Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան Արցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան» Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան


Ավետիք Չալաբյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձի առթիվ

Բլոգ
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության հռչակման 107 տարեդարձը։ Մեր հանրապետությունը ստեղծվել է անօրինակ ծանր աշխարհաքաղաքական պայմաններում, Հայոց Ցեղասպանությունից և մեր տարածաշրջանից ռուսական կայսերական բանակների հապշտապ հեռացումից հետո։ Օգտվելով առաջացած հնարավորությունից, տառացիորեն երեք ամսում օսմանյան բանակը գրավեց ողջ Արևմտյան Հայաստանը, ներխուժեց Շիրակ և Լոռի, և մոտեցավ Արարատյան դաշտին՝ հայության վերջին կենսական հանգրվանին։

107 տարի առաջ, այս ծանրագույն իրավիճակում, չունենալով պետություն և պետական կայուն ինստիտուտներ, համատարած խուճապի և բարոյալքության պայմաններում, հայ ժողովրդի լավագույն զավակները, ժողովելով իրենց վերջին ուժերը, մեկ շաբաթից ավել հերոսական կռիվ տալով երեք ճակատներով և օսմանյան բանակին հսկայական կորուստներ պատճառելով՝ խափանեցին Արևելյան Հայաստանը գրավելու և հայության բնաջնջումը ավարտին հասցնելու թուրքական պլանները։

Այդ օրերին հայ ժողովրդի ողջ մարտական ընտրանին կռվի մեջ էր՝ Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Քրիստափոր Արարատյանը՝ Սարդարապատում, Դրաստանատ Կանայանը, Սեդրակ Ջալալյանը և Ջհանգիր աղան՝ Բաշ-Ապարանում, Գարեգին Նժդեհը և Գուրգեն Տեր-Մովսեսյանը՝ Ղարաքիլիսայում, դիմադրության ոգին էին Արամ Մանուկյանը Երևանում և Գևորգ 5-րդ կաթողիկոսը Էջմիածնում։ Կանոնավոր բանակի ստորաբաժանումների կողքին կռվում էին Արևմտյան Հայաստանի և Արցախի կամավորական գնդերը, տեղի հայ աշխարհազորայինները, եզդիական հեծյալ զորախմբերը՝ սա համաժողովրդական կռիվ էր, կենաց ու մահու պայքար, ընտրություն գոյության և բնաջնջման միջև։

Այս ճակատագրական օրերի լավագույն նկարագրությունը տվել է թշնամին։ Օսմանյան Կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Վեհիբ փաշան, Ղարաքիլիսայում ծանր կորուստներ կրելուց հետո, հայտարարեց, որ «Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները», և որ հայերի հետ անհրաժեշտ է հաշտություն կնքել։

Այսօր էլ, 107 տարի անց, մայիսյան հերոսամարտի խորհուրդը ավելի քան արդիական է՝

• մեր երկրի հողը հերոսների վճռականությամբ, սխրանքով և արյունով է պահվում, ամենազորեղ թշնամին էլ ընկրկում է այդ վճռականության առաջ

• ճշմարիտ հերոսները նրանք են, որոնք մեծագործում են և զոհվում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ,

• մենք արժանի չենք լինի մեր հայրենիքին, եթե չենք դավանում այն իբրև մեր գերագույն նպատակ, իսկ մեր անձը՝ իբրև միջոց:

Այսօր փառք տալով մեր հերոսներին և խոնարհվելով նրանց անմահ սխրագործության առաջ, մենք պետք է հանձն առնենք՝ շարունակել նրանց գործը, միասին պաշտպանել ու շենացնել մեր հայրենիքի այն հատվածը, որը պահվել է նրանց սխրանքով և արյամբ, և երբեք չհրաժարվենլ մեր հայրենքի միասնությունն ու փառքը վերականգնելու նվիրական տեսլականից։ Փա՛ռք մեր հերոսներին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Վթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքով