Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ԱՊՐԻԼԻ). Առաջին թռիչքը տիեզերք, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի սկիզբը, Կոստանդնուպոլսի գրավումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Տիեզերագնացության և մարդու՝ դեպի տիեզերք առաջին թռիչքի օր, Լիբերիա՝ Ազատագրության ազգային օր:

ՀԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ

1866 – ծնվել է գրող և հրապարակախոս Վրթանես Փափազյանը:

1877 – Ռուս– թուրքական պատերազմի ընթացքում Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման են անցել երեք ուղղությամբ՝ Ալեքսանդրապոլ– Կարս, Իգդիր– Բայազետ և Ախալցխա– Արդահան: Երևանյան ջոկատը, հայազգի գեներալ Արշակ Տեր– Ղուկասովի հրամանատարությամբ, գրավել է Բայազերտն ու Ալաշկերտը:

1913 – ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը։ 1920 – ծնվել է ինժեներ– քիմիկոս Կորյուն Խոդոյանը։

1994 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ինքնաթիռները կրկին ռմբակոծել են Ստեփանակերտը, որի արդյունքում զոհվել է երկու և վիրավորվել 38 անձ, ինքնաթիռներից մեկը խփվել է Չիլի գյուղի շրջակայքում։

2002 – «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհին հանդիսավորությամբ բացվել է Արգավանդի տրանսպորտային հանգույցը:

2002 – «Ա1+» անկախ հեռուստաընկերության աջակիցների և ընդդիմության ներկայացուցիչների բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները, կարմիր քարտեր թափահարելով ու հակաիշխանական կարգախոսներ վանկարկելով, երթ են կազմակերպել դեպի նախագահական նստավայր:

2007 – Ստամբուլի դատարանը մեղադրանք է առաջադրել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 11 - րդ կասկածյալին:

2008 – կալանավորված պատգամավոր Սասուն Միքայել յանին ազատ արձակելու պահանջով Հրազդանի Վանատուր թաղամասում 19 օր հացադուլի մեջ գտնվող նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը որոշել է դադարեցնել հացադուլը:

2010 – Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

2011 – Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

2016 – առաջին անգամ Հայաստան է ժամանել միանգամից 5 Նոբել յան մրցանակակիր, որոնք 3 օրվա ընթացքում հանդես են եկել բաց դասախոսություններով կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով:

2018 – «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստները մոտ 40 րոպե փակ են պահել Մաշտոցի պողոտայի մի հատվածը:

2022 – ռուս խաղաղապահները, ենթադրաբար Հայաստանի ղեկավարության պահանջով, արգելել են հայ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ:

ԱՇԽԱՐՀ

240 – պարսիկ շահնշահ Արդաշիր Պապականը իր որդի Շապուհին նշանակել է երկրի համակառավարող:

1204 – Խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները գրավել են Կոստանդնուպոլիսը։

1684 – վախճանվել է լարային գործիքների պատրաստման իտալացի հանրահռչակ վարպետ Նիկոլո Ամատին:

1774 – Սակմարս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում գեներալ Գոլիցինի զորքերը ջախջախել են Պուգաչովի ապստամբ զորքին:

1815 – Մալայան կղզիներում գտնվող Տամբորա հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 հազար մարդ, ևս 80 հազարը մահացել է ժայթքմանը հետևած ցունամիի և սովի պատճառով:

1839– ծնվել է Միջին Ասիայի հետազոտող, ռուս աշխարհագրագետ Նիկոլայ Պրժևալսկին:

1938 – վախճանվել է ռուս օպերային երգիչ Ֆյոդր Շալ յապինը:

1861 – նավահանգիստ Սամտերի ռմբակոծությամբ սկսվել է քաղաքացիական պատերազմը ԱՄՆ – ում:

1919 – կայացել է առաջին շաբաթօրյակը խորհրդային Ռուսաստանում:

1933 – ծնվել է իսպանական և կատալոնական օպերային երգչուհի Մոնսերրատ Կաբալյեն:

1943 – հիմնադրվել է ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբը:

1945 – վախճանվել է ԱՄՆ 32 – րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:

1951 – ԱՄՆ ռազմաօդային ուժերի 10 Բ – 29 ռմբակոծիչներ խփվել են Կորեայում խորհրդային ՄԻԳ – 15– ների կողմից: Այդ օրը ամերիկացիների համար համարվում է «սև չորեքշաբթի»:

1961– խորհրդային «Վոստոկ» տիեզերանավով Յուրի Գագարինը թռել է տիեզերք: Դա աշխարհում մարդու առաջին թռիչքն է տիեզերք:

2014 – սկսվել է հակամարտություն Սլավյանսկում, որը համարվում է Դոնբասյան պատերազմի առաջին ճակատամարտը:

2019 – Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը ձերբակալվել է։

2024 – վախճանվել է հագուստի իտալացի դիզայներ, Roberto Cavalli բրենդի հիմնադիր Ռոբերտո Կավալլին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»