Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային


Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ

Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում.

«Հարգելի՛ նախարար Բետել,

Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության աճող հիասթափությունն, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքները կազմում են այդ մարտահրավերների մի մասը։ Այս համատեքստում, ժողովրդավարական կառավարման հանդեպ վստահության վերականգնումը, դրա հիմնարար սկզբունքների ամրապնդումը և իմաստալից հարմարեցումն էական նշանակություն ունեն մեր ընդհանուր արժեքների պաշտպանության և առաջմղման համար։

Այստեղ կցանկանայի ընդգծել Գլխավոր քարտուղարի և նրա թիմի կողմից իրականացված արժեքավոր աշխատանքն՝ ուղղված Եվրոպայի համար «Նոր Ժողովրդավարական պակտի» մշակման և ներկայացման ուղղությամբ։

Հայաստանը վերահաստատում է իր ամուր աջակցությունն այս նախաձեռնությանը և պատրաստ է ակտիվորեն նպաստել նրա նպատակների իրագործմանը՝ ժողովրդավարությունը դարձնելու ավելի դիմակայուն, ներառական և ապագային պատրաստ։ Այս համատեքստում, ուրախ եմ նշել, որ իմ երկիրն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության հենասյուների ամրապնդման և տարբեր ինդեքսներում դիրքերի բարելավման ուղղությամբ, վերջերս՝ մամուլի ազատության հարցերում՝ իր ցուցանիշներով առաջատարը լինելով տարածաշրջանում:

Ժողովրդավարական հաշվետվողականության և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերակատարությանը, Դատարանի վճիռների, ինչպես նաև միջանկյալ միջոցների արդյունավետ կատարմանը՝ վերջինը հումանիտար հարցերի հասցեագրման իմաստով։ Դատարանի վերջնական վճիռների կատարման գործում շոշափելի առաջընթացի ապահովման միջոցով Հայաստանը հավատարիմ է մնում համապատասխան որոշումների հետևողական իրականացմանը:

Իմ երկիրը նաև ակտիվորեն ներգրավված է շրջակա միջավայրի խնդիրների արդյունավետ հաղթահարմանն ուղղված ջանքերում և կրկնապատկելու է իր ջանքերը՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP-17) նախագահող երկիր:

Հարգելի՛ գործընկերներ,

Աշխարհաքաղաքական լարվածության և անորոշության ներկա միջավայրում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը։ Ինչպես գիտեք, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել և վերջնականացվել է։ Ուշագրավ է, որ այսօրվա Նախարարական որոշումներից մեկով կրկին արձանագրվում է այս կարևոր հանգրվանը, և պայմանագրի շուտափույթ ստորագրման և վավերացման կոչ է արվում։ Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունն ընթանալու այս ճանապարհով առանց որևէ հապաղման։

Հարգելի՛ գործընկերներ,

Կրկին շնորհավորելով Լյուքսեմբուրգին գերազանց նախագահության համար, լավագույն մաղթանքներն եմ հղում Մալթայի մեր գործընկերներին։ Ես վերահաստատում եմ մեր կուռ աջակցությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը մեր ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ։

Շնորհակալություն»:

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին