Այսօր Ազատության հրապարակում բողոքի հավաք են անցկացրել մի խումբ ազատամարտիկները: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարայնի այն հայտարարություններին, որ ազատամարտիկները երևի գինովցած են եղել և ինչ-որ բան չեն կիսել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ մարդիկ փորձել են ծեծի ենթարկել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին:
«Ես միմոս չեմ, ես ՀՀ քաղաքացի եմ, ես ինչպես միմոսի նման գնամ ասեմ՝ ոստիկանություն եկեք իմ հարցը լուծեք»,- «Արաբո» ասաց ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Իսկ թե ինչու ոստիկանություն հայտարարություն չեն տվել Եղիազարյանը նշեց, որ եթե ոստիկանապետը նման կարծիք ունի իրենց մասին, էլ դիմելու կարիք նրանց չկա. «Ես Մանվել Եղիազարյանն եմ, ով պատերազմել է, բացի այդ ամեն ինչ գիտի, իսկ իրենց ոչինչ ավելին պետք չէ ու երկու օրից հետո ամեն ինչ բացահայտվելու է»,-ասաց Եղիազարյանը։