Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի Սարգսյան Թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն․ Աբրահամյան Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ Զաքարյան Մեքենան անկանոն վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ


«Չեմ վստահում» նախաձեռնություն. «Երիտասարդները ավելի հականիկոլփաշինյանական են»

Քաղաքական

«Սրբազան պայքարի» երիտասարդները շարունակում են մայրաքաղաքի տարբեր վայրերում իրականացնել «Չեմ վստահում» ակցիան, որին, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը, արդեն մասնակից է դարձել ավելի քան 20 հազար քաղաքացի:

Իրականում ինչպե՞ս են պարզ մարդիկ, անցորդները վերաբերվում այս նախաձեռնությանը, Aravot.am-ը զրուցեց «Սրբազան պայքարի» աջակից երիտասարդական խմբի անդամ Լիդիա Մանթաշյանի հետ:

-Այս նախաձեռնության կազմակերպիչները ակցիան իրականացնում են Երեւանի տարբեր հատվածներում: Ո՞ր թաղամասերն են համեմատաբար ավելի ակտիվ կամ պասիվ:

-Տարբեր գործոններ կան: Կախված է եղանակային պայմաններից, կախված է օրվա ժամերից, թե տեղում երբ ենք լինում: Կախված է նաեւ մեր սպասելիքներից: Եղել է, որ մեզ ասել են՝ չգնաք այսինչ վայրը, որովհետեւ, չգիտեմ՝ հարիր է այդպես ասել թե չէ, այնտեղ «նիկոլական» մասսա է, այնտեղի ժողովուրդը «նիկոլական» է: Օրինակ, պիտակավորել են Էրեբունի համայնքը, «Ռոսիա» կինոթատրոնի շրջակա տարածքը: Ասել են, որ եթե այդ տեղերը գնաք, շատ վատ է լինելու: Գնացել ենք, ու արտակարգ ընդունելություն են ցույց տվել: Էրեբունիում անգամ հյուրասիրություններով են մեզ դիմավորել: Մի խումբը կոնֆետ էր բերում, մյուս խումբը՝ թեյ, երրորդը՝ ջրեղեն եւ այլն:



Ասում էին՝ Աջափնյակում կարող է խնդիր առաջանա, վատ տեղ եք ընտրել: Բայց էլի շատ լավ են ընդունել: Մարդիկ գնում էին տուն, սուրճ պատրաստում ու բերում-հյուրասիրում էին: Մենք զգում ենք, որ հայ ժողովուրդը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր սատելիտները մեր պետականության, մեր ժողովրդի թշնամին են: Մարդիկ լցված են նրանց նկատմամբ: Նույնիսկ զինվորականներ են եկել՝ քվեարկել: Շեվրոնները հանում ու քվեարկում էին: Ուղղակի մի բան էին խնդրում. իրենց չնկարել:

-Ակցիայի մասնակիցների մեջ միջին եւ բարձր տարիքի մարդի՞կ են շատ, թե՞ երիտասարդները:

-Երիտասարդների մեջ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հարողների զանգվածն ավելի քիչ է: Երիտասարդները ավելի հականիկոլփաշինյանական են: Մեծահասակների մեջ, այո, հանդիպում են այնպիսիք, որոնք ասում են՝ մենք վստահում ենք:



Երիտասարդությունը, կարող եմ ասել, 90-ից ավելի տոկոսով չի ընկալում այս իշխանությունը որպես Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իշխանություն: Նույնիսկ դպրոցահասակ երեխաներ են գալիս իշխանությանը դեմ քվեարկելու: Դա ցուցիչ է, որ իրենց ընտանիքներում խոսում են ու դժգոհ են:

-Ու դպրոցականներին թույլատրո՞ւմ եք քվեարկել:

-Տեսեք: Այս քվեարկությունը իրավական ուժ չունի ու սա կարող է լինել դպրոցահասակ երեխաների կյանքի առաջին քվեարկությունը, որին իրենք ուրախությամբ ուզում են մասնակցել: Բայց մենք մի փոքր այլ կերպ ենք վարվում: Եթե երեխան, անգամ՝ մանկահասակ, ծնողի հետ է եւ ծնողը համաձայն է, որ իր երեխան քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ, մենք այդտեղ ոչ մի խնդիր չենք տեսնում: Անգամ այդ երեխաներին չենք լուսանկարում կամ տեսանկարում առանց ծնողի թույլտվության:

-Շատերը թերթիկի վրա ինչ-որ մաղթանքներ են գրում: Դրանք չե՞ք առանձնացնում: Գուցե, հետագայում գրքի տեսքով տպագրե՞ք:

-Առաջին տասն օրվանից հետո, երբ արկղերը բացեցինք եւ ընթերցեցինք. մի մարդ եկավ, ներողություն խնդրեց՝ ասելով, որ մտքով չէր անցնում, որ գրառումները կարդացվելու են, դրա համար 18+ բաներ է գրել: Գրառումներն ընթերցվում են: Ուղղակի դրանց բովանդակությունը շատ վատ բանի մասին է վկայում: Մարդիկ այնքան են լցված, որ ներսում կուտակվածը ուզում են ինչ-որ ձեւով արտահայտել, նեղվածությունը ներսից հանել: Շատ վատ է, որ մեր երկրում կա իշխանություն, որին մարդիկ ուզում են նման խոսքերով բնութագրել: Մենք չենք ուրախանում դրանից: Բայց դա փաստ է:

Իսկ ինչ վերաբերում է դրանք հանրայնացնելուն, չի բացառվում, որ հետագայում «ամոթի պատ» ստեղծվի: Բայց, կրկնում եմ, չենք ուզում հրապարակվի, թե մարդիկ ինչ վատ բաներ են գրում այս իշխանության մասին: Այսինքն, հասարակությունը ինչքան լցված է այս իշխանության նկատմամբ:  

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին«Արսենալն» ակումբային ռեկորդ է կրկնել Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»850 միլիոն դոլարի տգեղություն. Օբաման և նրա «Մահվան աստղի ամրոցը» ծաղրի ալիք են առաջացնումԵկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը և Իրանը մոտ են պшտերազմի դադարեցման մասին հուշագրի ստորագրմանը. Axios Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԹող կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի․ Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՆորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՀայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանՍամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ