Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»


Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» պանթուրքական լոգիստիկա է՝ ուղղված ՌԴ-ի, Իրանի և ՀՀ-ի դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս մեկնաբանելով հնդկական ԶԼՄ-ներում արված հրապարակումն այն մասին, թե Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ սկսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար, ՌԴ ԱԳՆ-ն նշել է. «Մեր դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ հայտնի է: Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման օգտին՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ պրոֆիլային Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ՝ իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը: Այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժային, ընդունելի չեն։ Այս մասին մենք պարբերաբար խոսում ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ մեր գործընկերների հետ շփումներում»:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց քարոզչամեքենայի և հակառուսական փորձագետների միջոցով ՀՀ քաղաքացիներին տարիներ շարունակ համոզում են, թե ՌԴ-ն է ցանկանում զիջել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանին, սակայն Մոսկվան հստակ հայտարարել է, որ նման բան չկա և ՌԴ-ն դեմ է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պատերազմի միջոցով։

«Փաշինյանն ու Արևմուտքը ցանկանում են դուրս մղել ՌԴ-ն Հարավային Կովկասից. դրա առաջին փուլն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, ինչի արդյունքում ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, իսկ Արցախը հայաթափվեց։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չնայած Փաշինյանը հետ չի կանչել ՀՀ-ի ստորագրությունը այդ փաստաթղթից։

Փաշինյանն Արևմուտքի հրահանգով փորձում է չեղարկել այդ փաստաթուղթը, որպեսզի ռուսական ուժայինները չհսկեն Ադրբեջանից Նախիջևան բեռների տեղափոխությունն ու Արևմուտքը կարողանա ռուսական ազդեցության նվազեցման հաշվին ուժեղացնել իրենց սատելիտ թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը Սյունիքում և Իրանի սահմանամերձ շրջաններում»,-գրում են հեղինակները։

Նշվում է, որ Մոսկվան կարևորում է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը, այսինքն՝ ՀՀ-ին հստակ մեսիջ է հղվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կամ Սյունիքով անցնող ճանապարհների նկատմամբ հսկողությունը չտրամադրել երրորդ՝ արևմտյան երկրներին կամ ընկերություններին։ Իրանն ու ՌԴ-ն դեմ են, որպեսզի անգլո-սաքսոնական ուժերն ու նրանց դաշնակից թուրք-ադրբեջանական տանդեմն ամրապնդվեն Հարավային Կովկասում։ Այնինչ, Փաշինյանը հանուն սեփական իշխանության ամրապնդման պատրաստ է բավարարել թե՛ Արևմուտքի, թե՛ Էրդողան-Ալիև տանդեմի բոլոր պահանջները։

«Հայաստանը չպետք է վերածվի երկրորդ Ուկրաինայի. դա գիտակցում են թե՛ ՌԴ-ում, թե՛ Իրանում, թե՛ ՀՀ առողջ, պետականամետ քաղաքական ուժերը, սակայն ոչ Փաշինյանն ու թիմը։ Նրանց համար գերնպատակը 2026 թվականին վերարտադրվելն է՝ անգամ ՌԴ-ի հետ կապերի խզման գնով։ Այսպիսով, Հարավային Կովկասում ստեղծվել է հետաքրքիր գեոպոլիտիկ ստատուսքվո։ ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում «Զանգեզուրի միջանցքի» բացում, որը հսկվելու է Արևմուտքի կամ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, քանի որ դա համարում են Մեծ Թուրանի լոգիստիկա»,-նշում է տելեգրամյան ալիքն ու հավելում, որ Արևմուտքը, հենվելով Երևանում Փաշինյանի և նրա թիմի վրա, ցանկանում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից՝ նվազեցնելով ռուսական ռազմաքաղաքական ազդեցությունը ՀՀ-ում, ինչն առաջացնելու է ռուսական կողմի հակաքայլերը, այդ թվում՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ կապերի խորացման տեսքով. պատահական չէ, որ հենց Ադրբեջանով է անցնելու ՌԴ-Ադրբեջան-Իրան ապագա երկաթգիծը։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է ամեն գնով հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը չի հսկվելու ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Արևմուտքի կողմից՝այդ լոգիստիկան օգտագործելով իրենց պանթուրքական ծրագրերում, այդ թվում՝ Իրանի դեմ անջատողական ծրագրերի համատեքստում՝ Իրանական Ադրբեջանում, և Իրանը ՀՀ-ից կտրելու ռազմավարության մեջ»,-գրում են հեղինակներն ու ամփոփում, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, և նոր կառավարությունը պետք է առաջնորդվի միայն հայկական ազգային, պետական շահերով, որպեսզի ՀՀ-ն չվերածվի proxy war-ի տարածքի՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել Կարապետյան