ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Երեւան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսը:
Էդգարս Ռինկեւիչսին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախատեսված է Լատվիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Դեկտեմբերի 12-ին տեղի կունենան Հայաստանի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամուլի ասուլիս։