ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարծիքով Հայաստանում այսօր քաղբանտարկյալ չկա: Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանն ու նոյեմբերի 5-ի գործով դատապարտված մյուս տղաները քաղբանտարկյալներ չե՞ն, ոստիկանապետն արձագանքեց. «Իրավաբանորեն, ես ինչ գիտեմ, նրանցից քաղբանտարկյալի հոտ չի գալիս»:
Խոսելով ոտիկանության նախկին պաշտոնյա` Դոգ մականունով Վարդան Ղուկասյանի մասին, ոստիկանապետն ասաց. «Ես կենդանիների մասին չեմ խոսում»:
Անդրադառնալով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի վերաբերյալ Դոգի արած այն հայտարարությանը, թե նրա դեմ փաստեր ունի, Գասպարյանն ասաց. «Ինչ հիշում եմ, ասում է: Թող հրապարակի»: