Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ


Կոստյումի թևքերի կոճակները զուտ դեկորացիա՞ են, թե՞ ունեն կոնկրետ գործառույթ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տղամարդկանց դասական հագուստը հիմա էլ պահպանում է բազմաթիվ մանրամասներ, որոնց բուն իմաստը ժամանակի ընթացքում կա՛մ ամբողջովին մոռացվել է, կամ կորցրել է այն բովանդակությունը, որ ունեցել է ի սկզբանե։ Այդպիսի խորհրդավոր աքսեսուարների շարքում են կոստյումի (պիջակի) թևքերի վրայի կոճակները, որոնք այսօր ավելի շատ դեկորատիվ, քան գործնական դեր ունեն։ Իսկ ինչո՞ւ կոստյումների թևքերի վրա կոճակներ կան։ Բանն այն է, որ դրանք գործնական գործառույթ չունեն, չեն կոճկվում և կարվում են բացառապես որպես դեկորատիվ տարր։ Բայց, չնայած դրան, կոճակներ կարելի է տեսնել յուրաքանչյուր կոստյումի վրա՝ անկախ ապրանքանիշից, ոճից կամ արժեքից։

Ինչպե՞ս է առաջացել այդ նորաձևությունը, և արդյո՞ք թևքերի կոճակները երբևէ ունեցել են օգտակար գործառույթ։ Դրանց ծագման բազմաթիվ տարբերակներ կան՝ լեգենդայինից և կասկածելիից մինչև բավականին տրամաբանական և պատմականորեն արդարացված։

Ամենահայտնին Նապոլեոնի մասին լեգենդն է, բայց այն նաև ամենակասկածելիներից մեկն է։ Ըստ այդ լեգենդի, թևքերի վրա կոճակների հայտնվելու նախաձեռնողը հենց Նապոլեոն Բոնապարտն է եղել։ Նա իբր հրամայել է մետաղական կոճակներ կարել համազգեստի թևքերին, որպեսզի զինվորները չսրբեն իրենց դեմքերը կամ քիթը թևքերով՝ փչացնելով համազգեստի տեսքը։ Ենթադրվում էր, որ դա անհարմարություն կստեղծեր՝ ստիպելով զինվորներին օգտագործել թաշկինակներ։ Սակայն այս պատմությունը իրականություն չէ։ Պատմաբանները նշում են, որ նմանատիպ դեկորատիվ տարրեր հայտնվել են դեռ 17-րդ դարում՝ Նապոլեոնից շատ առաջ։ Զինվորական համազգեստի վրա մետաղական կոճակների լայնորեն օգտագործումը սկսվել է 1784 թվականից: Այսպիսով, այս տարբերակն ավելի շատ գրավիչ հորինվածք է, քան պատմական ճշմարտություն:

Կա մեկ այլ հանրաճանաչ տարբերակ, ըստ որի, թևքերի կոճակները մի ժամանակ ծառայում էին որպես «պահեստային փամփուշտներ». արտակարգ իրավիճակում զինվորը կարող էր հանել կոճակը և օգտագործել այն՝ զենքը լիցքավորելու համար։ Սակայն այդ տեսությունը նույնպես պատմական ապացույցներ չունի։ Պաշտոնական աղբյուրներում կոճակների՝ նման օգտագործման վերաբերյալ հուսալի հղումներ կամ հաստատումներ չկան։ Հետևաբար, այս տարբերակը ևս պարզապես առասպել է։

Թևքերի կոճակների ծագման ամենահամոզիչ և լավ փաստաթղթավորված տարբերակը կապված է բժիշկների, մասնավորապես վիրաբույժների հետ։ 17-րդ դարում Լոնդոնի Սևիլ Ռոուի բժիշկները հաճախ պատվիրում էին թևքերի վրա կոճակներով կոստյումներ, որպեսզի շտապ բժշկական օգնության ժամանակ կարողանային արագ բացել թևքը և քշտել այն առանց ամբողջ արտաքին հագուստը հանելու անհրաժեշտության։ Նման լուծումը հարմար և գործնական էր, և դա ժամանակի ընթացքում դարձավ տարածված միտում։ Հետո կոճակներ սկսեցին հայտնվել զինվորական համազգեստների և տղամարդկանց քաղաքացիական հագուստի վրա։ Ընդ որում, ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ նման տարր՝ կոճակների թանկության պատճառով:

20-րդ դարում, հագուստեղենի ու կոճակների զանգվածային արտադրության զարգացման հետ մեկտեղ, գործարանների մեծ մասը սկսեց կարել զուտ դեկորատիվ կոճակներ՝ ընդօրինակելով ավանդական ոճը, բայց առանց գործնական գործառույթի։ Դա հնարավորություն տվեց պահպանել կոստյումի դասական տեսքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՈ՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱնցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր Կամենդատյան«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվել