Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Փաստորեն, նիկոլականներն ու արեւմտամոլները ծանր են տարել Մոսկվայում Հանրապետականի մասնակցությունը Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Ես ինձ համարում եմ Մեծ հայրենականի հաղթանակի ժառանգ ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով։

Փաստորեն, նիկոլականներն ու արեւմտամոլները ծանր են տարել Մոսկվայում Հանրապետականի մասնակցությունը Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումին։

Մի բան ակնհայտ է. հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ հաղթանակում ունեցել է ծանրակշիռ ներդրում։ Հարյուր հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Մեծ հաղթանակի։

Հայաստանն ու հայ ժողովուրդը 100-ից ավելի, իսկ ավելի կոնկրետ՝ 114 ԽՍՀՄ հերոսներ են տվել (4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում, 103-ը՝ Մեծ հայրենականի տարիներին, իսկ 7-ը՝ անմիջապետ պատերազմից հետո):

Անաստաս եւ Արտեմ Միկոյանների, մարշալներ՝ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խանփերյանցի եւ ԽՍՀՄ ծովակալ Իսակովի անունները ոսկե տառերով են գրված Մեծ հաղթանակի տարեգրության պատմության էջերում։

Ազգային դիվիզիաներից միայն Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան է  (հրամանատար Նվեր Սաֆարյան) մասնակցել Բեռլինի գրավմանը։

1941-1945թթ. պատերազմը մեր ժողովրդի համար հիրավի Մեծ հայրենական էր։ Այլեւս բացահայտված փաստ է, որ Ստալինգրադում ֆաշիստների հնարավոր հաղթանակից հետո Թուրքիան պլանավորում էր անցնել սահմանն ու գրավել Խորհրդային Հայաստանը՝ ավարտին հասցնելով ցեղասպանությունը։

Ու հիմարություն է կարծել, որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումին։

Փաստ է նաեւ, որ նախ եւ առաջ խորհրդային զինվորի հերոսության շնորհիվ է Եվրոպան ազատագրվել ֆաշիզմից։ Դա չգնահատելը եւ՛ տգիտություն է, եւ՛ երախտամոռություն։

Հայ-ռուսական հարաբերությունների մասով.

Հայաստանն ունի արտաքին երկու սպառնալիք՝ Ադրբեջան եւ Թուրքիա։ Եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 30 տարի հնարավորություն են տվել մեր երկրին հիմնականում զերծ մնալու թուրքական սպառնալիքից։

Հիշեցնեմ, որ դեռեւս 1992-1993թթ. ՌԴ-ն առնվազն երեք անգամ խափանել է Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման ծրագրերը։ Դրա մասին են վկայում արդեն գաղտնազերծված բազմաթիվ փաստաթղթեր։

Ռուսական 102-րդ ռազմաբազան է ցայսօր հսկում հայ-թուրքական սահմանը, որի գործունեության ժամկետը 2010-ին Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ երկարացվեց մինչեւ 2044թ։

Հենց Սերժ Սարգսյանի ջանքերով Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, որի դրական պտուղները մինչեւ օրս քաղում են ՀՀ քաղաքացիները։ Կրկնում եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են ՀՀ ազգային ու պետական շահերից։ Ու մենք շարունակելու ենք խորացնել ՀՀԿ-Միասնական Ռուսաստան միջկուսակցական կապերը՝ առանցքում ունենալով ՀՀ պետական շահը։

Իսկ նիկոլիստների ու արեւմտամոլների նպատակը՝ Հայաստանը դարձնելու հակառուսական պլացդարմ, բացառապես բխում է Հայաստանի հակառակորդների ու թշնամիների շահերից։ Հայաստանը չպետք է դառնա հակառուսական պլացդարմ ու թուրքական վիլայեթ»։

 Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»