Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Ընկնելով պատմության հետևից

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը

Վերջին տարիներին շատերիս մոտ ամրապնդվում է այն միտքը, որ պատմությունը կրկնվում է: Գուցե՞ նախորդ տարիների մեր ցավագին փորձն է առավել ցայտուն դարձրել մեր հավաքական գենետիկ հիշողությունը, իսկ կարո՞ղ է անցյալը կրկնվում է, որովհետև ինչ-որ պահի մոռացել ենք պատմության դասերը: Պատմությունն անցյալի զուտ ժամանակագրական նկարագրություն չէ, այն կենդանի և դինամիկ գիտություն է, մշտապես առանցքային լինելով ներկայի ըմբռնման համար: Միայն անցյալը կարող է լուսաբանել և պարզաբանել այն գործոնները և միտումները, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ռազմավարական շրջանակները, որոնք կերտում են ներկան և, անշուշտ, կոչված են ձևավորելու ապագան: Անցյալ-Ներկա-Ապագա շարունակական և անխափան եռամիասնության գիտակցումը անշեղորեն ուղղորդել է բազմաթիվ ականավոր գործիչների՝ իրենց պետություններն ու հասարակություններն առաջնորդելու առաքելությունում՝ պատմության ինչպես խաղաղ, այնպես էլ ճակատագրական փուլերում: Մինչդեռ այսօրվա Հայաստանում պատմությանը վերաբերվում են ճիշտ հակառակ կերպ:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին թուրքական լսարանի համար ականջահաճո հայտարարություն արվեց առ այն, որ «անցյալում մնալը շատ հեշտ» մոլորություն է և ճիշտը` նայելն է դեպի ապագա, թողնելով անցյալը անցյալում: Սույն մոտեցման սերուցքը այսպես կոչված «գաղափարական տրանսֆորմացիան» է, որը տարանջատել և հակադրել է Պատմական և Իրական Հայաստանը, Հայրենիքն ու Պետությունը, Ազգայինն ու Պետականը, Արցախն ու Հայաստանը: Անցյալն անցյալում թողնելու ջատագովներն բառացիորեն ընկել են պատմության հետևից, անդրդվելիորեն ձգտելով վերբեռնել մեր հավաքական հիշողությունն ու աշխարհընկալումը: Հայ ժողովրդի պատմության, Հայոց ցեղասպանության և Արցախյան ազատամարտի նենգափոխման տխրահռչակ միտումներին վերջերս ավելացել է Հայրենական մեծ պատերազմի «նորարարական» վերաիմաստավորման փորձը։ Սեփական պատմության և ազգային գաղափարական հիմքերի այս հետևողական և անխնա քայքայումն, իմ կարծիքով, ունի տարբեր պատճառահետևանքային նախադրյալներ, սակայն կցանկանայի առանձնացնել հետևյալ երեքը.

ա/ Պատմությունը բացահայտել է հեղափոխությունների երկաթյա օրենքը. հաջողություն հասնելու համար կենսական է տիրանալ մարդկանց մտքերին ու սրտներին: Նոր գաղափարախոսությունների հաղթարշավի շնորհիվ տեղի ունեցան Ֆրանսիական և բոլշևիկների հեղափոխությունները, ինչպես նաև նացիստների իշխանազավթումը Գերմանիայում և բազմաթիվ այլ օրինակներ: Ժողովրդական էյֆորիան՝ լցված պայծառ ապագայի ակնկալիքով, անհրաժեշտ միջավայր էր ստեղծում նախկին իշխանություններից ազատվելու համար՝ դրա հետ մեկտեղ արմատախիլ անելով նախկին վարչակարգերի օրոք հասարակությանը միավորող և պատմական փորձից ձևավորված արժեհամակարգն ու գաղափարախոսությունը։ 2018 թվականը լեցուն էր անհիմն խոստումներով, բայց զուրկ էր գաղափարական լուրջ հիմնավորվածությամբ զինված պետության զարգացման այլընտրանքային տեսլականից: Կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, արդարությունը և խաղաղությունը որքան կարճաժամկետում գրավիչ կարող էին լինել զանգվածների համար, այնքան պետք է անխուսափելիորեն ցույց տային միջնաժամկետում իրենց սնանկությունը՝ պետության ռազմավարության տեսանկյունից: Ամփոփելով կարելի է ասել, որ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն և, չնայած Եկեղեցու և Արցախի վրա որոշակի երկչոտ հարձակումներին, նոր իշխանությունները դեռ պատրաստ չէին հարվածելու մեր պատմական և գաղափարական արմատներին։

բ/ 2020 թվականից հետո անցած տարիները ցույց են տվել, որ հակառակորդին հետևողականորեն հաջողվում է մեզ պարտադրել իր կամքը, ինչը ցանկացած պատերազմում ամենադժվար նպատակն է։ Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները արդեն իսկ ընդունել են «հաղթողների» կամքը՝ թաքնվելով պատրանքային խաղաղության հետևում: Անցած ժամանակաշրջանում միակողմանի զիջումները և խոսույթը հիշեցնում են պատմական այն հաստատումը, որ «ուժեղն անում է այն, ինչ կարող է, իսկ թույլը տառապում է այն, ինչ պետք է»: Մենք հասել ենք մի օրհասական կետի, երբ մեր հավաքական գիտակցությունն ու դիմադրողականությունը ցանկանում են ենթարկեցնել թշնամու քմահաճույքին, և այս նպատակով սկսել են վերանայել մեր պատմության ամենանվիրական փուլերը, որոնք սնուցում են մեր ազգային կամքն ու տոկունությունը։ Ինչպես 1938 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեվիլ Չեմբերլենն էր հայտարարում, որ բերել է պատվաբեր խաղաղություն, որը «խաղաղություն է մեր ժամանակի համար», այնպես էլ Հայաստանում հայտարարում են, որ լուծել են ռազմավարական մարտահրավերն ու պատերազմ չի լինելու: Բրիտանիան և ողջ Եվրոպան չվայելեցին խաղաղությունը, քանի որ պատմության և արտաքին քաղաքականության սխալ ընկալման պատճառով արևմտյան ղեկավարներն ակամա քաջալերեցին նորանոր պատերազմներ մղելու Հիտլերի վճռականությունը: Հայատյացության մեջ թաղված Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղ գոյակցության՝ չնայած միջազգային ոգեշնչող հայտարարություններին։ Որքան անշրջելի լինեն մեր զիջումներն ու թուլանա ազգային կամքը, այնքան սաստկանալու են Բաքվի պահանջներն ու աճելու է աշխարհաքաղաքական ախորժակը:

գ/ Առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ: Ցանկացած կառավարության խնդիրն է պահպանել իշխանությունն ու վերարտադրվել: Իշխանությունը պահպանվում է քարոզչության միջոցով, որն ապահովում է հանրության հետ քիչ թե շատ ներդաշնակ և համերաշխ համակեցությունը, իսկ վերջինիս տապալման պարագայում օգտագործվում է ուժը: Ինչպես Քիսինջերն է նշել, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները «պետք է ապավինեն բիրտ ուժի՝ ինքնահաստատվելու համար», որի միջոցով ընդունվում է իրենց հեղինակությունն ու լեգիտիմությունը: Վերջին տարիներին Հայաստանում ականատեսն ենք եղել մի իրողության, թե ինչպես պաշտոնական քարոզչության ձախողման պայմաններում օրվա իշխանությունները պարբերաբար դիմել են ուժային միջոցների: Նման դժվարին ժամանակներում անհրաժեշտ է փոփոխվող միջավայրին մեր նպատակներն ու միջոցները հարմարեցնող հմուտ և խոհեմ առաջնորդություն։ Հատկապես ժողովրդավարական պետություններում իմաստուն ղեկավարությունը միավորում է իր քաղաքացիներին համոզիչ և խելացի պատմություն-տեսլական հաղորդելու կարողությամբ: Առաջնորդությունը փոխհարաբերությունների մասին է, այն իմաստ ունի միայն հետևորդներ ունենալու պարագայում: Եվ վերջապես, եթե ​​քաղաքական գործիչները ձախողվում են ներքին քաղաքականությունում, նրանք կորցնում են հեղինակությունը արտերկրում. նրանց արտաքին քաղաքականությունն ու ռազմավարությունը ուղղակիորեն դառնում են հանրային աջակցության պատանդը: Գործող իշխանությունների հետևորդների երբեմնի ստվար բանակը անխուսափելիորեն փոշիանում է, ինչը նշանակում է, որ առաջիկա ընտրություններում միայն ուժին ապավինելով հաղթելու հավանականությունը խիստ կասկածելի է: Հետևաբար, մեր բոլոր դժբախտությունների և սխալների «բուն պատճառների»` մեր պատմության, արժեքային համակարգի և աշխարհընկալման «խմբագրումը» վերջին հուսահատ փորձն է հասարակությանը համոզելու ընդունել այսպես կոչված «գաղափարական վերափոխումը», ինչի արդյունքում կվերականգնվի իշխանություն-հետևորդներ կապը և կերաշխավորվի հաղթանակը հաջորդ ընտրություններում:

Որպես վերջաբան. պետք է գիտակցել, որ պատմությունը երբեք չի ներկայացնում անցյալի, ներկայի և ապագայի փոխկապակցվածությունը գծային տրամաբանությամբ, ուստի հարկավոր է զգուշանալ արհեստական և մակերեսային պատմական անալոգիաներից։ Պատմությունը և այն կերտող Ժողովուրդը միշտ ապացուցել են, որ ավելի իմաստուն ու համբերատար են, քան ցանկացած քաղաքական, հասարակական գործիչ և կարող են պատմական ապտակ տալ նրանց, ովքեր ընկնում են անցյալի հետևից ու նենգափոխում են այն՝ հարմարեցնելով իրենց կարճաժամկետ նպատակներին: Պատմությունը լի է այդպիսի օրինակներով:

Արա Այվազյան,
ՀՀ նախկին արտգործնախարար,
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»