Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
90-ակամների սկզբին, երբ սահմանները բացվեցին , կարոտած սփյուռքահայերի մեծ բանակ եկավ Հայաստան։ Նրանց մեջ կային այնպիսիները, որոնց թվում էր, որ այստեղ ապրում են պապուասներ, որոնք ոչինչ չեն տեսել, և ոչնչից տեղյակ չեն։ Օրինակ հարցնում էին.«Դուք դիտե°ք սավառնակն ինչ է»։ Նկատի ունեին ինքնաթիռը։ Մարդ էլ կար, որ ուզում էր սովորեցնել սուրճ խմել։ Երևի իրեն թվում էր, թե այստեղի մարդիկ սուրճի հատիկները ծամում ուտում են։ Ինչո°ւ հիշեցի այս պատմությունները։ Երևի Րաֆֆիին թվում է, որ մինչև հիմա հայաստանցիները ոչ հեռուստացույց ունեն, ոչ համակարգիչ։ Ինտերնետի մասին խոսելն ավելնորդ է։ Իսկ անգլերեն տիրապետում է միայն իր ընտանիքի անդամները։ ԲԱՐև ՐԱՖՖԻ