Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»


Քոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայք

Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կրկին խնդիրներ ունի սեփական խմբակցության ներսում։ Այս անգամ նրա դեմ ապստամբել են խմբակցության գրեթե բոլոր կին պատգամավորները, բացառությամբ մեկ-երկուսի, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ այժմ գտնվում են Քոչարյանի վերահսկողության տակ, բայց առայժմ սսկված են։

Մասնավորապես լրագրողների նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի վերջերս թույլ տված մի քանի լկտի արտահայտությունները դարձել են ՔՊ խմբակցության վերջին նիստերից մեկի քննարկման առարկա, ընդ որում, Անդրանիկ Քոչարյանի թեթև ձեռքով։ Վերջինս փորձել է հաշիվներ պարզել նիստում իր հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ։

Պողոսյանը, նշենք, առանձնապես աչքի չի ընկնում Քոչարյանի նկատմամբ հարգալից վերաբերմունքով և այս անգամ էլ տակ չի մնացել` լավ շշպռելով Անդրանիկ Քոչարյանին, անակնկալի բերելով նրան ու խմբակցության անդամներին։ Զարմանալիորեն ՔՊ խմբակցության մյուս բոլոր կին անդամները, որոնցից շատերը երբեք աչքի չեն ընկել սեփական կարծիքն արտահայտելով, այս անգամ բավականին կոշտ արձանագրումներ են արել Անդրանիկ Քոչարյանի հասցեին` փաստելով, որ վերջինս բավականին լկտի է պահում ոչ միայն լրագրողների, ԱԺ աշխատակազմի կին աշխատակիցների, այնպես էլ խմբակցության պատգամավորների նկատմամբ և կոչ են արել զրկել Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ընդհանրապես հեռացնել խմբակցությունից, նշելով, որ նրա լկտի պահվածքը որևէ լավ տեղ չի տանում։

Ողջ ՔՊ խմբակցությունում Անդրանիկ Քոչարյանի հետ դեռևս ջերմ հարաբերություններ պահպանում են երկու կանայք` Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջիններս, սակայն, արագ հասկացել են, որ Անդրանիկ Քոչարյանին պաշտպանելու իրենց ջանքերը կարող են շրջվել իրենց դեմ և ամբողջ քննարկման ընթացքում լռել են, իսկ մոտ երկու տասնյակ կանայք իրենց մտքում և հոգու խորքում ունեցած ամբողջ մաղձը լցրել են Անդրանիկ Քոչարյանի գլխին` խոստանալով նրա հարցը բարձրացնել նաև առաջիկայում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նիստերից մեկում։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այս միջադեպից հետո Քոչարյանի տրամադրությունը բավականին ընկած է եղել օրեր շարունակ։ Վերջինս հասկանում է, որ հնարավոր չէ միանգամից պայքարել խմբակցության բոլոր կանանց դեմ։ Ի դեպ, ոչ միայն Անդրանիկ Քոչարյանը, այլ նաև քպական այլ տարեց պատգամավորներ են հաճախ աչքի ընկնում կին պատգամավորների հասցեին լկտի արտահայտություններով, եթե նրանցից մեկին՝ Գուրգեն Արսենյանին հաջողվել է ճղել արանքը և հայտնվել Մոսկվայում դեսպանի կարգավիճակով, ապա մյուսներն առայժմ ձայները կտրած սպասում են հնարավոր զարգացումներին։ Մեր աղբյուրը հայտնեց, որ կանայք ամենևին էլ մտադիր չեն լռելու և ոչ միայն Քոչարյանի, այլև մյուսների անուններն են բարձրաձայնելու Նիկոլ Փաշինյանի մոտ` պահանջելով կամ կարգի հրավիրել, կամ էլ հեռացնել խմբակցությունից։

Նոնա Դավթյան

Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետ