Իրանի նախագահ Հասան Ռոհանին նավթի գների կտրուկ անկումը քաղաքական դավադրություն է համարում: Այս մասին հաղորդում է Orer.am-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Նա հայտնել է, որ նավթի շուկայում գրանցված պատկերն ուղղված է Մերձավոր Արևելքի և ողջ իսլամական աշխարհի դեմ:
Թեհրանի ներկայացուցիչները պահանջում են ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) երկրներից կրճատել նավթի արդյունահանման ծավալները, որպեսզի դրա գինը կրկին սկսի աճել: