Տիեզերքից արված արբանյակային լուսանկարները թույլ են տվել Վրաստանի հնագետներին երկրի Կախեթիի շրջանում հնագույն բնակավայր հայտնաբերել: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով newsgeorgia.ru-ին։
Երբ ավարտվի հնագիտական ուսումնասիրությունների առաջին փուլը, հնարավոր կլինի խոսել լայնամասշտաբ պեղումների մասին:
Տարբերակներից մեկի համաձայն՝ բնակավայրը գոյություն է ունեցել մ.թ.ա. 10-12-րդ դարերին, և հնարավոր է հնագույն պետության մայրաքաղաք եղած լինի: