Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային


Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

lentv24.ru–ն «Մինչ Իրանը զբաղված է, Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար» վերնագրով հոդվածում գրում է, որ մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դեռ մեկ տարի կա, բայց Նիկոլ Փաշինյանը ինչ-որ լարված վիճակում է։ Նրա նյարդերը տեղի են տալիս, գործընկերները ճնշում են գործադրում նրա վրա, իսկ միջազգային իրավիճակը նրան և նույն այդ գործընկերներին շտապեցնում է որոշումներ կայացնել։

Այսպիսով, Հայաստանի վարչապետը ամեն հնարավորն ու անհավանականն էր արել Թուրքիա այցելելու համար։ Եվ նա հաջողության է հասել, թուրքերը նույնիսկ գովաբանել են Հայաստանի վարչապետին: «Անկարայի պաշտոնական շրջանակներում ձեր մասին դրական կարծիք է ձևավորվել, և ձեր դրական դիրքորոշումը մեծ երախտագիտությամբ է ընկալվում», - Նիկոլ Փաշինյանին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներից մեկը։

Այնուամենայնիվ, նրան Թուրքիայում գովաբանել էին հենց սկզբից. դեռևս 2018 թվականին որոշ թուրք խորհրդարանականներ, առաջ վազելով շոգեքարշից, սկսել էին շնորհավորել Նիկոլին և «նրա ընկերներին»՝ հաջողված «թավշյա» հեղափոխության կապակցությամբ։ Դե, վերջին 7 տարվա ընթացքում էլ Նիկոլ Փաշինյանը, պետք է ասել, շատ այնպիսի բաներ է արել, որոնք նույնիսկ ցանկություն չկա հիշել։ Սակայն Թուրքիա կատարած ներկայիս այցի համար նաև ինչոր նոր բան էր պետք, այսպես ասած, թուրք գործընկերների համար, նա չէր կարող դատարկաձեռն գնալ այցի։ Այսպիսով, Էրդողանի հետ հանդիպումից տասը օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ որոշել է համակարգող խումբ ստեղծել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու և, ընդհանուր առմամբ, Հայ առաքելական եկեղեցին «վերակազմավորելու» համար։ Այցելությունից մեկ օր առաջ էլ նա ձերբակալել էր «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին, որն անգամ Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Կարապետյանը շատ բան է արել Հայաստանի համար, շատ բան է կառուցել Հայաստանում, բայց նախ, ինչպես ասում են, նրա բիզնեսը Փաշինյանի և նրա ընկերների վերահսկողության տակ չէր։ Եվ հետո էլ՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը Գարեգին Բ-ին և մեղադրանքները հայկական Եկեղեցին ոչնչացնելու վարչապետի մտադրության դեմ դարձան կոշտ հարձակման իրական առիթ։ Ասում են, որ հաշվի առնելով պարոն Կարապետյանի կշիռն ու ազդեցությունը՝ նույնիսկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենն է հրաժարվել ձերբակալել Կարապետյանին, ինչի համար էլ անմիջապես ազատվել է աշխատանքից: Ի դեպ, այս խարիզմատիկ, ազդեցիկ և շատ հարուստ գործարարի նկատմամբ հաշվեհարդարի հենց ոճն է զարմանալիորեն նման նրան, թե ինչպես են այժմ Եվրոպայում հեռացվում պոտենցիալ «սխալ» առաջնորդները։ Այնուամենայնիվ, Կարապետյանին դեռևս չեն անվանել «Կրեմլի գործակալ», բայց առայժմ։

Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից թուրքական կողմին արված երրորդ, կարելի է ասել, նվերը արդեն ժամանման օրն էր, և դա արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման հայտնի մասնակիցների զանգվածային ձերբակալություններն էին։ Մեկ տարի առաջ, հիշեցնենք, այդ շարժումը իրականացնում էր բացառապես խաղաղ զբոսանքներ և երթեր, թեև, իհարկե, Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Միայն թե վարչապետը, ինչպես հայտնի է, հրաժարական չտվեց, շարժումը քայլեց ու քայլեց և աստիճանաբար մարեց, նոր բողոքի ցույցեր չեղան: Բայց հիմա այդ «Սրբազան պայքարի» կողմնակիցներ են ինչ-ինչ պատճառներով ձերբակալվել ոստիկանության կողմից։

Սակայն, թերևս, խնդիրը ոչ միայն և ոչ այնքան Էրդողանին տրված նվերները և ընտրություններից մեկ տարի առաջ նախընտրական դաշտի մաքրումն է։ Նիկոլ Փաշինյանը տարբեր նվերներ է անում իր արևմտյան, կրկին զգուշորեն ասած, «գործընկերներին»: Եվ դա՝ նորից ժամանակակից եվրոպական ձևով, այն է՝ կորցնելով հսկայական գումարներ, բայց կրճատելով Ռուսաստանի հետ համագործակցությունը։ «ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի կանխատեսվող անկման հիմնական պատճառներից մեկն է, որը տարեվերջին կարող է կազմել 6 միլիարդ դոլար», - անկեղծորեն բացատրել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Եվ, այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետի այս ամբողջ «նվիրատվական գործունեությունը», իհարկե, նաև փորձ էր նախապես նվազեցնել դիմադրության մակարդակը այն բանի նկատմամբ, ինչով նա պատրաստվում էր վերադառնալ Թուրքիայից։ Մասնավորապես, հենց այն «Զանգեզուրի միջանցքով», որը Անկարան և Բաքուն վաղուց են փորձում նրանից ստանալ, և որը նա, «խաղաղության խաչմերուկ» անվան տակ բարեգործական պիտակ կպցնելով, գործնականում արդեն իսկ տվել է։

Եվ դա հենց այն պահին, երբ Իրանը կրակի մեջ է։ Իրանը, ինչպես հայտնի է, միշտ կտրականապես դեմ է եղել այդ նախագծին և նույնիսկ Ադրբեջանին առաջարկել է այլընտրանքային լուծումներ իր տարածքով: Բայց հիմա Թեհրանը շատ է զբաղված, ուստի Թուրքիան պահը բաց չի թողնում: Թուրք-ադրբեջանական ձգտումների նկատմամբ պահը բաց չի թողնում նաև պաշտոնական Երևանը, այսպես ասած, իր «ողջամտությամբ»:

Իսկ ի՞նչ կարելի է ասել մյուս Հայաստանի մասին՝ ոչ փաշինյանական: Այնտեղ ամեն ինչ նույնն է՝ հարգված մարդիկ, կառույցներ և Սփյուռքի ներկայացուցիչներ անում են տարբեր կարևոր հայտարարություններ, անկեղծ դառը խոսքեր են ասում այն մասին, թե ինչ է արդեն արվել և ինչ է դեռ արվելու Հայաստանի հետ: Բայց դեռևս չկան նշաններ, որ այդ դառնությունը էներգիա կստանա և կկարողանա փրկել և՛ երկիրը, և՛ Հայ առաքելական եկեղեցին: Չնայած՝ կա ցանկություն, որ այդ կարծիքը սխալ լինի:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղից պաշտոնապես սկսում են հնչել խիստ նոտաներ և՛ այն մասին, թե ինչ կկորցնի Հայաստանը՝ շարունակելով իր ուղին դեպի ԵՄ, և՛ այն մասին, որ Հայաստանը մեծ ռիսկի է դիմում՝ անտեսելով ՀԱՊԿ-ը: Հավանաբար, կլինեն նաև ռուսական այլ ջանքեր տարբեր ուղղություններով, վերջին ժամանակներում Մոսկվան բազմիցս է բախվել թվացյալ անլուծելի դիվանագիտական խնդիրների։ Բայց միայն հայերն իրենք են ունակ պահպանել Հայաստանը որպես Հայաստան: Կամ էլ... ունակ չեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան