Սիմֆերոպոլը Ղրիմի պաշտոնական մայրաքաղաքը կդառնա: Այս մասին հայտնել է Orer.am-ը` վկայակոչեոլվ ТАСС-ին:
«Օրենքի ընդունումը լրացուցիչ լիազորություններ կտա քաղաքին, այդ թվում նաև ֆինանսական»,- հայտարարել է Ղրիմի «պետխորհրդի» նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
Պետխորհրդի` օրինագծերի ընդունման հարցերով հանձնաժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նախագահ Եֆիմ Ֆիկսի մեկնաբանմամբ` Ղրիմի Հանրապետության Սահմանադրությամբ նշվում է, որ թերակղզու մայրաքաղաքն է Սիմֆերոպոլը: