Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ


«Հայաստանի իշխանություններն այսօր ունեն մոտեցումներ, որոնք որևէ կերպ Հայաստանի ազգային ու պետական շահերից չեն բխում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի դիմաց կա կողմ, որը մշտապես պատրաստ է ավելին տալու: Որքան իրենք պահանջեն, դիմացի կողմը բավարարելու է: Հետևաբար, եթե կա ժամանակ, պետք է հակված լինեն այդ ժամանակն օգտագործել «օպտիմալ», հնարավորինս ձգել ստորագրելը և փաստաթուղթ կոչվածում, ինչպես այժմյան պրոցեսն է ցույց տալիս, նախապայմանների ձևով ստանալ շատ ավելին, քան մի քանի ամիս, մեկ տարի առաջ հնարավոր էր պատկերացնել: «Խաղաղության պայմանագիր» կոչվածի տեքստը, գոնե կողմերի հավաստմամբ, համաձայնեցված է: Այդ տեքստի առանձին դրույթներ թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ Ադրբեջանի որոշ պաշտոնյաների կողմից տարբեր փուլերում գաղտնազերծվել են: Ընդհանուր առմամբ, կարող ենք պատկերացում կազմել, թե ինչի մասին են 17 կետերը: Բայց այստեղ միանշանակ է, որ դրանք միակողմանի, բացառապես ադրբեջանական շահերի վրա կառուցված կետեր են: Հայաստանի իշխանությունները մշտապես փորձում են սա շահարկել՝ նշելով, որ փաստաթղթում առկա բոլոր ձևակերպումները առնչվում են երկու կողմերին էլ, երկու կողմերի համար էլ հավասար են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանը:

Ընդգծում է՝ Ադրբեջանն էլ, Հայաստանի իշխանություններն էլ չեն կարող հերքել, որ ժամանակին Ադրբեջանի կողմից առաջ քաշված հինգ կետերի, սկզբունքների հիման վրա է կառուցված ամբողջ «Խաղաղության պայմանագիրը»: «Դրանք Ադրբեջանի պահանջներն էին, որի վրա ձևակերպվել են այդ 17 կետերը: Մի պարզ օրինակ, որը կարելի է բերել գաղտնազերծված յուրաքանչյուր կետի պարագայում: Միջազգային դատական ատյանների հայցերի հետքաշման մասին կետը Հայաստանի իշխանությունները փորձում են ներկայացնել երկկողմ իրականացվելիք կետ, այսինքն՝ իբր նույնն էլ Ադրբեջանն է անելու, բայց զուգահեռաբար այդ նույն ընթացքում, երբ բացահայտվեց, որ այդ կետն էլ է համաձայնեցվել, Ադրբեջանից սկսեցին բարձր մակարդակով հայտարարություններ հնչել այն մասին, որ փոխհատուցման թվաբանություն են արել, փոխհատուցման ծավալներն են ճշգրտել, և Հայաստանի Հանրապետության դիմաց պետք է այդ փոխհատուցումների պահանջը դրվի: Ադրբեջանը տեսականորեն կարող է հրաժարվել իր հայցերից, բայց որևէ այլ փաստաթղթով ստիպել, որ Հայաստանն այդ հայցերը բավարարելուց շատ ավելի վատ պայմաններում հայտնվի: Այն ամենը, ինչ Ադրբեջանը պետք է ստանար միջազգային դատական ատյանների միջոցով, կստանա որևէ այլ տարբերակով, փոխարենը կձևակերպեն այնպիսի մի կետ, որը կհրամցվի Հայաստանի հանրությանը և միջազգային հանրությանը՝ որպես ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություն: Ի՞նչ է սա, եթե ոչ միակողմանի, Հայաստանի շահերի հաշվին գործընթաց: Հաջորդ կետը ևս բավական լուրջ ռիսկեր է պարունակում. դա համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին կետն է պայմանագրի դրույթները վերահսկելու մասին: Եթե կտրվենք մեր իրականությունից, հայ-ադրբեջանական իրավիճակից և կողմերի ուժերի դասավորվածությունից, սա իդեալական կետ է: Ժամանակին ֆրանս-գերմանական հաշտության ամբողջ գործընթացի կարևորագույն կետերից մեկն էր: Երբ կողմերն իսկապես գալիս են գիտակցման, որ պետք է լինի տևական, կայուն խաղաղություն, պայմանագիրը կնքելուց հետո ստեղծում են նման մարմին, հարթակ, որը վերահսկում է, հնարավորություններ ստեղծում ապագա սերունդներին բոլոր դրական մեսիջները տեղ հասցնելու ու համապատասխան ֆոն ապահովելու: Մեր պարագայում դա դառնալու է գործիք Ադրբեջանի ձեռքին Հայաստանի նոր իշխանությունների առաջ պահանջներ դնելու ու հասնելու համար: Դա դառնալու է իրավական գործիք, որի միջոցով Ադրբեջանն, օրինակ՝ կարող է ասել, որ Հայաստանի այսինչ համալսարանը, գիտնականը գիրք է գրել, հրապարակում արել, ինչը հակասում է հայ-ադրբեջանական խաղաղությանն ու եղբայրությանը, հետևաբար դրա դեմ պետք է գործողություններ իրականացվեն: Նույնն անելո՞ւ է Հայաստանի իշխանությունը: Այսօրվա պարագայում դա բացառվում է:

Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունն ունենար նման կամք, հնարավորություն, ուժ, սրա տակ հազարավոր պարամետրեր կարող ենք դնել, այսօր «Խաղաղության պայմանագրի» այս տեքստի, գործընթացի մասին չէինք խոսի։ Հետևաբար, գոնե գործող իշխանությունների պարագայում չենք կարող գուշակություններ անել, թե երբ է իրավիճակ փոխվելու, երբ է Հայաստանը կարողանալու իր մոտեցումները նույն այդ հանձնաժողովում առաջ քաշելու, սա էլ է բացառապես միակողմանի, Ադրբեջանի շահերը սպասարկող կետ, և այսպես յուրաքանչյուրը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ Ադրբեջանը նոր զիջումներ ստանալու հիմնավոր ակնկալիք ունի: «Բայց այստեղ աշխարհաքաղաքական իրավիճակն էլ շատ կարևոր է: Այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում, ամենամեծ ցանկության դեպքում էլ չենք կարող անմասն լինել: Ընթանում են Թրամփ-Պուտին բանակցությունները և ազդեցության գոտիները կիսելու շատ ակտիվ պրոցեսը, որը, բնականաբար, մեզ էլ է առնչվելու: Շատ կարևոր են Միացյալ Նահանգների մոտեցումները, թե ինչ քաղաքականություն է որդեգրելու Իրանի հետ կապված, ինչ քայլեր են իրականացվելու: Իրանը մեր անմիջական հարևանն է, և Սյունիքի մարզն այս տեսանկյունից ունի կարևորություն: Հետևաբար, Ադրբեջանի համար այսօրվա սպասողական վիճակը նաև այս աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր միտումները հասկանալու նպատակ ունի: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանին ուղիղ հակառակ գործողությունները կարող են ճակատագրական լինել: Թուրքիայում էլ այսօր բավականին խառը վիճակ է, այն անվտանգության բարձիկը, որը նա միշտ ունենում է, այսօր խիստ վիճելի է, թե որքանով կաշխատի։ Ալիևի խնդիրն է լինել մաքսիմալ զգուշավոր: Ադրբեջանն իսկապես շատ բան է դրել այս խաղասեղանին 2020 թ. պատերազմից սկսած, և այսօրվա այս փոթորկուն, խառը վիճակում կարող է ամեն ինչ կորցնել, հետևաբար՝ իրենց քայլերն առավել քան հաշվարկված են, փորձում են գոնե այդպես անել, և «Խաղաղության պայմանագրի» ստորագրման ձգձգումն էլ ոչ միայն, բայց այդ թվում՝ այս տրամաբանության ներքո էլ է: Հայաստանի իշխանությունները հանրությանն անընդհատ տվել են այդ մեսիջները, որ խաղաղություն են բերելու, և դա իրենց վաղվա լեգիտիմության համար է: Ներքաղաքական զարգացումները, Գյումրու ընտրությունները ցույց են տալիս, որ իրենք դրա կարիքն ունեն։ Սպասվող ընտրություններին՝ կլինեն դրանք հերթական, թե արտահերթ, իրենց լեգիտիմացնելու, նոր քվե ստանալու և նորից իշխանության մնալու խնդիր ունեն: Այն, որ ասեն՝ խոստացել էինք խաղաղություն և արդեն ունենք ստորագրված պայմանագիր, կփոխի իրավիճակը: Այս տեսանկյունից պայմանագրի ստորագրումն իրենց համար առաջին հերթին իշխանությունը պահելու հնարավորություն կարող է լինել»,-շեշտում է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը:

Արցախի հիմնախնդիրը, արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու հիմնահարցը շարունակում է քննարկվել միջազգային հարթակներում: Կարո՞ղ է սա էլ լինել այն գործոններից մեկը, որը զսպում է Ադրբեջանին և ինչ-որ առումով զգուշավոր դարձնում: «Ադրբեջանը, բնականաբար, ունի մտավախություններ: Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած օրենքն այս առումով չափազանց կարևոր է և շատ էական իրողություններ վեր հանեց, որոնք անգամ մեր հանրության ներսում էին երկրորդ պլան մղվել, օրվա խնդիրների համատեքստում անգամ սրանք էին քիչ թե շատ անտեսվել: Այդ տեղեկատվական գրոհի և պատերազմի պայմաններում, երբ բոլոր կողմերը, այդ թվում՝ Հայաստանի իշխանություններն անընդհատ այդ մեսիջն են տալիս, որ Արցախյան հարց չկա, արցախյան խնդիրը փակված է, ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք չունի, պետք է լուծարվի, Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած օրենքն այն լույսի շողն էր, որ Արցախյան հարցը լուծված չէ, Արցախի էջը շրջված չէ, և միջազգային հանրությունը, այս դեպքում՝ Շվեյցարիայի օրինակով, այդ ամենը տեսնում, արձանագրում և ամրագրում է: Սա չափազանց կարևոր իրողություն է: Հայաստանի իշխանություններն այսօր ունեն մոտեցումներ, որոնք որևէ կերպ Հայաստանի ազգային ու պետական շահերից չեն բխում: Ադրբեջանի կեցվածքը հասկանալի է, Թուրքիան էլ նրա թիկունքին է: Այս դեպքում թե՛ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով զբաղվող հանձնախմբի, թե՛ Սփյուռքի կառույցների ջանքերի շնորհիվ կարողացանք այս ամրագրումն ունենալ: Ադրբեջանի վրա, իհարկե, սա ազդում է, նա այս ամենը շատ լավ հասկանում է, և մի բան է տեղեկատվական պատերազմը, մի բան են այն մեսիջները, որոնք ուղղում են միջազգային հանրությանը, այդ թվում՝ ուղիղ Հայաստանի հանրությանը՝ հասկանալով, թե դա ինչ ահաբեկման գործառույթ է իրականացնում, բայց իրականության մեջ իրենք գիտեն իրենց խնդիրները, գիտեն, թե վաղն ինչ հարցերի առաջ կարող ենք կանգնել, և շատ լավ հասկանում են, որ մի ամբողջ ժողովրդի էթնիկ զտման ենթարկելով պատերազմների, կոտորածների միջոցով, հնարավոր չէ լուծել խնդիրը և փակել մեկընդմիշտ: Այս ռիսկերը հստակ հասկանում են: Այսօր աշխարհը չափազանց խառը վիճակում է, պետություններից յուրաքանչյուրն իր սեփական խնդիրներն ունի, և երևի թե հերթը չի հասնում սրան անդրադառնալու, բայց, ի վերջո, հասնելու է: Ի տարբերություն Երևանի, Բաքվում սա հասկանում են և ահաբեկված են այդ մտքից, որովհետև նաև վախենում են, որ շղթայական ռեակցիայով կարող է տարածվել մյուս պետություններում, և Շվեյցարիան այստեղ առանձին մեկ օրինակ չի մնալու: Մյուս երկրներում էլ սա կարող է իր տարբեր դրսևորումներն ունենալ: Միանշանակ է, որ Արցախի հարցը լուծված չէ, արցախահայության քաղաքական իրավունքների խնդիրը պետք է հասցեագրվի և իր լուծումները ստանա: Անվտանգ, արժանապատիվ, հավաքական վերադարձի հարցն այսօր արդեն միջազգայնորեն, ի դեմս Շվեյցարիայի, ամրագրված է նաև միջազգային հանրության կողմից: Հաճախ մեր հանրությունն էլ է տեղեկատվական պատերազմի զոհը դառնում, և ստեղծվում է այն թյուր ընկալումը, որ իրենք հաջողում են, Մինսկի խումբն էլ կլուծարեն, խնդիրները Հայաստանի տարածք են տեղափոխում, և այլևս ո՞վ ու ե՞րբ է հիշելու արցախահայության մասին: Շվեյցարիայի պատգամավորները մեր հայրենակիցների ջանքերով հերթական անգամ ապացուցեցին հակառակը»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է