որ նկարի միջի մարդը ի՜նչ ուզի կարող է անել, ու չեն պատկերացնում, որ շուտով լինելու է Հայաստան, որտեղ նկարների միջի մարդիկ չեն անելու՝ ինչ ուզեն։
 
Կարմիր կոմիսարները
 
Վեցամյա կադրերից պահանջվում է շատ քիչ բան՝ արտասանել մեծարգո բառը՝ որպես ենթամշակութային պատկանելություն, հրապարակայնորեն ասել, որ կիսում են այս իշխանության արածների ամբողջ պատասխանատվությունը, և կատարել ցանկացած հրահանգ։
Զարհուրելի է, բայց մարդիկ, ովքեր երիտասարդ մայրեր են, կամ նոր պիտի դառնան, երիտասարդ տղաներ են, ովքեր ապրում են իրենց հազարավոր տարեկիցների արյամբ ոռոգված երկրում, առանց մտածելու ընդունում են այս խաղի՝ խիստ ժամանակավոր կանոնները։
 
Կարմիր կոմիսարների տեսակն այդպիսին է՝ պաշտոնի, փողի, իշխելու համը առած, առանց խորքային արժեքների, առանց պետության ընկալման, պատասխանատվության, առանց կատարվածի հանդեպ ցավի։ Խեղված սոցիումի  խեղված գաղափարախոսությունը «Իրական Հայաստանն է»։ Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, բարդ հարցեր իրենք իրենց երբեք չեն տալիս, բայց բոլշևիկի, ֆաշիստի, մաոիստի, խուտուի, պոլպոտականի համառությամբ՝ պատրաստ են ատամներով պահել առաջնորդի հռչակած «գաղափարը»։

Հայաստանում ձևավորվել է հրեշավոր համակարգ, որը խժռում է մարդկային կյանքեր, խեղում է ճակատագրեր, վտանգում է պետության գոյությունը։ Բայց այդ համակարգն ինքը կազմված է մարդկանցից։

Եթե Նիկոլը վաղը իրեն հատուկ ոճով կանգնի ու ասի, որ Հովիկ Աղազարյանը հերոս է, ամենագաղտնապահն է ու հանրային բարոյականության պահապան հրեշտակը, ապա Ալենը միանգամից կասի, որ «ուզում է իր ձեռքերով գրկել Աղազարյանին»։ Իսկ վաթսունքանիսը, որ արդեն չեն բարևում Աղազարյանին, կսկսեն փաթաթվել նրան։ Որպես մարդ և որպես միավոր դեֆորմացվել են նրանք։  «Մեծարգո» ասողները նույնպես մարդիկ են. հանուն պաշտոնի դրան գնացող ցանկացածը կրում է պատասխանատվություն՝ թուրքին հանձնված Արցախի, Եռաբլուրի, ու այն վտանգների համար, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Լատենտ նիկոլականներն էլ են մարդիկ՝ իրենց ֆռազով «Նիկոլը մի բան չի, բայց ո՞վ…»։
 
Փոխել է պետք միջավայրը
 
Միջավայրը նրանցից շատերին հրեշ դարձրեց։ Չլիներ այս վեց տարին՝ մեծարգոների ենթամշակույթից շատերը, ովքեր առանց հասկանալու խանդավառությամբ հայտարարում են, թե «կիսում են կատարվածի ողջ պատասխանատվությունը», կլինեին նորմալ, գուցեև՝ լավ մասնագետներ՝ աճի և կայացման բնական ընթացքով։ Միջավայրը վճռորոշ է. գերմանացին մի միջավայրում տալիս է օրինապաշտ, արարող քաղաքացի է, մյուսում՝ Աուշվիցի հիմնադիր։ Իսկ առջևում, անշուշտ, ամոթի մեծ փուլն է՝ արածների, ասածների, տեսածների, լռածների համար… ոչ մի ժողովուրդ սրանից չի խուսափել։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան