Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զարմանալի է, եթե չասենք՝ տարօրինակ, երբ հանրահայտ պատմական եղելությունների վերաբերյալ մեկ էլ ելնում, ասում են՝ այ, եթե այնինչ թվականին այսինչ բանը լիներ կամ չլիներ, օրինակ՝ Նապոլեոնը չհարձակվեր Ռուսաստանի վրա, կամ՝ Մանազկերտի ճակատամարտի ժամանակ բյուզանդական կողմը մի գնդացրային դասակ ունենար, կամ՝ եթե Մխիթար Սպարապետը դավաճանաբար չսպանվեր...

Երբ նման «եթե»-ներով զբաղվում են պատմություն առարկայի հետ նոր ծանոթացող աշակերտները, դեռ ոչինչ: Երբ ինչ-որ ֆանտազյորներ նման «եթե»-ների վրա «այլընտրանքային պատմություն» են հորինում, մտածում ես՝ դե, մարդիկ են, պարապ են մնացել, ինչ-որ սերիալներից են ազդվել, զբաղմունք են գտել և այլն, քմծիծաղում, անցնում ես:

Բայց երբ միանգամայն հասուն, անգամ ինչ-որ գիտական աստիճան ունեցող մարդիկ են նման «եթե»-ների հետևից ընկնում, ավելին՝ սկսում են դրանց վրա տեսություններ ու «գաղափարախոսություն» կառուցել, ուրեմն՝ բանը բանից անցել է, և չի կարելի դա լուռ շրջանցել՝ քունքի մոտ բնութագրական շարժում անելով:

Չէ՛, պատմության հետ կապված «ռևիզիոնիզմը» մի նոր երևույթ չէ: Սակայն մեր պարագայում սա սոսկ «ռևիզիոնիզմ» չէ: Հարկավ, Նիկոլ Փաշինյանն իր, այսպես ասենք, գրքում, «հակառակ կողմից» ինչ մտքով անցներ, կարող էր գրել: Ու, ըստ երևույթին, հենց այդ մոտեցմամբ էլ այդ «երկը» գրվել է: Բայց երբ վարչապետի պաշտոնում նստածն է այդ անլվա «ֆանտազիաները» սկսում փաթեթավորել որպես «գաղափարախոսություն», դա արդեն դառնում է աղետ: Բնութագրական է, որ Փաշինյանն ու նրա տարաբնույթ կարկառուն քարոզիչները հետևողականորեն նենգախեղում են պատմական իրողությունները, սկսում են կասկածի տակ դնել հանրահայտ եղելությունները, ծաղրական կամ անհեթեթ մեղադրանքներ են սկսում հղել հարյուրավոր, անգամ հազարավոր տարիներ առաջ եղած պետական կամ ռազմական գործիչների հասցեին:

Մեթոդաբանությունը հիմնականում նույնն է: Օրինակ՝ վերցնում են որևէ «դրվագ», հնարավոր է՝ անգամ մտացածին, այն կոպտորեն կտրում են պատմաքաղաքական ենթատեքստից, ապա սկսում են դա արծարծել... ժամանակակից իրողությունների համադրությամբ:

Այդ նույն «ծակ-պրոֆեսորական» տակառից են հորդում զանազան մեղադրանքները, օրինակ՝ 120 տարի առաջ Դաշնակցության այս կամ այն որոշման վերաբերյալ, կամ՝ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անվանացանկի հետ կապված: Նույն «տակառից» է նաև այն արտածորումը, թե «թավշյա» իշխանազավթումը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան շարժումը... Լրիվ նույն կեղծարարական մեթոդաբանությունն է:

Բայց ի՞նչն է հիմնականը, որ արժե արտածել նմանօրինակ դրսևորումներից:

Իսկ հիմնականը հետևյալն է. փոխարենն այն բանի, որ Փաշինյանն ու ՔՊ-ն պատասխան տան նրա համար, թե ինչպես Արցախը ուրացան, ինչպես Արցախի ինքնահռչակ պետականությունը կործանման տարան, ինչպես հազարավոր զինվորականների մահվան մատնեցին, ինչպես Արցախի 149 հազար բնակչությանը տնազուրկ ու հայրենազուրկ դարձրեցին, մեջտեղ են բերում ինչ-որ «եթե»-ներ: Տվյալ դեպքում՝ ինչ-որ մի հռչակագիր՝ 1991 թվականի, ու փորձում են ինչ կա-չկա՝ ջարդել դրա վրա, նախկինների վրա, Ռուսաստանի վրա, մարսեցիների վրա ու... չգիտես, թե էլ ում:

Մինչդեռ ակնհայտ է, չէ՞, որ 1991-ից առ 2018 թվականը հարյուրավոր դիվանագետներ, քաղաքական ու պետական գործիչներ, այդ թվում՝ օտարազգի, այդ թվում՝ գերտերությունների ներկայացուցիչներ, կներեք, բայց անգետ-ցնդածներ չէին, էլի, որ «ԱլմաԱթայի հռչակագիրը» մի կողմ դրած՝ Արցախի հիմնախնդիրն ու դրա կարգավորման տարբերակներն էին քննարկում:

Սա ընդամենը օրինակներից մեկն է:

Այսինքն, փոխանակ պատասխան տաս քո գործած ավերների ու քո բերած աղետների համար, ընդամենը մի կամ մի քանի «եթե» ես մեջտեղ նետում, ձայնդ գլուխդ գցում, թե՝ «բա եկեք բանավիճե՜նք, տեսնենք, թե ով է հանձնել...»: Ու ոմանց թվում է, թե՝ վերջ, դրանով բոլոր հարցերը սպառվեցին: Այսպես ասենք. ոմանք չարաչար սխալվում են:

Իսկ պատմական իրողությունների նենգախեղումը, մեծ հաշվով, ճահիճ է: Ճա-հի՜ճ: Որի ընդլայնումը, եթե ժամանակին չես կանխում, կարող է դառնալ ու դառնում է իրականության դահիճ:

Հա, ու եթե հիմա որոշ իշխանական քարոզիչների լսենք, ավելի ճիշտ՝ հակիրճ ի մի բերենք նրանց ասածները, դուրս է գալիս, որ Հայրենական պատերազմում հարյուր հազարավոր հայեր զոհվել են հանուն... ոչնչի:

Ծանոթ ֆրազ է, այնպես չէ՞:

Ի դեպ, վերոնշյալ երևույթին սերտորեն շաղկապված կրթության «նորաձևության» մասին: Երբ հետևում ես այդ «շրջիկ լիկբեզի» հիմնական բանախոս Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այդ թվում՝ կառավարության նիստերում հնչող «դասախոսություններին», ապա հանրագումարում նրա ասածն ի՞նչ է:

«Իզմ»-եր չունեցող Փաշինյանն այդ ի՞նչ գաղափարախոսություն է ուզում փաթաթել հանրության պարանոցին: Մեծ հաշվով, նրա ասածները նպատակաուղղված են հնարավոր բոլոր արժեքները, ընկալումները, բոլոր արժանիքները ջնջելուն: Եթե նրան ու նրանց լսես, ապա հայերը կառուցել չգիտեն, դպրոց չեն կարողանում կառուցել, անգամ ասֆալտ փռել չեն կարողանում, հայերը բռի են, փնթի են, անմշակույթ են, պատմություն չունեն, տգետ են, անշնորհք են, վախկոտ են, ոչ մի հաղթանակ չեն ունեցել, կռվել չեն կարողանում, գող են, թալանչի են, զազրախոս են...

Հա, դե բնականաբար, Գառնու տաճարն էլ «հավաբուն» է, ըստ Փաշինյանի...

Եվ ընդհանրապես, ըստ Փաշինյանի «գաղափարաբանության», որտեղ հաց, այնտեղ կաց: Այսինքն՝ հայերը բացառապես միայն ստամոքսը լցնելու համար են ապրում, զուտ կենսաբանական օրգանիզմ են, ու՝ վերջ:

Գիտեք, այդպես հնարավոր է գնալ միայն մեկ տեղ՝ դեպի ինքնության զրոյացման, դեպի անէություն: Նման խոսք կա, թե՝ պատմությունը վրեժ է լուծում, երբ այն չես սովորում: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»