Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Ռոմանոս Պետրոսյանն ընտրվել է «Տավուշ հայրենակցական միություն» նախագահ

Մայիսի 3-ին ԵՊՀ նիստերի դահլիճում կայացել է «Տավուշ հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության հոբելյանական՝ 10-րդ համագումարը։

Նիստը մեկնարկել է հանդիսավորությամբ՝ ՀՀ պետական օրհներգով և Տավուշի թեմի առաջնորդի տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի օրհնությամբ։

Համագումարը ներկայացուցչական է եղել, քանի որ մասնակցել են տասնյակ պատվավոր տավուշեցիներ: Պատվիրակներից բացի ներկա են եղել նաև պետական, տարածքային կառավարման և ՏԻՄ ներկայացուցիչներ: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը ներկայացրել է փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը:

Խորհրդի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են վերջին 5 տարիներին արված աշխատանքներն՝ ի բարօրություն Տավուշ աշխարհի։ Նախանշվել են նաև հետագա անելիքները։

Կազմակերպության հաշվետվության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Միության բազմոլորտ հանձնաժողովներն սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել տարածաշրջանի խնդիրների վերհանման ու բարձրաձայնման ուղղությամբ։ Խնդիրները մեկտեղելու և ռեսուրսները համախմբելու այս ժամանակաշրջանում հնարավոր դարձավ հասկանալ առաջնահերթությունները, մշակվեցին և  իրականացվեցին մի շարք նախագծեր։ Թարմ ուժերի համախմբումը թույլ տվեց միությունը առաջին իսկ պահից դարձնել տավուշյան հարթակ՝ մեծացնելով անդամների, համակիրների թիվը։ Իրականացվեց հսկայական մարդկային ռեսուրսի հավաքագրում՝ այդ ներուժն ի նպաստ Տավուշի ծառայեցնելու նպատակով։ Այսօր նաև այստեղ ենք մեր սկսած աշխատանքներն ավարտելու, նորերը միասին կյանքի կոչելու համար»։

Համագումարը ընտրել է նաև «Տավուշ» հայրենակցական միության խորհրդի նոր կազմը, ձևավորվել է միության նախագահությունը։ Առաջադրված թեկնածուներից միության նախագահ է ընտրվել ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ծրագրային իր ելույթում Ռոմանոս Պետրոսյանը նշել է.

«Վստահեցնում եմ, որ պատանեկան տարիներից մինչ օրս՝ իմ ավելի քան 25 տարվա ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության փորձն ու պետական կառավարման համակարգի փորձառությունս լիարժեքորեն ու անմնացորդ ներդնելու եմ այս հիրավի ոգեշնչող ու շնորհակալ հանձնառության մեջ՝ հանուն մեր հռչակած արժեքների և առաջնահերթությունների, որի առանցքում ՏԱՎՈՒՇ աշխարհն ու Տավուշեցիներն են: Անելու եմ անհնարին թվացողը, որպեսզի ՏԱՎՈՒՇ հայրենակցական միության 5-րդ ՆԱԽԱԳԱՀԻ կարգավիճակում՝ համատեղ ջանքով և թիմային փոխգործակցության շնորհիվ կարողանանք կյանքի կոչել բոլոր այն նախանշված ծրագրերն ու տեսլականը, որը միավորել է մեզ բոլորիս և դարձել հետագա մի քանի տարիների՝ մեր Միության ՏԱՎՈՒՇԱԿԵՆՏՐՈՆ գործունեության ՈՒՂԵՆԻՇԸ. Հանուն ՏԱՎՈՒՇ աշխարհի: Մենք չենք հաջողի այս առաքելության մեջ, եթե գործունեության հիմքում չդրվի հանրային գործունեության համար անհրաժեշտ ու կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ԹԻՄԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ: Անհրաժեշտ է արձանագրել, որ ՏԱՎՈՒՇ Հայրենակցական միությունն ազդարարում է բավականին հավակնոտ և բեկումնային գործունեության նոր շրջանի մեկնարկի մասին»:

Փոխնախագահներ ընտրվեցին Գևորգ Սաղոյանն ու Հայկ Էդուարդի Օրդյանը: Համագումարն ընտրեց նաև Ավագների խորհրդի և վերստուգիչ մարմնի նախագահներ՝ համապատասխանաբար Աշոտ Գրիգորյանին և Գարիկ Դարբինյանին:

«Տավուշ» հայրենակցական միությունը հիմնադրվել է 1989թ․-ին, մի խումբ նվիրյալ տավուշեցիների կողմից՝ նպաստելու Տավուշ աշխարհի սոցիալ տնտեսական, կրթամշակութային կյանքի զարգացմանը։ Միության առաջին նախագահ է ընտրվել Խաչիկ Հովակիմյանը, այնուհետև պրոֆեսորներ Էդուարդ Օրդյանը, Դերենիկ Դումանյանը և Լավրենտի Միրզոյանը։

Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»