Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ» Փաշինյանը կատարել է իր ընտրությունը՝ ստորագրելով մի «չեկ», որի համար հայ ժողովուրդը կարող է ստիպված լինել վճարել շատ բարձր գին. «Փաստ» Ինչո՞ւ չլսեց Պուտինի նախազգուշացումները. «Փաստ» «Նարեկս կռիվ է տվել, տանկեր խոցել և փրկել իր ընկերների կյանքը». սերժանտ Նարեկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» «Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ» Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» Աջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից. «Փաստ» Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»


«Սոցիալական լարվածությունը բավականին բարձր է, իսկ իրականացվող տնտեսական քաղաքականությունը հույս չի ներշնչում, որ առաջիկայում խնդիրները կլուծվեն». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքացիների սոցիալական խնդիրներն անընդհատ աճում են՝ տարբեր հարկերի դրույքաչափերի փոփոխության, թանկացումների տեսքով: Համաշխարհային տնտեսությունն իր կանոններն է թելադրում, Ռուսաստանի Դաշնությունը, ուր մեր հայրենակիցներն ամենաշատն են մեկնում արտագնա աշխատանքի, նոր կանոններ է սահմանում միգրանտների համար: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ մեր հանրության մի որոշ հատվածի համար եկամտի հիմնական աղբյուր է արտագնա աշխատանքը: «Վերջին տարիներին ունեցանք որոշակի դրական շոկեր շինարարության ոլորտում: Դա այն ոլորտն է, որում հիմնականում զբաղված են նաև մեր արտագնա աշխատողները: Վիճակագրությունը, միգրացիոն հոսքերի վերլուծությունները, կարծես թե, ցույց են տալիս, որ այդ դրական շոկերը որոշակի դրական ազդեցություն ունեցան արտագնա աշխատողների մեկնման գործընթացի վրա: Դրական ազդեցություն այն համատեքստում, որ մարդիկ նախընտրեցին Հայաստանում աշխատել, քան մեկնել։ Դրան ոչ միայն այդ դրական շոկերը նպաստեցին, խոսում եմ 2022-24 թթ. մասին, այլ նաև ռուբլու արժեքի բավական ցածր լինելը: Պետք է ֆիքսենք այն հանգամանքը, որ արտագնա աշխատողների՝ վերջին երկու տարվա մեկնումների թվի որոշ կրճատումը, որը փաստում են միգրացիոն հոսքերի նեղ ոլորտային մասնագետները, ցավոք, միայն պայմանավորված չէր այն դրական հանգամանքով, որ մարդիկ կարող էին իրենց հայրենիքում նույն աշխատանքը գտնել, իրենց ընտանիքների հետ մնալ, այլ զուգահեռ կար երկրորդ բացասական հանգամանքը, որ ռուբլու փոխարժեքը պարզապես լրիվ անիմաստ էր դարձնում արտագնա աշխատանքի մեկնումը: Բայց այդ մարդկանց խնդիրը որևէ կերպ լուծված չէ, սա ասելով՝ նկատի ունեմ, որ ինստիտուցիոնալ առումով լուծված չէ սեփական հայրենիքում կայուն և երկարաժամկետ եկամուտ ձեռք բերելու հնարավորությունը: Այսօր ունենք այդ արտաքին ազդեցությունների, երևի թե, ամբողջապես չեզոքացումը, ինչի արդյունքում այն մարդիկ, որոնք որոշակիորեն օգտվեցին այդ հնարավորությունից, այսօր կրկին կանգնած են նույն խնդրի առաջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը:

Նշում է՝ շինարարության ծավալների կրճատում կա, առկա է անշարժ գույքի շուկայի աշխուժության որոշակի կրճատում: «Միտումները ցույց են տալիս, որ դա շարունակականության մեջ է: Թեև որոշ դրական տեղաշարժեր եղան, ընդ որում՝ էլի ոչ իրականացված քաղաքականության, այլ անկախ ազդեցությունների արդյունքում, հիմա գործ ունենք դրանց չեղարկման հետ։ Այդ մարդկանց խնդիրը լուծված չէ, և նրանք կրկին պետք է իրենց հայացքներն ուղղեն արտագնա աշխատանքին՝ որպես հիմնական եկամտի աղբյուր: Այս համատեքստում, երբ պետությունը չի լուծել մարդկանց խնդիրը կամ չի լուծել արդյունավետ կերպով, զուգահեռ իրականացնում է անտրամաբանական քաղաքականություն հիմնական տնտեսական առևտրային գործընկերոջ, գոնե դեռևս ֆորմալ առումով ռազմավարական դաշնակից երկրի նկատմամբ, որը ստեղծում է որոշակի պատնեշներ, այդ թվում՝ դեպի սովորական քաղաքացիներ:

Այս գլոբալ քաղաքականությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների նկատմամբ որոշակի քաղաքականության և վերաբերմունքի ձևավորման առումով: Չի բացառվում, որ նման հնարավոր զարգացումները՝ տեխնիկական խոչընդոտներ, տարատեսակ նոր մշակված ռազմավարություն, արգասիքը, հետևանքը կամ պատասխանն են այն գործողությունների և քաղաքականության, որն, ընդհանուր առմամբ, իրականացվում էր Հայաստանի իշխանությունների կողմից դեպի այդ ուղղություն: Դրան գումարենք ԵԱՏՄ-ն՝ մեր հիմնական տնտեսական ուղղությունը, որից ստանում ենք տնտեսական դիվիդենտները: Սա փաստ է, որ վերջին տարիներին դիվերսիֆիկացիայի հակառակ գործընթացը եղավ դեպի ԵԱՏՄ: Դա չափելի է, դրա մասին խոսում են մեր օտարերկրյա ուղղակի ներդրումների կառուցվածքը, արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները, որոնք առավելապես այդ ուղղություններից են: Մի կողմից՝ ունենք դիվերսիֆիկացիայի հակառակ գործընթաց և էլ ավելի մեծ կախվածություն այդ ուղղությունից, մյուս կողմից՝ ունենք այդ ուղղության վերաբերյալ այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, այն է՝ պաշտոնապես հայտարարություն, որ մեկնարկել ենք ԵՄ-ին անդամակցության գործընթաց, ինչը նշանակում է անհամատեղելիություն ԵԱՏՄ-ի հետ: Բնականաբար, այդ ուղղությունից քեզ դիտարկելու են որպես հեռացողի, ինչն ածանցվելու է բոլոր ասպեկտների վրա: Այստեղ մոտեցման փոփոխություն է տեղի ունենում, դա չի կարող չներծծվել բոլոր գործընթացների մեջ՝ առևտրատնտեսականից, ներդրումայինից սկսած մինչև սոցիալական խնդիրներ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հիշեցնում է՝ դեպի ԵՄ գնալու ճանապարհի սկզբից, երբ անթաքույց հայտարարում և համապատասխան գործողություններ էին արվում, ԵԱՏՄ ներարտահանման տարբեր հատվածային ապրանքների, ապրանքախմբերի նկատմամբ տեսանք որոշակի վերաբերմունք: «Խնդիրներ առաջացան, ժամանակավորապես դադարեցվեց, մուտքի արգելք գործեց: Դա ընկալման արդյունքն է, որ դու հեռացող ես։ Տնտեսական գործընթացները և փոխգործակցությունը երկարաժամկետ են: Եվրասիական տնտեսական միությունը հնարավորություն է նաև առաջ քաշելու քո շահերին համահունչ քո նախաձեռնությունն իրականացնելու և առաջ մղելու քո նախաձեռնողականությունը: Եթե հայտարարում ես, որ այսօր կաս, վաղը չկաս այդ կառույցում, առնվազն քեզ դիտարկելու են որպես մի սուբյեկտի, որն այլևս չի լինելու իրենց հետ: Դա չի կարող չներծծվել բոլոր հնարավոր ոլորտներում»:

Ընդգծում է՝ խնդիրն այն է, որ հարցերը, դրա առաջացման պատճառները տեղում չեն լուծվել: «Արտագնա աշխատանքի մեկնման գործընթացը տասնյակ տարիներ մեզ համար խնդիր է եղել, բայց դա չի ձևավորվել այդ մարդկանց ճաշակով, այնպես չէ, որ այդ մարդիկ ցանկացել են ամիսներով հեռու լինել իրենց ընտանիքներից ու երկրից: Մեկ դիտարկում կցանկանայի անել. 10-15 տարի առաջվա համեմատությամբ՝ մասնավոր տրանսֆերտների (որոնց զգալի մասը ապահովվում էին արտագնա աշխատողների ուղարկած գումարներով) դերակատարությունը, ազդեցությունը կամ մասնաբաժինը ՀՆԱ-ում նվազել է: Այո, նվազել է, բայց, միևնույնն է, մեր հանրության որոշ հատվածի համար դա եկամտի միակ աղբյուրն է: Այսօր արդեն տեղում տեսնում ենք սոցիալական բավական լուրջ լարվածություն, այդ փոքր թիվը, որն այլ հավասար պայմաններում գուցե մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից գնահատվեր որպես կրճատված խնդիր, այսօր այդ նույն գնահատականը նույն համարժեքությամբ դժվար է տալ: Այսօր ունենք շոշափելի և շարունակականության միտման ներքո գտնվող թանկացումներ: Վերջին մեկ տարվա ընթացքում ունեինք գնաճի հետ կապված իրավիճակի փոքր-ինչ մեղմացում: Հիշենք, որ 2022 թվականից հետո մեզ մոտ բավականին բարձր գնաճային ալիք էր, հետևաբար նախորդ տարվա որոշակի անկումն այդ բարձր ալիքի հետ համեմատած անկում էր, դա որևէ կերպ չի նշանակում, որ գների հետ կապված՝ սոցիալական առումով խնդիրը մեզ մոտ լուծվեց: Այսօր կրկին ունենք գնաճի արագացում, պաշտոնական վիճակագրության՝ հունվար-մարտ ժամանակահատվածի տվյալներով՝ ունենք ընդհանուր 2,5 տոկոսանոց գնաճ, որի ներքո սննդամթերքի 4,1 տոկոսանոց գնաճ, դրա ներքո էլ կարևոր ծառայությունների՝ առողջապահության, կրթության, տրանսպորտի գնաճ: Տրանսպորտի պարագայում ունենք 4 և ավել տոկոս թանկացում, առողջապահական ծառայությունները շատ ավելի բարձր տոկոսով են թանկացել և այլն: Սա ուղիղ փոխկապակցվածություն ունի սոցիալական խնդրի հետ։ Եթե այս ամենին գումարում ենք հարկային քաղաքականությունը, որը գուցե առաջին հերթին սոցիալական ճյուղի կամ ուղղության խնդիր չէ, բայց հասկանալի է, որ այն իր սոցիալ-տնտեսական հետևանքները թողնելու է և թողնում է: Չի բացառվում, որ նաև սրանով են պայմանավորված գնաճային որոշակի արագացումները և ճնշումները, այն կանխատեսումը, որն անում էինք, երբ ասում էինք՝ հարկային բեռի ավելացումը գնաճային նոր ալիք է առաջացնելու: Այս ամենին գումարվում են արտաքին ազդակները: Տեսնում ենք, թե համաշխարհային տնտեսությունում ինչ զարգացումներ են լինում, և ինչպիսի գնաճային ճնշումներ կարող են լինել դեպի մեզ: Իրականում սոցիալական լարվածությունը բավական մեծ է: Դրանց կարող ենք գումարել տարաբնույթ պատժիչ գործողությունները՝ տուգանքների տեսքով, որոնք էլ ավելի են լրջացնելու սոցիալական իրավիճակը: Սոցիալական լարվածությունը բավականին բարձր է, և իրականացվող տնտեսական քաղաքականությունը, գոնե մակրոտնտեսական ցուցանիշների համատեքստում՝ ինչ տեսնում ենք և դեպի ուր գնում ենք, որևէ կերպ հուսադրող չէ, հույս չի ներշնչում, որ մեզ մոտ առաջիկայում այդ խնդիրները կլուծվեն կամ դրանց համար ստեղծվել են հիմքեր: Կրկին անդրադառնանք նախորդ տարիների աճերին, որոնք այդքան գովերգվում են, և դրանց որևէ կերպ չկապիտալիզացված լինելուն: Ժամանակին ասում էինք, որ որևէ մեկը դեմ չէ ձևավորված տնտեսական աճին, ամբողջ խնդիրն այն է, որ պետք է այն կապիտալիզացվի, քանի որ հետո, երբ այդ գործոնները չլինեն, էլ ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնելու»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ»19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը Փաշինյանը կատարել է իր ընտրությունը՝ ստորագրելով մի «չեկ», որի համար հայ ժողովուրդը կարող է ստիպված լինել վճարել շատ բարձր գին. «Փաստ»Իրավաքաղաքական հիմնավորում՝ բիբլիական Արարատ լեռան վերաբերյալ. Էդմոն ՄարուքյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը Եթե հաղթի «Ուժեղ Հայաստանը», մեր երկրում այլևս չի լինի ծայրահեղ աղքատություն․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ չլսեց Պուտինի նախազգուշացումները. «Փաստ»Աջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան «Նարեկս կռիվ է տվել, տանկեր խոցել և փրկել իր ընկերների կյանքը». սերժանտ Նարեկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ «Մենք բացառում ենք ցանկացած տեսակի համագործակցություն գործող իշխանության հետ». Շուշան Ավագյան Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան «Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ»Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ»Աջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից. «Փաստ»Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»2026-05-07 08:03:03Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին«Արսենալն» ակումբային ռեկորդ է կրկնել Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»850 միլիոն դոլարի տգեղություն. Օբաման և նրա «Մահվան աստղի ամրոցը» ծաղրի ալիք են առաջացնումԵկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը և Իրանը մոտ են պшտերազմի դադարեցման մասին հուշագրի ստորագրմանը. Axios Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԹող կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի․ Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՆորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ