Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»


Սպորտը դառնում է մեր ընդհանրությունները ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ. ԿԳՄՍ նախարար

Մշակույթ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես տրվել է Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը:
 
Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
 
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը, պետական այրեր, ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային հյուրեր, մարզասերներ:
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով՝ այս առաջնության անցկացումը պատմական իրադարձություն է հայաստանյան կարատեի պատմության մեջ:
 
«Կարատե մարզաձևն ունի լայն ընդգրկվածություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, և մեծ պատիվ է հնարավորություն ունենալ այն անցկացնել Հայաստանում՝ միջազգային հանրությանն այսկերպ ևս ներկայացնելով մեր պետությունը: Վստահաբար կարող ենք արձանագրել՝ Երևանում անցկացվելիք Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունը կլինի Հայաստանում այս տարի անցկացվող ամենախոշոր և ամենամասշտաբային միջոցառումներից մեկը։
 
Առանձնակի ցանկանում եմ շեշտել, որ միջազգային մրցաշարերի անցկացումը ՀՀ կառավարության քաղաքականության առաջնահերթություններից և սպորտի զարգացման ռազմավարության կարևորագույն թիրախներից է՝ նպատակ ունենալով սպորտային միջազգային հարթակում Հայաստանը դարձնել կարևոր կենտրոններից մեկը: Մենք արդեն իսկ հաջորդ տարի կհյուրընկալենք հրաձգության Եվրոպայի առաջնությունը, 2027-ին ևս միանգամից մի քանի խոշոր միջոցառումներ են պլանավորված՝ աշխարհի ծանրամարտի առաջնությունը, Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը։ Այնպես որ, բազում առիթներ կունենանք մեր երկրում հյուրընկալելու աշխարհի տարբեր երկրների մարզական պատվիրակությունների և ամրապնդելու Հայաստանի տեղը սպորտային քարտեզում»,- նշել է նախարարը։
 
Ժաննա Անդրեասյանը հատկանշական է համարել, որ կարատե մարզաձևը Հայաստանում, հատկապես դպրոցականների շրջանում, ամենասիրելի և ամենատարածված սպորտաձևերից մեկն է: Հետևաբար, առաջնությունը հնարավորություն կտա առավել խրախուսելու երեխաներին, որպեսզի նրանք շարունակեն գնալ այդ ճանապարհով՝ գրանցելով նոր նվաճումներ:
 
«Սպորտն ավելին է, քան տարբեր մարզաձևերի ամբողջությունը։ Հատկապես այս օրերին սպորտը դառնում է մեր ընդհանրությունները ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ առաջնության մասնակից բոլոր մարզիկներին մաղթելով հաջողված ելույթներ ու հաղթանակներ, իսկ մարզասերներին՝ սպորտը վայելելու հաճելի օրեր:
 
Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերներին ներդրած ջանքերի, կատարած աշխատանքի և հաջող համագործակցության համար՝ մասնավորապես կարևորելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ցուցաբերած աջակցությունը։ Նա մասնակիցներին մաղթել է արդյունավետ ելույթներ և հաղթական մենամարտեր:
 
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով՝ մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում անցկացնել նման մարզական միջոցառում, որը նաև ճանաչման, միասնության և եվրոպական կարատեի ընտանիքում փոխադարձ վստահության խորհրդանիշ է:
 
Նշենք՝ Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությանը մասնակցում է աշխարհի 54 երկրի շուրջ 1000 մարզիկ: Այն կտևի մինչև մայիսի 11-ը: Հայաստանի հավաքականը ներկայանում է հետևյալ կազմով՝
 
Տղամարդիկ
60 կգ -Յուրա Զալյան
67 կգ -Սուրեն Հարությունյան
75 կգ -Ռոբերտ Հովհաննիսյան
84 կգ -Գոռ Ներսիսյան
+84 կգ -Դավիթ Մակյան
Կատա -Միխայիլ Մխիթարյան
 
Կանայք
50 կգ -Ելենա Գասպարյան
55 կգ -Ալիսա Խոջայան
68 կգ -Լենա Գյուլումյան
+68 կգ -Անիտա Մակյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց