ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում նախարարներին առաջարկեց բոլոր հարթակներն օգտագործել և հանրությանը ներկայացնել այս տարի կատարված աշխատանքները:
«Կցանկանայի, որ նախարարները ասուլիսների ժամանակ ավելի կոռեկտ լինեն և լրագրողներին շահարկման թեմաներ չտան: Դա շատ կարևոր է»,- ասաց վարչապետը: