Երկուշաբթի օրը` դեկտեմբերի 15-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը հրավիրելու որոշումն այսօր ընդունեց կառավարությունը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հաղորդեց, որ ԱԺ-ի նիստի ժամանակ քննարկվելու են ութ միջազգային պայմանագրեր, ԵՏՄ անդամակցության հետ կապված մի շարք օրենքներ, ՀԴՄ-ների հետ կապված օրենքի նախագիծը, ՏՏ ոլորտի արտոնությունների շնորհումը, Գյումրիի օդանավակայանի օդի տուրքի հետ կապված փաթեթը, նաև կքննարկվի գազի հանձնաժողովի եզրակացությունը: