Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ


Բնապահպանական վիճակի ռեյտինգով Հայաստանը շատ ավելի բարձր հորիզոնականներում է, քան մեր հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական մեդիան ու, այսպես կոչված, «բնապահպանական» ՀԿ-ները, որոնք բոլորն էլ այդ երկրի իշխանությունների «տակ» են և վերջիններիս հրահանգով են աշխատում, շարունակում են հետևողականորեն թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերությունը: Օրինակ՝ ասում են, թե, մասնավորաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աղտոտում է Արաքս գետը:

Ադրբեջանական շինծու ՀԿ-ները կոչ արել Հայաստանին՝ մոնիթորինգ իրականացնել, իսկ վերջերս էլ Կանադայում բնակվող իրանցի «իրավապաշտպանը» հոդված է գրել Արաքս գետի աղտոտման մասին՝ այդ հարցում մեղադրելով մեր երկրի հանքարդյունաբերական ընկերություններին և Մեծամորի ԱԷԿ-ին։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն, անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ Հայաստանի Հանրապետությանը և, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտին ուղղված այս մեղադրանքներին, ասում է՝ ակնհայտ է, թե ինչու է մեր հարևան թշնամի երկիրն այդ հարցն անընդհատ բարձրաձայնում: «2022 թվականին բնապահպանական թեման առաջ քաշելով՝ կապված Արցախում գործող հանքարդյունաբերական ձեռնարկության հետ, փակեցին Լաչինի միջանցքը, սկսվեց Արցախի շրջափակումը: Իմ համոզմամբ, այս թեման օգտագործում են Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրելու համար, որովհետև ունեն իր չափերով ոչ պակաս նավթագազային արդյունաբերություն, որի ազդեցությունը շատ ավելի մեծ է շրջակա միջավայրի, այդ թվում՝ Հայաստանի վրա: Իրենց գործունեությունը Կասպից ծովում՝ կապված նավթային արդյունաբերության հետ, ազդեցություն է թողնում մեր ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի վրա, այն լոկալ բնույթ չի կրում: Մշտապես նշել եմ, որ ադրբեջանցիները, իրենց երկրի շահերից ելնելով, կարող են նման բաներ խոսել, բայց միշտ զարմացել եմ մեր ՀԿ-ների գործունեության մասով: Հայկական բնապահպանական ՀԿ-ները չեն բարձրաձայնում այն խնդիրները, որոնք Հայաստանում առաջանում են Ադրբեջանի արդյունաբերական գործունեության հետևանքով, խոսքը մասնավորաբար նավթագազային գործունեության ու, ըստ այդմ, ջրային ռեսուրսների օգտագործման մասին է:

Մեր ՀԿ-ներն ավելի շատ խոսում են մեր ներքին խնդիրների մասին: Դա ընդունելի է և հասկանալի, պետք է խոսեն, ոչ ոք չի ասում լռեն, բայց թող Ադրբեջանի պես խոսեն նաև այն խնդիրների մասին, որոնց ազդեցությունը մենք ենք զգում:

Պետք է հավասարակշռված լինենք այս առումով և փորձենք մշտապես ցույց տալ, որ Ադրբեջանի ազդեցությունն ու վնասը շատ ավելի մեծ է, քան մեր ազդեցությունը: Կան միջազգային հետազոտություններ, որտեղ նշվում է երկրի դիրքը բնապահպանական ցուցանիշներով: Բնապահպանական վիճակի ռեյտինգով Հայաստանը շատ ավելի բարձր հորիզոնականներում է, քան մեր հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը և Վրաստանը: Կա օբյեկտիվ գնահատական, որով տեսնում ենք՝ շատ ավելի բարենպաստ վիճակում է մեր ազդեցությունը բնության վրա, քան իրենց մոտ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ջհանյանը:

Հավելում է՝ ադրբեջանական կողմը գիտի, որ իր թեզերը հիմնազուրկ են: «Բայց շատ հետևողական են և ճիշտ են գործում իրենց երկրի տնտեսական շահերը պաշտպանելու և մեզ տնտեսական վնաս հասցնելու հարցում: Պետք է օբյեկտիվ լինենք այս հարցում և անընդհատ ցույց տանք, թե որտեղ են իրենք սխալ, որտեղ են իրենց խնդիրները: Չմտնենք սուբյեկտիվ դաշտ, օբյեկտիվ դաշտում մնալով՝ ցույց տանք, որ Հայաստանն ավելի լավ վիճակում է այս հարցում, քան Ադրբեջանը»,-եզրափակում է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանակրներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն