Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակ Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան Ցույց ենք տալիս՝ ինքության ինչ վտանգ կա ու ինչպես ենք պաշտպանելու այն. Էդմոն Մարուքյան Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ» Փաշինյանը կատարել է իր ընտրությունը՝ ստորագրելով մի «չեկ», որի համար հայ ժողովուրդը կարող է ստիպված լինել վճարել շատ բարձր գին. «Փաստ» Ինչո՞ւ չլսեց Պուտինի նախազգուշացումները. «Փաստ»


Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատելով իր իսկ պահվածքից՝ Նիկոլ Փաշինյանը լրիվ հեքիաթային դերի մեջ է մտել: Երևի շուտով Ֆեյսբուքում կգրի, թե՝ սարերը դաշտերից պիտի բարձր լինեն: Անկասկած, այդ գրառման ներքո կհայտնվեն «ակո՜ւնք իմաստության»-ի կարգի մեկնաբանություններ:

Դառը կատակը՝ դառը կատակ, բայց իրականությունը դրանից այնքան էլ չի տարբերվում: Տեսեք, գրեթե օր չի անցնում, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքներում մի «դարակազմիկ» մտքափայլատակում չունենա: Մի օր էթիկայից է «փիլիսոփայում», մյուս օրը՝ հերոսության, հետո անցավ ավելի «հողեղեն» թեմաների՝ աղքատություն, աշխատանք, լավ ապրել ու էլի նման բաներ:

Իբր փիլիսոփայում է, էլի: Մեր մեծերը նմաններին բնորոշում էին որպես «ծակ փիլիսոփա»: Դե, փաշինյանական մտքերն էլ համապատասխան են: Օրինակ՝ լավ ապրելու համար պետք է աշխատել: Տես, է, ախր ո՞ւմ մտքով կանցներ: Մի խոսքով, Փաշինյանը, որ կարծում է, թե պարտությունն արդեն լրիվ հաղթանակի ու հպարտության ներքո «նաղդել» է, դրանից ոգևորված՝ պարզունակ, տրիվիալ արտահայտություններն ու բառակապակցություններն էլ որպես «փիլիսոփայություն» է երևի կամենում սաղացնել (իրացնել):

Բայց եթե նրա ասածների հնչերանգին ու բովանդակությանն ուշադրություն դարձնենք, օրինակ՝ երբ խոսում է աղքատության, դրա պատճառների, իբր՝ անբանության ու ծուլության ակնարկներով ու այդպես շարունակ, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը միտումնավոր ծաղրում է ժողովրդին, հատկապես իր՝ այսպես ասած՝ ընտրազանգվածին:

Հիմա Փաշինյանն ասում է. մի՞թե մենք ենք պատասխանատու, եթե մարդը չի ուզում աշխատել: Իբր, ինքն ու իր կառավարությունն ամեն ինչ արել են, որ մարդիկ ոչ միայն ցանկանան, այլև հնարավորություն ունենան աշխատելու, հիմա դեռ մի բան էլ մուննաթ է գալիս: Ու սա այն Փաշինյանն է, որ նաև սոցիալապես անապահով մարդկանց հույզերն ու զգացմունքները չարաշահելով, ավելի ճիշտ՝ գողանալով, նրանց ուսերի վրա եկավ իշխանության, որից անմիջապես հետո հայտարարեց, թե՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է», այսինքն՝ իրենից էլ բան չուզեք, էլի, ինքն արդեն կուշտ է և հարուստ, բնականաբար, աղքատներին մանր է բրդելու, նրանց ականջներից էլ արիշտա է կախելու:

Չէ, բայց իսկապես. «լավ ապրելու» քարոզի պահով Փաշինյանը գործնականում ձեռք է առնում, ծաղրում է ժողովրդին: Թե բա՝ պիտի աշխատել, որ լավ ապրես:

Փաշինյանի իշխանավարման պայմաններում Հայաստանում մեծամասնությունն աշխատում է, ընդ որում՝ հաճախ նորմայից անհամեմատ «երկարօրյա», որ պարզապես ապրի: Հազիվհազ ծայրը ծայրին հասցնելով:

Ավելին, եթե Փաշինյանն է երկրի ղեկավարը, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ հաջորդ օրը քնելու և լուսացնելու է իր գյուղում, քաղաքում, տանը: Շատ հնարավոր է, որ քնեք ձեր գյուղում, իսկ առավոտյան Ֆեյսբուքից տեղեկանաք, որ բնակավայրը, ձեր տնով ու մահճակալով հանդերձ, արդեն սահմանազատված-հանձնված է թշնամուն:

Մյուս կողմից՝ ախր, ո՞վ է խոսում աշխատանքի մասին ու նման քարոզներ անում: Իսկ խոսողը Նիկոլ Փաշինյանն է. ղեկավարը մի խմբի, որ կոչվում է քպական վերնախավ, որը չի աշխատում, որը երկրի ու ժողովրդի համար պրոբլեմներից բացի ուրիշ ոչինչ չի ստեղծում, բայց որը ոչ միայն աշխատողների հարկերի ու կյանքերի հաշվին է ապրում, այլև ճոխ ու պարգևավճարյալ է ապրում:

Հնարավոր է՝ նաև այդ վիճակից են գալիս այս օրերին մեր հողեղեն կյանքում ընդգծվող որոշակի երևույթները: Տեսեք, այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊն ամբողջովին այլասերվել են իշխանությամբ, ընդհանրապես կտրվել են իրականությունից ու կորցրել են իրական մարդկանց ու կյանքի հետ կապը: Չնայած՝ ինչո՞ւ տպավորություն, հենց այդպես էլ կա: Ընդ որում, նրաք այդպես կտրվեցին շատ արագ, իշխանազավթումից օրեր անց...

Հիմա, օրինակ՝ վերցնում ու շրջանառության հարկը, առհասարակ հարկերը կտրուկ բարձրացնում են: Դրա հետևանքով այս օրերին համատարած թանկացումներ են, ապրանքների գները ուղղակի վազելով են աճում: Զուգահեռաբար, հարկային տեռորը քիչ համարելով, Փաշինյանի իշխանությունը, էլ ավելի ոգևորվելով, որոշում է մտնել ամենից չարքաշ աշխատավորների գրպանները՝ նրանց ուղղակիորեն տրանսպորտաուղեվարձային թալանի ենթարկելով: Ներկա պայմաններում, երբ աշխարհում (օրինակ՝ Սերբիայում, Բելգրադում) հասարակական տրանսպորտը դարձնում են անվճար, Փաշինյանը ուզում է 1 ուղևորից 3 անգամ ավելին քերթել՝ 300 դրամ:

Այսինքն, Փաշինյանն ու իր անտեղի պարգևավճարյալ-ձրիակերների իշխանությունը, կարծես միտումնավոր, անում են քայլեր, որոնցով նախ ցույց են տալիս, որ խորապես թքած ունեն այսպես ասած՝ ժողովրդի վրա: Դե, իրենք՝ Փաշինյանն ու քպական վերնախավը արդեն իրենց, ինչպես ասվում է, մինչև յոթը պորտը ապահովել են: Իզուր չէ, որ խոսակցություններ են տարածվում նրանց՝ արտասահմանյան բանկերում հաշիվների, օտար երկրներում տների ու ամառանոցների ու նմանօրինակ բաների մասին: Այսինքն, իրենք իրենց լրիվ ապահովել են, իսկ հիմա էլ՝ հեռանալուց առաջ, ցանկանում են մի լավ քամել մարդկանց և հետո միայն «թռնել» այս խոպանից:

Մյուս կողմից՝ կարծես հատուկ գրգռում են մարդկանց, որպեսզի սոցիալական բունտի կամ նման մի բանի դիմեն, որպեսզի ազատվեն իրենցից: Իրականում գուրծունակ քաղաքական էլիտա ու մի քիչ էլ արժանապատվություն ունեցող որևէ այլ ժողովուրդ արդեն վաղուց մի 10 անգամ վռնդած կլիներ պաշտոններից նման իշխանավորներին:

Այնպես որ, եթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելը:

Ինչպես իմ լավ ընկերն ու գործընկերն է դառը կատակում՝ որքան էլ Փաշինյանը կաշվից դուրս գա, իր ինադու դեռ ապրելու եմ:

Ապրելու, վերապրելու ենք, անկասկած: Բայց ափսոս, որ նման ծանր գնով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՑինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»Փաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՆիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան Վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Արդյո՞ք արդարացված էր Վլադիմիր Զելենսկու ժամանումը Երևան․ Նառա Գևորգյան Կառավարության երրորդ նիստ. հեղափոխություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. Ուժեղ ՀայաստանԲացառիկ. Ուղիղ եթերում մամուլի ասուլիս` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. տեսանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 մայիսի). Արձանագրվել է հազվագյուտ տիեզերական երևույթ. «Փաստ»Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան Դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ ԾառուկյանՆիկոլ Փաշինյանը մնացել է Մաքսիմ Գալկինի հույսին. Էդմոն ՄարուքյանՑույց ենք տալիս՝ ինքության ինչ վտանգ կա ու ինչպես ենք պաշտպանելու այն. Էդմոն Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը. ՈւղիղԽոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ»19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը Փաշինյանը կատարել է իր ընտրությունը՝ ստորագրելով մի «չեկ», որի համար հայ ժողովուրդը կարող է ստիպված լինել վճարել շատ բարձր գին. «Փաստ»Իրավաքաղաքական հիմնավորում՝ բիբլիական Արարատ լեռան վերաբերյալ. Էդմոն ՄարուքյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը Եթե հաղթի «Ուժեղ Հայաստանը», մեր երկրում այլևս չի լինի ծայրահեղ աղքատություն․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ չլսեց Պուտինի նախազգուշացումները. «Փաստ»Աջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան «Նարեկս կռիվ է տվել, տանկեր խոցել և փրկել իր ընկերների կյանքը». սերժանտ Նարեկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ «Մենք բացառում ենք ցանկացած տեսակի համագործակցություն գործող իշխանության հետ». Շուշան Ավագյան Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան