«Մենք ընդհանուր գործ ենք անում, եւ մեզնից յուրաքանչյուրը օրենքով վերապահված գործառույթներ է իրականացնում»,-այսպես պատասխանեց Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրա հակասությունը ներկայիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:
Աղվան Հովսեփյանը նշեց, որ գլխավոր դատախազության և Հայաստանի Քննչական կոմիտեի միջև միջգերատեսչական պատերազմի մասին խոսակցություններն անհիմն են: