ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է վարչապետի հանձնարարության հիման վրա կատարված գների ուսումնասիրության արդյունքները:
Նա նշել է, որ ուսումնասիրվել է լայն պահանջարկ ունեցող մոտ 16-17 անուն ապրանքների գնային փոփոխությունները` նոյեմբերի սկզբից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում: Այնուհետև այն համեմատվել է փոխարժեքի փոփոխությունների հետ:
«Փոխարժեքի փոփոխությունն իր ուղղակի և անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած: Այնուհետև գնային բարձրացում է արձանագրվել նաև տեղական արտադրության ապրանքային շուկաներում, որոնցից հանձնաժողովի տեսադաշտում է կաթնամթերքի ոլորտը»,- իր ելույթում ասել է Ա. Շաբոյանը:
Այս առումով պետք է ընդգծել որ տնտեսական այս լարված շրջանում անչափ կարևոր է կառավարության ու համապատասխան կառույցների կողմից ընկերությունների նկատմամբ վերահսկողության սահմանումը, որպեսզի անհարկի թանկացումներ չգրանցվեն:
Անահիտ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը