Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Լևոն Զուրաբյանը բացահայտել է ռեժիմի՝ այլևս խուճապի մեջ չլինելու պատճառը. ռեժիմը հոգեվարքի մեջ է

Ինչու՞ ռեժիմն այլևս խուճապի մեջ չէ. վերջին շրջանում խիստ արդիական դարձած այս հարցի պատասխանն այսօր Ազատության հրապարակում տվել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Պարզվում է, որ ռեժիմը խուճապի մեջ չէ, որովհետև հոգեվարքի մեջ է: Այսօրվա հանրահավաք-երթի մեխը փաստորեն սա էր՝ գումարած մեկ-երկու մանր փոփոխություն. ՀԱԿ պատգամավոր և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ իրենք «մի քիչ դանդաղ, բայց գնում են իշխանափոխության»: Այսինքն՝ «Հիմա» կարգախոսը խմբագրվեց և դարձավ «Մի քիչ դանդաղ», «Հաղթելու ենք» կարգախոսն էլ՝ «Մի քիչ դանդաղ հաղթելու ենք»: Եվ սա շատ ավելի ազնիվ է, որովհետև 2008-ից անընդհատ լսվում էր «Հիմա»-ն ու «Հաղթելու ենք»-ը և կոնկրետ ՀԱԿ-ի համակիրները ոչ առաջինն էին տեսնում, ոչ էլ երկրորդը: Իսկ հիմա ամեն ինչ եկավ իր տեղը՝ մի քիչ դանդաղ, իսկ «մի քիչ դանդաղ»-ը հարաբերական հասկացություն է, այն կարող է լինել 1 տարի, 5 տարի, 10 տարի, 20 տարի կամ 100 տարի կամ էլ հաջորդ հազարամյակում, երբ սերունդներն արդեն մոռացած կլինեն թե ՀԱԿ-ի, թե իրենց «հաղթանակների» մասին: Վերջին տարբերակն ավելի հավանական եմ համարում: Վերադառնամ ռեժիմի խուճապին. ռեժիմը փաստորեն խուճապից անցում կատարեց դեպի հոգեվարք, իսկ ի՞նչ եղավ այդ դեպքում խուճապի հետ: Խուճապն իմ կարծիքով հաստատուն տեղ գտավ արդեն եռյակում, որն այդպես էլ չիմացավ, թե ինչ է միասնական օրակարգը, իսկ իր հանդեպ վերաբերմունքից հավանաբար արդեն վրդովված Րաֆֆի Հովհաննիսյանն արել է մի արտահայտություն, որը, կարծում եմ, դեռ կունենա իր արձագանքները եռյակի լիդերների կողմից, ինչի արդյունքում խուճապը էլ ավելի կսրվի: Իսկ Րաֆֆին, ոչ ավել ոչ պակաս, ԼՏՊ-ի ու Ծառուկյանի մասին ասել է հետևյալը. «Մարդիկ պետք է ունենան այդ տղամարդկությունը, շիտակությունը՝ ասելու համար, որ ասել ենք, իսկ ասել են ոչ թե Սերժի կամ Ռոբերտի դեմ, այլ ասել են Հայաստանի համար»: Խոսքը այստեղ Գագիկ Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի կողմից՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը ուղղակիորեն պահանջելու մասին է: Եվ հիմա պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այս խոսակցությունը, ինչպիսի խուճապ կտարածվի եռյակի շարքերում: Իսկ ամենացնցողն այն է, որ դրանից հետո էլ Րաֆֆին ասել է, թե «մի քանի ամիս անց մենք կունենանք միասնական օրակարգ»: Կարծում եմ, այսքանի հետո միասնական օրակարգի մասին մտածելը արդեն լուրջ չէ: Ինչևէ, կարևորը հանրահավաք-երթի գլխավոր ձեռքբերումն էր՝ ռեժիմի խուճապի մեջ չլինելու պատճառի բացահայտումը Զուրաբյանի կողմից: Կարեն Վարդանյան
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»