Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Մունիր Էլ Հադադին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է «Բարսելոնաի» պաշտոնական կայքը:
Նոր պայմանագրով 19-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինն աճել է՝ հասնելով 35 մլն եվրոյի, իսկ նոր պայմանագիրը կգործի մինչև 2017 թվականի ամառը։
Մունիրը նոր է սկսել հանդես գալ «կապտանռնագույնների» հիմնական թիմում. մինչ այդ նա խաղում էր երիտասարդական կազմում, որի հետ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայում։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մունիրը մասնակցել է 8 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ նորամուտի խաղում: