Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


«Ուժեղ, սկզբունքային, խելացի ու ազնիվ տղա էր». Սերյոժա Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերյոժան մեր առաջնեկն էր: Պատասխանատու էր փոքր տարիքից: Կարող էինք իր մոտ երեխաներին թողնել՝ վստահ լինելով, որ նրանց մասին հոգ կտանի: Ընդունակ ու մտածող երեխա էր: Այդ մասին էին վկայում մանկապարտեզից, դպրոցից եկող արձագանքները: 18 տարեկանում այնքան հասուն տեսակ էր դարձել: Հետաքրքիր անհատականություն ու մարդ էր: Շատ ընկերասեր ու մարդասեր էր, խելացի ու հնարամիտ, արդար, ազնիվ ու սկզբունքային։ Սրանք լոկ բառեր չեն։ Շատ կենսուրախ էր, բայց որքան կատակասեր էր, նույնքան լուրջ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Սերյոժայի մայրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ բոլոր առարկաներն իրեն հեշտությամբ էին տրվում: «Բայց ինչ-որ տարիքում տղաները սկսում են առանձնապես չսովորել: Սերյոժան անգամ այդ չսովորելու պարագայում այնքան շատ բան գիտեր: Ամեն ինչից գլուխ էր հանում։ Ցանկացած բան կարող էր շատ արագ ուսումնասիրել ու հասկանալ։ Շատ էի ուրախանում, երբ ասում էր՝ չլինող բան չկա, կամ՝ միշտ ելք կա։ Մտածում էի, որ դրանք շատ կարևոր սկզբունքներ են ապրելու և պայքարելու համար։ «Թումո» էր հաճախում, շատ էր սիրում ռոբոտաշինությունը: Իրեն խորհուրդ էի տալիս ծրագրավորում սովորել, բայց նրան ռոբոտաշինությունն էր հետաքրքրում: Տանն էլ անընդհատ ինչ-որ բան էր սարքում, օրինակ՝ էլեկտրաէներգիա ստանալու սարք և այլն: Գծագրեր ունի: «Թումոյից» էլ դրական արձագանքներ շատ ենք ստացել, որ լավ ուսանող է»:

Դպրոցն ավարտելուց հետո Սերյոժան ընդունվել է Տնտեսագիտական համալսարան: Միայն կես տարի է հասցրել լինել տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանող, այնուհետև 2022 թ. հունվարի 12- ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Կապանում: «Անհամբեր սպասում էր, թե երբ պետք է 18-ամյակը լրանա: Մինչև բանակ գնալն անգամ հասցրեց ընտրությունների մասնակցել, իր համար կարծես դա ևս կարևոր մի բան լիներ:

Երբ ծառայում էր, անընդհատ մտքով իր հետ էի՝ Սերոժիս կյանքը հեշտ չի լինելու, որովհետև այդքան սկզբունքային լինելու դեպքում մարդու կյանքը հեշտ չի լինում, նա անընդհատ պայքարի մեջ է: Իսկ հետո, երբ այս դեպքերը եղան, մտածում էի՝ իր պայքարն այսքան շուտ պետք է ավարտվե՞ր: Ցանկացած հարցում մինչև վերջ էր գնում ու ամեն ինչին լուրջ էր մոտենում: Ուժեղ տղա էր»:

Երբ հարցնում եմ 44-օրյա պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհելու զգացողությունների մասին, տիկին Անուշն արձագանքում է. «Բանակը մեզ համար շատ կարևոր է եղել: Առանձնահատուկ հարգանք եմ ունեցել զինվորականների նկատմամբ: 1990-ականներից հետո ակնարկներ էի գրում զոհված զինծառայողների մասին: Գիտեի, որ այդտեղ մեծ առաքելություն ու պատասխանատվություն կա: Բայց երբ մայրիկ էի դարձել, փորձել էի սահմանափակել իմ ազդեցությունը երեխաներիս վրա: Երևի յոթ տարեկան էր Սերյոժան, ասում էի՝ իրեն ճիշտ դաստիարակություն կտամ որպես հայ քաղաքացի, բայց որպես մամա՝ վախենում եմ դրանից: 44-օրյայի ժամանակ տղաս անընդհատ ասում էր՝ գնում եմ զինկոմիսարիատ, ասեմ, որ ինձ տանեն: Բարկանում էի՝ Սերո՛ժ ջան, ձեր ժամանակը չէ: Իմ ներսում էլ անհանգստություն կար: Պատերազմը վերջանալուց հետո անկեղծացավ. «Մա՛մ, գնացել ենք զինկոմիսարիատ, բայց մեզ չտարան, ասացին՝ ձեր ժամանակը չէ»: Երբ իրեն ճանապարհում էի, խիստ անհանգստություն մոտս չկար, իր մոտ էլ դա չէի նկատում: Թե ինչպես էր իրեն դրսևորելու բանակում, հանգիստ էի: Կարծում էի, որ խաղաղություն կլինի»:

Մայրիկը մի դրվագ է հիշում: «Իր ընկերներից Սիփանն անմահացավ 44-օրյա պատերազմում: Շատ սպասված երեխա էր ընտանիքում: Բանակ գնալու նախորդ օրը Սերյոժայի հետ գերեզմանատուն այցելեցինք, բոլորի մոտ խունկ ծխեց, վերջում եկանք իր ընկերոջ շիրիմի մոտ, կրակը վառելուց տեսա, թե ինչպես արցունքը կաթեց Սերյոժայի աչքից: Հասկացա, թե որքան ծանր է եղել այդ կորուստն իր համար, բայց մինչ այդ ոչինչ չէր ասել: Գյուղում 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշարձան ունենք: Այն կանգնեցվել է բնակիչների ջանքերով և հովանավորությամբ: Ամուսինս այդ հուշարձանի հիմքը դնողներից մեկն է եղել: Սերոժս էլ, որպես ակտիվ և ակնածանքով երիտասարդ, աշխատել է այդ հուշարձանի տեղադրման և մյուս աշխատանքների ժամանակ: Այդտեղ ընկերոջ նկարն էր, պատերազմից հետո նրա հայրիկն ասել էր, որ Սերոժի նկարն էլ դնեն իր որդու նկարի կողքին»:

Մայրիկի խոսքով, որդին շատ չի կիսվել բանակային օրերի մասին, որևէ բան չի խնդրել տնից: «Կազմակերպված էր, մտածող, իր արարքների համար պատասխանատու: Կարող էր ուրիշների համար խնդիրների մեջ ընկնել, ոչ թե իր: Նման դեպքեր ևս եղել են, բայց ես դա իրենից չեմ իմացել: Նույնիսկ դիրքեր բարձրանալուց ինձ չէր ասել»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ներքին Հանդի դիրքերը ևս նրա թիրախում էին, որտեղ հերթապահություն էր իրականացնում նաև Սերյոժան: Սեպտեմբերի 12- ին է եղել ընտանիքի ու որդու վերջին զրույցը: «Սովորաբար օրվա մեջ մեկ անգամ էինք զրուցում, ինձ ասում էր՝ երբ քեզ պետք է, զանգի, արձագանքում էի՝ վախենում եմ զանգել ու քեզ խանգարել: Այդ օրը խոսել ենք երկու անգամ, մեկ անգամ առավոտյան, մյուսը՝ երեկոյան: Վեցն անց կես զրուցել ենք, ութին պետք է դիրքի հերթապահությունն ավարտվեր: Երբեք իրեն ավելորդ հարցեր չեմ տվել, ավելին՝ սեպտեմբերի 13-ից հետո եմ իմացել, որ դիրքում է եղել: Վախենում էի ավելորդ հարցեր տալ, որ հանկարծ իրեն չվնասեի:

Զրույցի ժամանակ ասաց՝ տղաները պոմիդորով ձվածեղ են սարքում: Հարցրեցի՝ բա ե՞րբ եք հաց ուտելու, արձագանքեց՝ սպասի տեսնենք, էս որ գալիս են, ի՞նչ են ասում, նոր կերևա: Մտածեցի՝ մեր զինվորականներն են, երևի շրջում են դիրքերում: Եվ հրաժեշտ տվեցինք իրար, որ էլի իրեն չխանգարեի: Երկու տարի է՝ մտածում եմ՝ հավանաբար մերոնց մասին չէր ասում, այլ տեսնում էր մոտեցող զորքի շարժը»:

Իսկ հետո Սերյոժայի հեռախոսն անհասանելի է դարձել: «Երբ կողքի դիրքերն ընկել են, երեք դիրք հայտնվել է շրջափակման մեջ: Պաշտոնապես ոչինչ չի ասվում: Գիտենք, որ երկար կռվել են, անմահացել հրետանու և անօդաչուների հարվածներից: Իրենց դիրքում եղել են ութ հոգի, մեկը փախել է, մյուսը՝ գերեվարվել, հրաշքով ողջ մնացել և վերադարձել, վեց տղաները զոհվել են»: Սերյոժան անմահացել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի թիվ N դիրքում:

Սեպտեմբերի 17-ին թշնամին փոխանցել է մեր 35 տղաների մարմինները: Նրանցից մեկը Սերյոժան էր: «Բայց իրեն գտել ենք ամսի 19-ի երեկոյան: Այդ մեկ շաբաթը բոլորը միաբերան պնդում էին՝ Սերոժն անպայման կգա: Ճանաչում էին նրան ու գիտեին հնարավորությունները։ Բայց կռիվը շատ թեժ է եղել, ասել էր՝ ոչ ոք դիրքից մի քայլ չհեռանա»։

Ծառայելու ժամանակ Սերյոժան մտքեր է ունեցել պայմանագիր կնքելու և բանակում ծառայությունը շարունակելու: Մայրիկը խնդրել է ավարտել պարտադիր զինծառայությունն ու տուն վերադառնալ: «Ասում էի՝ պետք չի, վերջացրու ծառայությունդ, տուն արի, այնքան գործ ունենք անելու: Բայց ընկերները պատմում են՝ պայմանավորվել էին, պետք է տղաներից մեկը մեկներ ծառայության, Սերյոժան պետք է սպա դառնար, միասին ծառայեին: Սերյոժան ու իր շրջապատի տղաներն այնքան լավն էին, իրենց միջև այնքան լավ ընկերական հարաբերություններ էին, ճիշտ մոտեցում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, որ ասում էի՝ երբ բանակից վերադառնան, որքան շատ բան են փոխելու մեր հասարակության մեջ»:

Ապրելու ուժի մասին: «Երբեմն զգում ես, որ ուժերդ մարում են, բայց չի կարելի դա թույլ տալ: Մեծ պատասխանատվություն ունենք մեր երեխաների, Սերոժի նկատմամբ: Սերյոժաս եղբայր ու քույր ունի: Իր հետ կապված այնքան հույսեր ունեինք, որոնք, վստահաբար, արդարացվելու էին: Իսկ հիմա դու և՛ իր փոխարեն, և՛ իր համար պետք է անես»:

Հ. Գ. - Սերյոժա Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի Փոքր Վեդիի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու