Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»


Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան

Պատմության հավաքական ընկալումը միշտ էլ առանցքային է եղել հայ ազգի գոյատևման համար: Անցյալը կարևոր է: Պատմությունը կռում և ամրապնդում է ազգային ինքնությունը: Այն ոչ միայն լույս է սփռում ներկա իրողությունների վրա, այլև հիմք է ստեղծում` ազգային ինքնության հետ համատեղելի ապագա կառուցելու համար: «Անցյալը» խեղաթյուրելը, նենգափոխելն այն, թե ինչպես է ազգն ընկալում, իր հիշողության մեջ պահում և նույնանում սեփական պատմության հետ, պարզապես ապացույցների վրա հիմնված պատմական ռևիզիոնիզմի (վերանայականության) անհետևանք վարժանք չէ: Այն թուլացնում է ազգի երազանքներն ու ձգտումները և աղճատում է  նրա ապագայի տեսլականը:

«Ջնջե՛ք ժողովրդի անցյալը, և դուք կվերահսկեք նրա ապագան» արտահայտությունն այսօր ավելի այժմեական է, քան երբևէ` հաշվի առնելով ներկա պահին  Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այս նախադասությունը վերագրվում է Ջորջ Օրուելին, բայց այն նրա կողմից արված մեկ այլ արտահայտության մեկնաբանումն ու վերաձևակերպումն է։ Իրականում Օրուելն ասել է հետևյալը. «Նա, ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան: Նա, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: («1984», Գիրք 1, Գլուխ 3, էջ 34):

Եթե որևէ ​​քաղաքական ուժ, որը վերահսկում է ներկան, ցանկանում է, կարիք ունի, կամ ստիպված է փոխել ազգի երազանքներն ու ձգտումներն իր ապագայի հանդեպ, այն նախ պետք է փոխակերպի  այդ ազգի ընկալումներն իր անցյալի վերաբերյալ: Նման փոխակերպումը կարող է ընթանալ երկու ուղղություններով` կա՛մ չափազանց փառաբանել անցյալը և ազգի իղձերի և ձգտումների նշաձողը հասցնել անիրատեսականորեն բարձր մակարդակի, կա՛մ կասկածի տակ դնել ազգային պատմական իրավունքների հիմքերը և նշաձողը իջեցնել անիրատեսականորեն ցածր մակարդակի: Հայաստանի հարևան երկրներն անհագ ախորժակ են դրսևորել առաջին տարբերակի նկատմամբ՝ լինի դա Օսմանյան կայսրության փառքին վերադառնալու Թուրքիայի նկրտումների, թե Ադրբեջանի ագրեսիվ և ծավալապաշտ «Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանության տեսքով: Այս դասի մեջ են մտնում նաև «ծայրահեղական» հայերը, ովքեր երազում են վերականգնել Տիգրան Մեծի կայսրությունը։

Այսօրվա պաշտոնական Երևանը միանշանակ պատկանում է երկրորդ դասին։ Այն կասկածի տակ է դնում և ժխտում է ազգի` սեփական պատմությունը ճիշտ ընկալելու կարողությունը` նպատակ ունենալով անհույս ապագայի տեսլականը դարձնել ավելի տանելի, քան ազգը պատրաստ կլիներ հանդուրժել, եթե պահպաներ սեփական ինքնության զգացումը:

Բազում օրինակներ վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները փորձում են փոխել անցյալը՝ ապագայի նոր քարտեզ գծելու համար։ Նրանք, ովքեր ապրում են Հայաստանում կամ հետևում են պետական ​​պաշտոնյաների հայերեն հարցազրույցներին և հայտարարություններին, հավանաբար տեղյակ են, թե ինչ օրինակների մասին է խոսքը (իսկ նրանք, ովքեր Հայաստանում չեն ապրում կամ հայերեն հարցազրույցներ չեն կարդում, հավանաբար, լիովին չեն ըմբռնի, թե ինչ ենթատեքստում են շարադրված այս հոդվածի գլխավոր կետերը և նույնիսկ կարող են չհասկանալ, թե ինչ կարիք կա այսքան մեծ աղմուկ բարձրացնելու):

Հայ ազգի հավաքական ընկալմանը հասցված հարվածներից վերջինը եղավ հունվարի 24-ին` Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, երբ վերջինս կասկածի տակ դրեց  Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը՝ անխոհեմ կերպով հայտարարելով. «Մենք պետք է վերադառնանք մեր ճշմարտություններին, [հարցնենք]՝  այն, ինչ համարում ենք ճշմարտություն, իրականում ճշմարտություն է, թե՞ ոչ։ [Որպես] մեր ինքնության ամենակարևոր մաս՝ մենք պետք է վերադառնանք նաև Հայոց ցեղասպանության պատմությանը և հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել… ինչպես ենք մենք դա ընկալել և ում միջոցով ենք ընկալել: Ինչպե՞ս պատահեց, որ 1939 թվականին չկար Հայոց ցեղասպանության օրակարգ, և ինչպես 1950 թվականին հայտնվեց Հայոց ցեղասպանության օրակարգը»:

Մի պահ մոռանանք, որ «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել է Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին, և որ 1939 թվականին այն չէր կարող լինել որևէ օրակարգում, թեև լավ չեմ հասկանում, թե ինչով է հատկանշական այդ տարեթիվը: Մոռանանք նաև, որ Հայոց ցեղասպանությունը լավագույնս փաստագրված պատմական իրադարձություններից մեկն է՝ հաշվի առնելով այդ ժամանակ առկա միջոցները: Թե՛ օտարազգի (այդ թվում՝ թուրք), թե՛ հայ պատմաբանների, իրավապաշտպանների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, ​​ միսիոներների փաստարկներն ու վկայությունները, թուրքական արխիվներում պահպանված տեղեկությունները, բազում դատավարությունների հետ կապված ապացույցները, ցեղասպանությունից փրկվածների անթիվ-անհամար պատմությունները կասկածի տեղիք չեն տալիս, թե «ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»։ Վարչապետը հեշտությամբ կարող էր իր բոլոր հարցերի պատասխանները գտնել հենց Երևանում` Ծիծեռնակաբերդի ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Ավելի կարևոր է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարի կողմից ցեղասպանությունը կասկածի տակ դնելն այն դեպքում, երբ այն պաշտոնապես ճանաչել են 32 երկրներ, չի կարող բացատրվել այլ կերպ, քան Հայաստանի Հանրապետության ապագայի այնպիսի օրակարգ առաջ քաշելու նպատակ ունենալը, որը բանադրանքի կենթարկի հայոց ազգին առնչվող կարևորագույն հարցերից մեկը:

Սույն հոդվածի հրապարակումից առաջ վարչապետը բացատրել է իր մեկնաբանությունները Ցեղասպանության վերաբերյալ, սակայն դա որևէ կերպ չի փոխում հոդվածում տեղ գտած փաստարկները, վերլուծությունները և եզրակացությունները։ Ցյուրիխում արված հայտարարությունը հանրային հայտարարությունների երկար շղթայի ընդամենը մեկ օղակ է, որը մարտահրավեր է նետում հայ ազգի` սեփական պատմության և ինքնության հավաքական ընկալմանը: Այդ հայտարարությունները հանրայնորեն հասանելի են, իսկ դրանցից մի քանիսը ներկայացված են ստորև:

Այս քաղաքականության ամենատարածված հիմնավորումը (որը հաճախ ընդունում են շատերը) ազգային անվտանգությունն է. մի՛ զայրացրեք թշնամուն, մի՛ կերեք խայծը, երբ թշնամին փորձում է սադրել ձեզ, տարածքային պահանջներ մի՛ ներկայացրեք ձեր հարևաններից որևէ մեկին, հայտարարե՛ք, որ չեք փորձի ռազմական ուժով հետ բերել ինքնիշխան Հայաստանի 200 կմ2 տարածքը, որը գրավվել է Ադրբեջանի կողմից, մի՛ պահանջեք ազատ արձակել բանտարկյալներին, որոնք պահվում են Բաքվի բանտերում, մի՛  ներառեք նրանց ազատ արձակման հարցը որևէ բանակցային օրակարգում, մի՛ խոսեք Արցախի բնակչության` իրենց տները վերադառնալու իրավունքի մասին, ժխտե՛ք պատմական Արևմտյան Հայաստանի գոյությունը, նույնիսկ Արարատ լեռը հանե՛ք պետական զինանշանից, որպեսզի  Թուրքիայի կողմից այն սխալմամբ չմեկնաբանվի որպես  տարածքային պահանջ:

Հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական ուժերի ներկայիս հավասարակշռությունը`  վաղաժամ անհավասար պատերազմ չհրահրելը խելամիտ որոշում է: Հայաստանը շրջապատված է ագրեսիվ և թշնամաբար տրամադրված հարևաններով, որոնք այժմ առավել քան երբևէ կարող են անպատիժ ռազմական գործողություններ իրականացնել։ Պատերազմից խուսափելը խելամիտ է նաև այն պատճառով, որ այդ որոշումը ողջունվում է պատերազմից հոգնած, բարոյալքված և ապաքաղաքականացված հասարակության շրջանում:

Սակայն անվտանգության ապահովման դրոշակի ներքո շատ ավելին է զիջվում, քան անհրաժեշտ է՝ պատերազմ հրահրելուց խուսափելու համար։ Այս զիջումները աղետալի անմիջական և երկարաժամկետ հետևանքներ կունենան թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ ողջ հայության համար: Ցեղասպանությունը կասկածի տակ դնելը չի ​​կարող ազգային անվտանգության ապահովման գործիք լինել: Ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունն այսօր չունի այն ուժն ու հզորությունը, որպեսզի Թուրքիայից պահանջի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպումը նման պահանջ ներկայացնելու տեղը չէր։ Ավելին, այս  թեման երևան բերելու որևէ պատճառ չկար: Այն առաջ է քաշվել, քանի որ հնարավորություն էր տալիս կասկածի տակ դնել ցեղասպանության եղելությունը:

Բաքվի բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին լքելը նույնպես չի կարող լինել ազգային անվտանգության ռազմավարության մաս: Ճիշտ հակառակը, դա ավելի է քաջալերում թշնամուն և հաստատում, որ նրա անօրինական գործողությունները շարունակելու են անպատիժ մնալ: Հայտարարել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից, մի բան է, իսկ «Արևմտյան Հայաստանի» պատմական իրողությունը Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին բարբաջանքների հետ նույնացնելը՝ բոլորովին այլ բան։ Հազարամյակների պատմություն ունեցող ազգային խորհրդանիշը որևէ առնչություն չունի տարածքային պահանջների հետ: «Ազգային» բառը պետական մշակութային հաստատությունների անվանումներից հեռացնելը՝ ինչպիսիք են Հայաստանի ազգային գրադարանը կամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որևէ առնչություն չունի պատերազմից խուսափելու հետ։

Ազգային անվտանգության փաստարկը քննադատության չի դիմանում։ Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը, ու այս ամենի նպատակը ազգի ձգտումներն ու իղձերն այնպիսի մակարդակի իջեցնելն է, որ ազգային դիմագծից զուրկ և նվաստ ապագան թվա նորմալ և ընդունելի։

Այս քաղաքականության ամենախորը և վտանգավոր հետևանքներից (իրականում՝ նպատակներից) մեկը ազգի և պետության միջև սեպ խրելն է։ Պաշտոնական Երևանին այս երկուսի տարանջատման խնդիրը չի հուզում: Ցյուրիխում տեղի ունեցած հանդիպման և այլ հարցազրույցների ընթացքում արված հայտարարությունները միանգամայն պարզ են: Հայ ժողովրդի հայրենիքը միայն ներկայիս պետությունն է: Հայ ժողովուրդը Հայաստանի քաղաքացիներն են։ Հայ ազգը այն էթնիկ հայերն են, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, և պետությունը նրանց հետ կապ չունի։ Հայ ազգի պատմությունն ու ձգտումները Հայաստանի Հանրապետության պատմությունն ու ձգտումները չեն։ Հայոց պատմությունը կապ չունի այսօրվա Հայաստանի պատմության հետ: Այլ կերպ ասած` Հայաստանի Հանրապետությունը պարզապես պետություն է, ոչ թե ազգային պետություն։

Այս քաղաքականությունը ոչ միայն չի երաշխավորում ազգային անվտանգություն,  այլ չի կարող համարվել Հայկական քաղաքական օրակարգի մաս՝ լինի դա ազգային, թե պետական ​​մակարդակով: Լեմկինի ինստիտուտը հունվարի 30-ին հայտարարություն տարածեց՝ վարչապետի խոսքերը որակելով «թուրքական ժխտողական խոսույթի» հերթական արձագանք։ Ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտումը, այլև  հայկական պետության անջատումն իր ազգային և պատմական բովանդակությունից, Հայաստանի Առաջին Հանրապետությունից ի վեր եղել է ու կա Թուրքիայի տարածաշրջանային քաղաքական օրակարգի մի մաս:

Մեկ այլ հոդվածում արդեն խոսել եմ այն մասին, որ  հայ ժողովրդին պարզապես պետություն պետք չէ: Հայ ժողովուրդը կարիք ունի ազգային պետության։ Հայաստանի ներկայիս շատ քաղաքացիներ և հայկական սփյուռքի ներկայացուցիչներ իրենց կյանքը հանգիստ դասավորելու և ապրուստ վաստակելու համար ավելի բարեկեցիկ երկրներ կարող են գտնել, քան Հայաստանի Հանրապետությունն է. վերջինիս գլխավոր առավելությունը ազգային պետություն լինելն է: Եթե ​​հայկական պետությունը որոշի ազատվել իր ազգային բովանդակությունից, այն այլևս ոչինչ չի ունենա առաջարկելու հայ ժողովրդին ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ ամբողջ աշխարհում։ Այս առումով հայ ազգին լքելն առաջին քայլն է պետության կործանման ճանապարհին, նույնիսկ եթե վերջինս ինչ-որ կերպ կարողանա  պահպանել իր ֆիզիկական սահմանները:

Առաջնորդվելով նույն սկզբունքով` կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պաշտպանել ինքն իրեն` առանց իրեն ծնած ազգի ռեսուրսների։ Սա ակնհայտ է յուրաքանչյուրի համար, ով ուշադիր նայում է քարտեզին և ուսումնասիրում է հայ ժողովրդի պատմությունը։ Ազգային և պետական ​​շահերը միմյանց չեն բացառում: Ընդհակառակը, չի կարելի ծառայել մեկին, առանց մյուսին ծառայելու:

Այսօրվա կառավարությունը բացահայտորեն մերժում է այդ նախադրյալը և ակնհայտ է, որ այս թեմայով բանավեճը շարունակելը որևէ արդյունքի չի հանգեցնի: Մտքերս կրկնելու ռիսկի դիմելով` ես կվերաձևակերպեմ որոշ փաստարկներ, որոնք բերել եմ հայկական սփյուռքի մասին մեկ այլ հոդվածում: «Ազգը», լայն իմաստով, որը ներառում է հայ ազգի տարրերն ու ռեսուրսները թե ՛  Հայաստանում, թե ՛  ամբողջ աշխարհում, պետք է վերակազմավորվի՝ հետապնդելու ինչպես ազգային, այնպես էլ պետական ​​շահեր։ Նպատակը Հայաստանի իշխանությունների հետ մրցակցությունը չէ,  թեև պաշտոնական Երևանի քաղաքականության որոշ տարրեր և հայտարարություններ հարկ կլինի շրջանցել: Նպատակը փոխլրացումն է, քանի որ ժողովուրդն այլևս չի կարող ապավինել պետությանը` իր ​​շահերը պաշտպանելու համար, էլ չասած ազգային շահերի մասին: Ավելին, հայ ազգը հայկական պետության լեգիտիմ շահագրգիռ կողմն է, անկախ նրանից` այսօրվա կառավարությունը դա ընդունում է, թե ոչ։

Ազգի վերակազմավորումն առանց պետության անմիջական մասնակցության և համագործակցության ահռելի մարտահրավեր է, հատկապես, հաշվի առնելով այն, որ շատերը շարունակում են անհիմն հույսեր փայփայել, թե ապավինելով պետությանը, ի վերջո, կհասնեն նույն արդյունքին: Դրա համար  պահանջվում է բացառիկ համագործակցություն և անաչառ ազգային տեսլական: Սփյուռքի ավանդական կառույցներն ունակ չեն լուծել այս խնդիրը: Պետք է ստեղծել նոր նախաձեռնություն, որը կներառի ավանդական կառույցները, բայց միևնույն ժամանակ դուրս կգա դրանց սահմաններից` հանդես բերելով գործնական տեսլական ու գործողությունների ծրագիր և որը աշխարհասփյուռ հայ ազգի ռեսուրսները կօգտագործի պարզորոշ և միասնական նպատակի համար:

Նման նախաձեռնության նպատակն է

1) խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը և բարելավել անվտանգային ենթակառուցվածքները.

2) ստեղծել Հայկական պետության մարտահրավերներին համարժեք համաշխարհային քաղաքական լծակներ

3) երաշխավորել, որ Հայաստանը կզարգանա և կբարգավաճի՝ որպես ազգային պետություն՝ բառի լայն  իմաստով։

Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են մի քանի փոխկապակցված գործողություններ, որոնք պետությունը չի կարող կամ չի ցանկանում իրականացնել, մինչդեռ ազգը կարող է: Դրանք են (այս հոդվածի ամփոփիչ մտքերից)`

– Վերականգնել և ամրապնդել ազգային ինքնության և ընդհանուր պատմություն ունենալու զգացումը` վերակենդանացնելով և աշխուժացնելով հայկական կրթական հաստատություններն ամբողջ աշխարհում, որտեղ իրականացվում է «ընդհանուր» ազգային հայկական կրթություն՝ ի լրումն ժամանակակից մրցունակ կրթության:

— Տեղ զբաղեցնել համաշխարհային տնտեսական շահերի սեղանի շուրջ` ստեղծելով համաշխարհային արդյունավետ հայկական բիզնես ցանց:

– Խոսք ու ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհում քաղաքական մտածողության ձևավորման հարցում` միջազգային կարևոր ՀԿ-ների և ուղեղային կենտրոնների հետ մասնագիտական և դիվանագիտական հարաբերություններ զարգացնելու միջոցով:

– Մասնակցություն ունենալ և հետ չմնալ ամբողջ աշխարհում տեխնոլոգիական և արհեստական բանականության հետ կապված զարգացումներից:

– Սկսել պրոֆեսիոնալ ու հետևողական տեղեկատվական արշավ` փափուկ ուժի միջոցով հայոց պատմությունը ու մշակույթը ամբողջ աշխարհում տարածելու նպատակով:

– Վերոնշյալ գործողությունների իրագործումը դյուրին դարձնելու համար` ստեղծել  տեղեկության հավաքագրման և վերլուծության համաշխարհային համակարգ, որն ընդգրկում է ինչպես հայկական համայնքները, այնպես էլ Հայաստանի վրա մեծ ազդեցություն ունեցող ոչ հայկական կազմակերպությունները:

Կատարյալ պայմաններում նման մեծության ջանքերը համակարգելու պատասխանատվությունը պետք է ստանձնի պետությունը՝ հանդես գալով որպես ազգային ռեսուրսները կենտրոնացնող ուժ, և դրանք օգտագործի ընդհանուր տեսլականի համար: Հայաստանի Երրորդ Հանրապետության չորս կառավարություններն էլ ապացուցել են, որ ի վիճակի չեն ընդունել այս մարտահրավերը, իսկ ներկայիս իշխանությունը հերքում է անգամ նման առաքելության նախադրյալը, էլ չասած դրա պատասխանատվությունը ստանձնելու մասին:

Ներկայիս իրողությունների լույսի ներքո, որքան էլ բարդ թվա վերը նշված մարտահրավերը, հայ ազգն ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, կարողությունները և համաշխարհային հասանելիությունը այն իրագործելու համար: Հարկ է միայն ձեռք բերել քաղաքական կամք, ձևավորել միասնական տեսլական և դրսևորել կազմակերպչական ունակություն նախաձեռնությունը սկսելու համար։

Վահան Զանոյեան


 

Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան