Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային


Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող ընկերություններն ահազանգում են՝ այս տարվա մարտի 1-ից կառավարությունը սկսել է գույքահարկ պահանջել դեռևս չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար։ Ըստ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան օրենքն Ազգային ժողովն ընդունել է դեռևս 2023 թվականի սկզբին, սակայն մինչ օրս այն չի գործարկվել։ Օրենքը կարծես մոռացության էր մատնվել։ Դրա մասին իշխանությունները հիշել են այս տարի՝ միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ կառավարությունն այլևս չի կարողանում կառավարել բյուջեում առաջացած մեծ ճեղքվածքը։ Խնդրին լուծում տալու փոխարեն Փաշինյանի կառավարությունը գնացել է հայտնի ճանապարհով՝ հարկել ու տուգանել ամենքին և ամեն ինչը։ Դե, հիշում եք՝ կար ժամանակ, երբ քաղաքացին տուգանքի մատերիալ չէր։ Այդ ժամանակները վաղուց են անցել։

Մարտի 1-ից կիրառվող՝ դեռևս չկառուցված կամ կիսակառույց շինությունների համար գույքահարկի օրենքը նախապատմություն ունի։ Այն սկսել է քննարկվել 2022 թվականին։ Այն ժամանակ իշխանությունները պնդում էին, որ օրենքն ընդունվում է երկրի ամեն քաղաքում «անվերջ ընթացող շինարարությունների խնդիրը լուծելու համար»։ Նպատակն իբր այն էր, որ չկառուցված կամ ավարտին չհասցված շենքերի համար գույքահարկի պարտավորություն առաջացնելով՝ կառավարությունը կհասնի նրան, որ կառուցապատողներն արագ ավարտին հասցնեն իրենց քաղաքաշինական ծրագրերը։ Հետագայում, սակայն, նույն այդ խնդիրը լուծելու համար իշխանությունները համայնքներին տեղական տուրքեր և վճարներ սահմանելու իրավունք տվեցին, ինչը ստիպեց կառուցապատողներին իրենց կառուցապատման ծրագիրը ժամանակին չավարտելու կամ շինթույլտվության ժամկետը երկարաձգելու համար մինչև մի քանի հարյուր միլիոն դրամ տեղական տուրք մուծել։ Սա արդեն իսկ մեծ հարված էր կառուցապատողների համար, որովհետև քաղաքաշինական ծրագրերի նախագծման և պլանավորման փուլում նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, որ կարող են այդքան մեծ չնախատեսված ծախսեր կատարելու խնդրի առջև կանգնել։

Այն ժամանակ բողոքի ալիքը մեղմելու նպատակով կառավարությունը որոշեց պարզապես չկիրառել չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար գույքահարկ ենթադրող օրենքի պահանջները և սպասել հարմար պահի։ Կառուցապատողներին էլ ակնարկվել է՝ իբր այդ օրենքն ուժի մեջ չի մտնի։ Սակայն, ինչպես դա հաճախ է լինում Փաշինյանի կառավարության դեպքում, այդ խոստումը նրանք չպահպանեցին։ Խաբված կառուցապատողները, որոնք առանց այն էլ ստիպված են համայնքային տուրքեր վճարել և որոնք զրկվել են շուկայի խթանման այնպիսի գործիքներից, ինչպիսին էր, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի օրենքը, հայտնվել են անհաղթահարելի իրավիճակում։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ծավալի խնդրի մասին է խոսքը, նշենք, որ այսօր Երևանում շինարարության թույլտվություն ունեն մոտ 3 միլիոն քմ մակերեսով շենքեր։ Այս նախագծերը դեռևս կառուցման փուլում են, և շուտով դրանց կառուցապատողները ստիպված են լինելու գույքահարկ վճարել դեռևս գոյություն չունեցող գույքի համար։

Մասնագետները նշում են, որ 3 տարի առաջ կառավարության կողմից մշակված օրենքը կարող է ոչ միայն բազում կառուցապատողների սնանկացման պատճառ դառնալ, այլև ընդհանրապես կոլապսի ենթարկել կառուցապատման շուկան։ Իսկ այս դեպքում խոսքը վերաբերում է երկրի ՀՆԱ-ի մոտ 1/5-րդին։ Ստացվում է, որ այսօրվա բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը վտանգում է երկրի տնտեսության ապագան։ Ինչ խոսք, դա էլ է Փաշինյանի իշխանությունը բնութագրող իրողություններից մեկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար Մելոյան