Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


«Տգետիզմի» հիմունքները և «պատուհասության» կետը. ո՞րն է ավելի «նախընտրելի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի հրապարակային ելույթների ու դրսևորումների շարքում, ինչ խոսք, արժե առանձնացնել նրա գլխավորած կառավարության նիստերն ու այդ նիստերում ունեցած ելույթները: Եթե Խորհրդային Միության անծայրածիր տարածքի տարբեր բնակավայրերում եղած մեծ ու փոքր ճաշարաններում, հանրային սննդի կետերում, ի դեպ՝ Անաստաս Միկոյանի թեթև ձեռքով, յուրաքանչյուր հինգշաբթին «ձկան օր» էր, ապա ինքնիշխան Հայաստանում հինգշաբթին կառավարության նիստում Փաշինյանի էքսցենտրիկ ելույթների օր է:

Չէ՛, լուրջ, կառավարության նիստերը Փաշինյանի պաշտոնավարման շրջանում վերածվել են «մեկ դերասանի թատրոնի»: Բացառություն չէր կառավարության վերջին նիստը: Այս դաժան իրականության պայմաններում չզրկենք մեզ ու մեր սիրելի ընթերցողներին այդ կասկածելի հաճույքից ու մի քանի մեջբերում անենք Փաշինյանի զգլխիչ մենախոսությունից՝ «Յաղագս տգիտութեան կառավարութեան մերոյ»:

Ահավասիկ, զմայլվեք. «...Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Մարդիկ գիտելիքի պակաս ունեն մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն, որովհետև դա մեր գործն է...

...Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի, իմ գլխավորությամբ՝ բոլորդ, մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անում: Ու՞մ է հետաքրքիր՝ դա որևէ բան նշանակում է, թե որևէ բան չի նշանակում: Մենք մինչև հիմա չգիտենք պրոբլեմը։ Մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են 0 դասարանում: ...Որովհետև այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն՝ իրենք ինչով են զբաղված:

...Այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք: Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա, բայց գյուղացին որտեղի՞ց գիտելիք ունենա, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց, չկա ճանապարհ, որով գիտելիքի հետևից գնա: Սա մեր պետական համակարգի ամենամեծ պրոբլեմն է: Ու մեր, մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվանը՝ առավել ևս...»:

Ստո՛պ: Մի րոպե, ինչպես ասվում է: Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանը յուրօրինակ խոստովանություն է անում՝ իր և իր գլխավորած կառավարության, իշխանության տգիտության, անգիտության, ոչ պրոֆեսիոնալիզմի ու, ըստ այնմ, անպիտանության մասին:

Նույնիսկ կարող է թվալ, որ Փաշինյանը վերջապես համաձայնում է հասարակության մեծ մասի հետ առ այն, որ ինքն ու իր թիմը, իր կառավարությունը, այսպես ասենք, անձեռնահաս են: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Իրականում Փաշինյանի խոսքն այդքան էլ պրիմիտիվ չէ, քանի որ այն որոշակի տողատակեր ունի:

Առաջինը. ակնհայտ է, որ նույն Փաշինյանն, այսօրինակ հայտարարություններ անելով, ուզում է, որ հետագայում իր իշխանավարման դառնագույն հետևանքները վերագրվեն տգիտությանը, անփորձությանը, չաշխատելուն, չաճելուն, կադրերի պակասին:

Նրա թիրախն ապագան է: Այսինքն՝ այն, որ հետագայում, երբ մարդիկ վերջնականորեն սթափվեն ու պատասխան պահանջեն, նա այդ ամենի համար պատասխանատվությունը վերահասցեագրի նույն այդ մարդկանց: Այսօրվա նման խոսույթով Փաշինյանը առնվազն հանրային ընկալման տիրույթում ցանկանում է ապահովագրվել իր գործած ավերների, իր գործունեության հետևանքների համար պատասխանատվությունից:

Այսինքն, հեռահար նպատակն այն է, որ ամեն ինչ վերագրվի տգիտությանն ու անփորձությանը, ընդ որում՝ իր թիմի, նաև ժողովրդի, այլ ոչ թե, ինչպես դասականը կասեր, «ազգակործան պատուհասությանը»:

Կարծես հեռու չէ այն օրը, երբ նա կարող է հայտարարել, թե՝ լավ, մենք բան չէինք հասկանում, բա դուք էլ բան չէիք հասկանո՞ւմ, որ մեզ ընտրեցիք... Ըստ որում, մեր այդ դիտարկման ամենից վատ կողմն այն է, որ դա ամենևին կատակ չէ:

Երկրորդ. Փաշինյանը կանխամտածված ու հետևողականորեն շարունակում է հայ ժողովրդին, հայ հասարակությանը վարկաբեկելու քարոզչաքաղաքական գիծը, եթե կուզեք՝ գործընթացը:

Ի՞նչ է ստացվում Փաշինյանի շարունակական քարոզներից, ինչպիսի՞ պատկեր է հյուսվում: Իսկ հյուսվում է այնպիսի պատկեր, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը աշխատել չի սիրում, լոդր է, այսպես ասած, «քցող», անպատասխանատու, անկիրթ է ու սովորել չի սիրում, կռվել չգիտե ու չի կարողանում, թուլամորթ է, հող մշակել ու անասնապահությամբ զբաղվել անգամ չգիտեն, մեքենա վարել չեն կարողանում, «պռավաներն» էլ համատարած կեղծ են...

Հա, կադրեր էլ չկան: Դեհ, այդ ամենի պայմաններում, ախր, ի՜նչ անի «խեղճ Փաշինյանը», առավել ևս, որ ինքն էլ, իր գլխավորած կառավարությունն էլ 7 տարի շարունակ դոփում են տեղում, չեն աճում՝ մնալով, համապատասխանաբար, 1-ին և 0 դասարաններում:

Մարդ տրամադրություն ունենար և առանց հույզերի ամփոփեր Փաշինյանի «տգետիզմի» հիմունքները, պարզեր Փաշինյանի «պատուհասության կետը», համեմատեր, թե դրանցից որ մեկն է ավելի «զրո»... Կամ որ մեկն է նրա համար ավելի «նախընտրելի»... Բայց Փաշինյանը, կարծում ենք, էլի ու էլի է նման «էքսցենտրիկ» հայտարարություններ անելու: Ու այնպիսի ձայներանգով, որ, ինչպես վերջին նիստի ժամանակ եղավ, նրա թիկնազորքի գլխավորներից մեկը դրսից դուռը կիսաբաց անի՝ տեսնելու համար, թե ներսում այդ ի՞նչ կռիվ-ղալմաղալ է, հո պատահաբար շեֆը իրենց կարիքը չունի՞:

Մյուս կողմից՝ առիթ ունեցել ենք նշելու, որ Փաշինյանի ընկալման տեսանկյունից իր՝ «օրվա թեմա» լինելը կենսական անհրաժեշտություն է: Նա ամեն գնով պիտի լինի բոլոր լրահոսերի «առաջին էջերում»: Հակառակը, ավելի ստույգ՝ լրահոսային անէությունը նրա համար նշանակում է քաղաքական ու անձնական կրախ: Եվ նա նաև նման խնդիր է փորձում լուծել իր այդօրինակ հայտարարություններով:

Ի վերջո, կարծում ենք, Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, որ ինքն ու իր կառավարությունը, ամբողջ ՔՊ-ն այլևս հետաքրքիր չեն հասարակության մեծ մասին: Նրանցից մարդիկ այլևս ոչ մի լավ բան չեն սպասում, ավելին՝ արդեն շատերն են հասկացել, որ Փաշինյանն ու իր իշխանությունը քաղաքականապես սնանկ են, նրանք ժողովրդին ոչինչ չունեն առաջարկելու, բացի նոր հարկերից, նոր տուգանքներից, ոստիկանական մահակներից, նոր հանձնումներից ու այլևայլ բացասական բաներից: Ու, թերևս, նաև այդ պատճառով է Փաշինյանն ավելի ու ավելի հաճախ «թատրոն տալիս»:

Ամփոփենք Փաշինյանի նույն ելույթից ևս մեկ մեջբերմամբ: «Հերիք է մենք մեզ խաբենք»,-ասաց Փաշինյանը: Գիտե՞ք, դժվար է չհամաձայնել: Մնում է հավելել՝ շա՜տ վաղուց է «հերիք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր Կամենդատյան