Գեմինիդների ասուպային հոսքի բաձրակետը՝ տարվա ամենապայծառ հոսքերից մեկը, կարելի կլինի դիտել դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերը, ամեն րոպե երկնքում կընկնեն պայծառ բռնկվող «աստղեր», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով skyandtelescope-ին:
Գեղեցիկ ասուպային հոսքը հնարավոր կլինի դիտել անզեն աչքով: Գեմինիդները կարող են հայտնվել երկնքում ամեն տեղ, այրվող մանր մասնիկներն ստեղծում են մանրիկ պայծառ շերտեր և նույնիսկ փայլատակող ծխի շլեյֆ:
Գեմինիդների հոսքի աղբյուրը Ֆաետոն աստղակերպն է, որը հայտնաբերվել է 1983 թվականին: Հոսքի ակտիվության բարձրակետի ժամանակ կարելի է մեկ ժամում մինչև հարյուր պայծառ ասուպներ տեսնել: