ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 11-ին' ժամը 00.07-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի (նախկին հանրակացարան) 4-րդ հարկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել է սենյակի (15 քմ) գույքը: